detq

ԵՄ-ն պետք է դադարեցնի Իսրայելին աջակցելու քայլերը․ Արաղչի

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Եվրամիության անդամ որոշ երկրներին հորդորել է դադարեցնել Իսրայելի ռեժիմի հանցագործություններին ցուցաբերվող աջակցությունը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Արաղչին Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 79-րդ գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ է վարել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ։

«Օգտակար քննարկումներ են եղել ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ՝ ներառյալ միջուկային բանակցությունները, վտանգավոր իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում, Իսրայելի ագրեսիան ընդդեմ Լիբանանի, ինչպես նաև մարդու իրավունքների ոլորտում երկակի ստանդարտներից խուսափելու անհրաժեշտությունը»,- հանդիպումից հետո հայտարարել է իրանցի պաշտոնյան։

Добавить комментарий

From the author