detq

Իրանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին զգուշացրել է Լիբանանի դեմ Իսրայելի գործողությունների վտանգավոր հետևանքների մասին 

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի և ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի նախագահ Ֆիլեմոն Յանգի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հայտնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։ 

Հաղորդվում է, որ հանդիպումների ընթացքում Արաղչին նախազգուշացրել է Լիբանանի դեմ Իսրայելի նոր ագրեսիվ գործողությունների վտանգավոր հետևանքների մասին, որոնք հանգեցրին լիբանանյան «Հիզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլայի սպանությանը։ Նա նաև ընդգծել է տարածաշրջանային և միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար ՄԱԿ-ի կողմից հրատապ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը։

Հիշեցնելով, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն առ այսօր որևէ արդյունավետ գործողություն չի ձեռնարկել և Իսրայելի ագրեսիան դատապարտող անգամ պարզ հայտարարություն չի ընդունել, Արաղչին մատնանշել է Իսրայելին դիմակայելու համար միջազգային հանրությունը մոբիլիզացնելու գործում ՄԱԿ-ի ղեկավարության իրավական և բարոյական պարտականությունը:

Միևնույն ժամանակ Իրանի ԱԳ նախարարը մեղադրել է ԱՄՆ-ին Իսրայելի հանցագործություններին և վայրագություններին մեղսակցության մեջ։
 

Добавить комментарий

From the author