Արցախը լքած բոլոր հայերը պետք է փոխհատուցում ստանան կրած ահռելի կորուստների համար. Ադամ Շիֆ

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով. «Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումները հանգեցրել են հումանիտար աղետի: Մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»:

Ադամ Շիֆն ընդգծել է, որ Արցախը լքած բոլոր հայերը պետք է փոխհատուցում ստանան կրած ահռելի կորուստների համար: «Ես երկկուսակցական օրինագիծ եմ ներկայացրել, որը նախատեսում է ադրբեջանական ակտիվների բռնագանձում և փոխանցում տեղահանված հայերին»,- գրել է նա։

Добавить комментарий

From the author