Ադրբեջանը ստում է. գերմանացի պաշտոնյան՝ Արցախում տեղի ունեցած ցեղասպանության մասին

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը անդրադարձել է տեղահանված արցախցիների վերադարձի վերաբերյալ ԳԴՀ դիրքորոշմանը. գերմանացի պաշտոնյան վստահ է` Արցախի Հանրապետությունում (խմբ․) էթնիկ զտման վերաբերյալ Բաքվի հերքումներն իրականությանը չեն համապատասխանում։ «Sputnik Արմենիա»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Հայերի բռնի տեղահանությունը Լեռնային Ղարաբաղից մեր այսօրվա պատմության ամենամութ էջերից է։ Բայց որքան էլ ցավալի է ինձ համար, ես վերադարձի հնարավորություն չեմ տեսնում, ու չենք կարող մարդկանց հույս տալ, որ այսինչ բանը կլինի, քանի որ դա չենք կարող երաշխավորել։ Ադրբեջանական կառավարությունն ասում է` էթնիկ զտում և բռնի տեղահանություն տեղի չեն ունեցել, բայց բոլորս էլ գիտենք, որ դա իրականությանը չի համապատասխանում»,- նշել է Ռոթը։

Добавить комментарий

From the author