սվսդֆ

Ինչու Փաշինյանը արհամարհեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունը

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է. «Ինձ մոտ հարց է առաջացել, թե ինչու Փաշինյանը չմասնակցեց Բայդենի կազմակերպած հրաժեշտի ընդունելությանը Նյու Յորքում: Ըստ ընդունված կարգի` ԱՄՆ նախագահը ընդունելության է հրավիրում ՄԱԿ-ի անդամ պետությունների ղեկավարներին, ովքեր մասնակցում են ԳԱ նստաշրջանին: 

Այս տարի հարյուրավոր երկրների ղեկավարներ մասնակցել են այս ընդունելության, որը տեղի է ունեցել Մետրոպոլիտեն թանգարում սեպտեմբերի 25-ին՝ երեկոյան ժամը 18:00: Այդ օրը Փաշինյանը հանդիպել է Էրդողանի հետ, սակայն Էրդողանը, ավարտելով բոլոր հանդիպումները մեկնել է ԱՄՆ-ից` չմասնակցելով ընդունելությանը: 

Կարծում եմ` այդ ընդունելությանը չմասնակցելը անհարգալից վերաբերմունք էր հեռացող նախագահի հանդեպ: «Մեկա դու գնացող ես» մոտեցումը սխալ էր:

Բայդենին պետք է հանդիպեր, թեկուզ կարճատև զրույց ունենար: Էլ չեմ ասում, թե անձամբ ինչ աննախադեպ աջակցություն է ստացել հեռացող Բայդենի վարչակազմից:

Հաջորդ կարևոր պահը. մեր նախկին դեսպաններն ու նախարարներն էլ կփաստեն, որ հեռացող պաշտոնյաները իրենց գործընկերներին հարցնում են «I have limited time left in office. What can I do for you?»: Իհարկե այստեղ ԱՄՆ-ից կարելի է ինչ-որ բան խնդրել և ստանալ, ինչպես հաճախ արել են աշխարհի տարբեր առաջնորդներ, այդ թվում` մեր նախկին երեք վարչակազմերի ներկայացուցիչները: Իհարկե, նման բաների մասին Մակունցը պետք ա գլխի գցեր Փաշինյանին, եթե իհարկե տեղյակ է տենց բաներից»:

 

Добавить комментарий

From the author