սադ

Անկախության հռչակագիրը՝ «զավակին խժռող ծնող». Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի որոշմամբ ամրագրել է, որ ՀՀ-ն հրաժարվում է Արցախյան հարցից. Գոհար Մելոյան

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Օրինաչափություն է դարձել լուրջ օրակարգային կեղծիքները քողարկել հանրային դաշտ նետված բաժանարար թեմաներով: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ նշելով՝ Սահմանադրական դատարանը պայթեցրեց ականը. «Ի՞նչ է տեղի ունեցել. 

Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի ՍԴՈ-1749 որոշմամբ.

- Անկախության հռչակագիրը՝ համադրելով «զավակին խժռող ծնողի», հրաժարվել է դրանում ամրագրված մի շարք սկզբունքներից

- Մասնավորապես՝ ՍԴ-ն ուղղակի ամրագրել է, որ ՀՀ-ն հրաժարվում է Արցախյան հարցից

«3.7. Սահմանադրական դատարանի այս եզրահանգումն այլեւս վերացնում է Հռչակագրի նախաբանում ամրագրված «հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայ- կական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա» դրույթի վերաբերյալ՝ սույն որոշման 2-րդ կետում նշված հարցի լուծման համար հետագա քննության անհրաժեշտությունը»։

Добавить комментарий

From the author