detq

ԱՄՆ-ն չի աջակցի Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի հարվածին․ Բայդեն

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ չի աջակցի Թեհրանի միջուկային ծրագրին առնչվող օբյեկտներին Իսրայելի հարվածին՝ ի պատասխան Իսրայելի վրա Իրանի հրթիռային հարձակման: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը։

«Իմ պատասխանը ոչ է»,- ասել է Բայդենը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք նա կաջակցի Իսրայելի պատասխան գործողություններին Իրանի հրթիռային հարվածից հետո։

Նշվում է, որ Բայդենն այս հայտարարությունն արել է, երբ Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից և Ճապոնիայից «Մեծ յոթնյակի» խմբի մյուս առաջնորդների հետ հեռախոսով քննարկել է Իրանի դեմ նոր պատժամիջոցները համակարգելու հարցերը:

Հիշեցնենք, որ Իրանը հոկտեմբերի 1-ի երեկոյան հրթիռակոծել է Իսրայելի տարածքը: Ընդհանուր առմամբ, ավելի քան 180 հրթիռ է արձակվել Իսրայելի տարածք։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանի հրթիռային զանգվածային հարձակումն իր երկրի վրա որակել է «մեծ սխալ» և վստահեցրել, որ Թեհրանը կվճարի դրա համար: 

Добавить комментарий

From the author