սադֆ

Խորամանկություն Սահմանադրական դատարանի ձեռամբ՝ Բաքվի պարտադրանքո՞վ

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Քաղաքագետ Նարեկ Գալստայնը գրում է. «Ինչ-որ մի պահ Հայաստանի կառավարող էլիտան վերջնականապես համոզվեց, որ Սահմանադրության փոփոխությունը զոռ եւ չերաշխավորված արդյունքով գործ է, որին Բաքուն չի սպասելու։ 

Որոշեցին Սահմանադրական դատարանի ձեռամբ խորամանկել՝ իբր կտրելով կապը Սահմանադրության եւ Անկախության հռչակագրի՝ Արցախին վերաբերող դրույթի միջեւ։ Պատճառաբանությունը՝ այլապես Անկախության հռչակագիրը վերածվելու է «զավակին խժռող ծնողի»։

Նախ, այս քայլն ինքնին արդեն անթաքույց վկայում է, որ փոփոխությունները կատարվում են Բաքվի պարտադրանքով (այլապես՝ ինչո՞ւ մեկ էլ հանկարծ ՍԴ-ում որոշեցին թիրախավորել Հռչակագիրն ու հենց այդ դրույթը)։

Երկրորդ, քանի որ գործող իշխանությունները կարողանում են մոլորեցնել միայն սեփական հանրությանը, ՍԴ-ի այդ քայլն ընդամենը փորձ է՝ միակողմանի հերթական զիջումով (Բաքվին համանման պահանջ չի ներկայացվում) իբր չեզոքացնել «խաղաղության պայմանագրի» եւս մի խոչընդոտ, գուցե նաեւ պատերազմի եւս մի առիթ (դա դեմագոգները թող որոշեն)։ 

Բայց մենք հո արդեն լավ գիտենք անվերջ պահանջներ ներկայացնելու հարցում Ալիեւի անսպառ երեւակայությունը։ Միամտություն է, իհարկե, կարծել, որ իշխանությունները դա չգիտեն։ 
Երրորդ... կարճ ասած՝ երեխաների հետ պազլ-նկարներ հաճախ հավաքելը գուցե օգնի մոլորյալներին՝ ի վերջո տեսնել աղետի ամբողջ համապատկերը եւ հասկանալ՝ դեպի ինչ «ապագա» է տանում այս կածանը։
https://www.facebook.com/share/p/C3LsF8w8viRqwUNr/?mibextid=oFDknk

Հ․Գ․ Խայծով, թե մախաթով, միևնույնն է, էշը գնալու է ճանապարհով։ Հարցն արագությունն է»:

 

Добавить комментарий

From the author