Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության ղեկավարը մասնակցել է Բաքվի անվտանգության համաժողովին
Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը մասնակցել է Ադրբեջանում կազմակերպված Բաքվի անվտանգության համաժողովին, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-15-ը Ադրբեջանում։
Այս մասին հայտնում է թուրքական պետական «Anadolu» գործակալությունը։
Համաժողովն այս տարի անցկացվել է «Գլոբալ տրանսպորտային ուղիների անվտանգության ժամանակակից մարտահրավերներ» թեմայով։ Մասնակցել են մոտ 50 երկրների հետախուզության և անվտանգության բյուրոկրատիայի ղեկավարներ։
Քալընն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության պայմանագիրը կարևոր է Կովկասում կայունության ու զարգացման համար։
Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքի» բացմանը՝ նա նշել է, որ հաստատվելիք մշտական խաղաղությունը կապահովի նաև Ադրբեջան-Հայաստան-Նախիջևան-Թուրքիա-Եվրոպա կապը։
Добавить комментарий