Մեկնարկել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունը
Վրաստանում մեկնարկել է «Eternity-2024» համակարգչային աջակցությամբ հրամանատարաշտաբային զորավարժությունը Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի զինծառայողների մասնակցությամբ։
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։
Երեք երկրները և համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչները կկատարեն տարբեր խնդիրներ տարածաշրջանային կարևոր ռազմավարական տնտեսական նախագծերի պաշտպանության կազմակերպման ուղղությամբ։
Միջազգային զորավարժությունները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 27-ը։
Добавить комментарий