detq

Իրանցի պատգամավորն անընդունելի է համարել Ռուսաստանի միջամտությունը Հայաստանի և Ադրբեջանի գործերին

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսի պատգամավոր, անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆադա Հոսեյն Մալեքին այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում քննադատել է Ռուսաստանի դիրքորոշումը՝ անընդունելի համարելով ՌԴ-ի հավակնությունները։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Իրանի մեջլիսի նիստի ժամանակ Մալեքին հայտարարել է, որ ռուսաստանցի պաշտոնյաները վերջերս հավակնություն են ներկայացրել «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ։ Նրա խոսքով՝ այդ հարցն անընդունելի է Իրանի ժողովրդի և խորհրդարանի համար, ուստի Արտաքին գործերի նախարարությունն այս առիթով  պետք է խիստ նախազգուշացում անի Ռուսաստանին։ 

Իրանցի պատգամավորը հիշեցրել է, որ Իրանը մեղադրվում է ուկրաինական պատերազմում Ռուսաստանին աջակցելու մեջ, մինչդեռ ռուսները Իրանի երեք կղզիները (Մեծ և Փոքր Թոմբերը և Աբու Մուսան) համարում են Արաբական Միացյալ Էմիրություններինը (ԱՄԷ) և հավակնություններ ներկայացնում «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ, ինչն անընդունելի է Թեհրանի համար։

Ըստ Ֆադա Հոսեյն Մալեքիի՝ Ռուսաստանը միջամտել է Ադրբեջանի և Հայաստանի գործերին, ինչը նույնպես Իրանի համար անընդունելի է։
 

Добавить комментарий

From the author