1

Ադրբեջանցի օգտատերերը բողոքում են՝ Բաքվում շատերն անտուն են, բայց ամբողջ գումարը դնում են Արցախի վրա․ ադրբեջանագետ

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Օրեր առաջ ադրբեջանական կայքերից մեկը հրապարակում էր արել՝ զգուշացնելով ետ վերցնել տներն այն ադրբեջանցիներից, որոնք օկուպացված Արցախում տուն ստանալուց հետո թողնում են այդ տներն ու հետ գնում Բաքու։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Այդ նյութի տակ նաև շատ հետաքրքիր քննարկումներ էին ծավալվել, որտեղ տարբեր ադրբեջանցի օգտատերեր նշում էին, որ Բաքվում շատերն անտուն են, բազմաթիվ խնդիրներ կան, բայց ամբողջ գումարը դնում են Արցախի վրա, նաև այլ անարդարություններից էին բողոքում։ Որոշ հղումներ տեղադրում եմ, որ ինքներդ նայեք։

Ինչո՞ւ եմ սա ներկայացնում, որովհետև առավոտից երեկո հոխորտացող Ալիևն իր հերթին ունի բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լավ ուսումնասիրել ու օգտագործել իր դեմ։ Առհասարակ Ալիևը մեզ բազմաթիվ «նվերներ» է անում՝ շարունակելով անկեղծորեն ներկայացնել իր հայատյաց ու զավթողական քաղաքականությունը, բայց ցավոք այդ ամենը մնում է չօգտագործված։

Մեր ղեկավարությունը կոծկում է Ադրբեջանի նպատակները, չի փորձում հասկանալ Ադրբեջանը՝ իր ուժեղ ու թույլ կողմերով, աշխատանք տանել սպառնալիքները չեզոքացնելու ուղղությամբ, այլ նստած թախտին` սպասում է բախտին․․․»,- գրել է Հայրապետյանը։

12

 

Добавить комментарий

From the author