detq

Եթե ​​Թուրքիան ցանկանում է անվտանգություն և կայունություն, պետք է ուժեղացնի պաշտպանական արդյունաբերությունը. թուրք նախարար

Հեղինակ
Անուշ Մուրադյան

Ադանայում «TEKNOFEST 2024»-ի վերաբերյալ լրագրողներին տված իր հայտարարության մեջ Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեդ Ֆաթիհ Քաջըրը նշել է, որ Թուրքիան պետք է զարգացնի պաշտպանական արդյունաբերության կարողությունները, եթե ցանկանում է կայունություն ու անվտանգություն։

Նախարարի խոսքով` տարածաշրջանում շատ լուրջ իրադարձություններ են տեղի ունենում, ուստի նման իրավիճակում պաշտպանական արդյունաբերության ներուժի հզորացումը ոչ թե տարբերակ է, այլ անհրաժեշտություն։

Քաջըրը նշել է, որ Թուրքիան մեծ երկիր է. «Մենք վստահում ենք մեր ընկերոջը և անհանգստացնում մեր թշնամուն»։

Добавить комментарий

From the author