detq

Հայաստանը շահագրգռված չէ հարատև խաղաղությամբ. Հաջիզադե

Հեղինակ
Անուշ Մուրադյան

«Հայաստանը պետք է ձեռնպահ մնա հակասական հայտարարություններից, սադրիչ քայլերից և գործնական քայլերով ապացուցի իր հարգանքը միջազգային իրավունքի նորմերի հանդեպ»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Հայաստանի արտաքին գործերի նախարարության երեկ տարածած հայտարարությունը։

«Ցավալի է, որ Երևանը ստահոդ քարոզչական հայտարարություններ է տարածում՝ պնդելով, թե Ադրբեջանը ցանկանում է «COP29» համաժողովն օգտագործել որպես ծխածածկույթ Հայաստանի դեմ հարձակման համար»,- նշել  է Հաջիզադեն։

«Հարձակողական սպառազինություններ ձեռք բերող և Սահմանադրությունում ու այլ իրավական ակտերում Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներ ունեցող Հայաստանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունները, թե Երևանը հակված է խաղաղության, զուտ մանիպուլյացիաներ են, որոնց նպատակը միջազգային հանրությանը մոլորեցնելն է»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Նշենք, որ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ «պաշտոնական Բաքվի վերջին շրջանի հայտարարություններն առնվազն մի շարք կարևոր հարցեր են առաջացնում», և առանձնացրել դրանցից երկուսը․ «Արդյոք Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչելու պայմանավորվածություններից: Եվ երկրորդ՝ արդյոք Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության օրակարգից»:

Добавить комментарий

From the author