detq

Իրանն ու Չինաստանը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովման հարցը

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ցամաքային ուժերի գլխավոր հրամանատարի  համակարգման գծով տեղակալ Հաբիբոլա Սայարին ժամանել է Չինաստան՝ մասնակցելու Պեկինի Սյանշանյան 11-րդ համաժողովին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Սայարին այցելել է նաև Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի ազգային պաշտպանության համալսարան: 

Չինաստանի ազգային պաշտպանության համալսարան կատարած այցի ընթացքում փոխծովակալ Սայարին և չինացի բարձրաստիճան զինվորականները քննարկել են անվտանգության տարբեր ասպեկտներ՝ ներառյալ ներքին և արտաքին անվտանգությունը, ինչպես նաև Արևմտյան Ասիայի տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները:

Չինական ռազմական վերլուծական կենտրոնի ներկայացուցիչների հետ զրույցի ժամանակ իրանցի գեներալը և չինացի պաշտոնյաները պաշտպանությունն ու անվտանգությունը համարել են ցանկացած քաղաքական համակարգի հիմնական խնդիրները։ Քննարկվել են նաև տարբեր տեսակի սպառնալիքները և միջազգային անվտանգությանը սպառնացող հարցերը։

 

Добавить комментарий

From the author