Submitted by H.Aslanyan on
մանդատ

2018-ի թավիշից դեպի 2021-ի կոշտ քարոզչություն. «ապագա կա»-ից մինչև մուրճ ու «պողպատե մանդատ»

2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչությունը հիմնված էր հետպատերազմյան իրավիճակի, «ապագա» կառուցելու և նախկինների վերադարձը թույլ չտալու կերպարների ու սիմվոլների վրա։ 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հիմնական սիմվոլները, գույները, կարգախոսն ու կերպարային գիծը:

 «Սև ու սպիտակ»-ի բաժանում. քարոզչությունը շարունակում էր հստակ բաժանել քաղաքական դաշտը «ժողովրդավարական իշխանության» (սպիտակ) և «նախկին կոռումպացվածների/թալանչիների» (սև) միջև։

Այդ բաժանումն առաջինն արեց Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլի» ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը 2018 թվականի սեպտեմբերի 2-ի քարոզարշավում` ասելով. «Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է՝ կան սպիտակ ուժեր և կան սև ուժեր, վերջ։ Ես ուզում եմ պաշտոնական հայտարարել, չնայած գիտեք, բայցպետք է ասեմ, այո մենք սպիտակուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սև ուժերն են»։ 

Իսկ հետո Նիկոլ Փաշինյանը քանիցս վերահաստատեց Հայկ Մարությանի այդ հայտարարությունը: Օրինակ՝ սեպտեմբերի 11-ի քարոզարշավի ժամանակ, որին մասնակցում էր նաև Նիկոլ Փաշինյանը, Հայկ Մարությանի կողմից քաղաքական դաշտը սևերի և սպիտակների բաժանման առնչությամբ նա ասել էր. «Հայ Մարությանին ասում էին քաղաքական փորձ չունի, տասը չի չափում մեկ կտրում, բայց փաստորեն դու մի բան գիտեիր: Այո, Երևանի քաղաքապետի այս ընտրությունները սևի և սպիտակի, հեղափոխության և հակահեղափոխության ընտրություններ են, որովհետև եթե անգամ Պլատոնն իր ընկերն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է»: Ապա նաև հավելել էր. «Հայ ժողովրդի դեմ խաղ չկա, ՀՀ քաղաքացու դեմ խաղ չկա, Հայաստանի Հանրապետությունում սպիտակները հաղթել են, սևերի պարտությունն անշրջելի է: Սևերը ջախջախվածեն ևնրանք այլևսոտքի չեն կանգնելու» և այլն:
 

Կերպար (Իմիջ) 

• Հաստատակամ/վճռական առաջնորդ. ի տարբերություն 2018 թ. «հեղափոխական» կերպարի՝ 2021-ին շեշտը դրվեց հաստատակամության վրա՝ կտրուկ հռետորաբանությամբ («պողպատյա մանդատ»)։ Փաշինյանը ներկայանում էր որպես վճռական որոշումներ կայացնող առաջնորդ։

• Հասարակության հետ կապ. Շարունակվում էր պահպանվել «ժողովրդի մարդ» լինելու կերպարը՝ ուղիղ եթերներով, այցելություններով, հանդիպումներով: 

 

Սիմվոլներ և կարգախոսներ

 «Ապագա կա»․ սա 2021 թ. քարոզարշավի հիմնական կարգախոսն էր, որը պետք է լավատեսություն ներշնչեր պատերազմից հետո։

«Ապագա կա» արտահայտությունը որպես հայտնի քաղաքական կարգախոս («Ապագա կա, կա ապագա») առաջին անգամ լայնորեն կիրառվել է 2021 թվականի մայիս-հունիս ամիսներին։ Այն շրջանառության մեջ է դրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններիքարոզարշավի ընթացքում։

 Հետագայում Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ «Ապագա կա» նշանակում է ունենալ հստակ ծրագիր, քանի որ «եթե ունես նախագիծ՝ կա ապագա, եթե չունես՝ չկա ապագա»։ 

 

«Պողպատե մանդատ»․ Փաշինյանը շեշտում էր, որ իրեն անհրաժեշտ է ժողովրդի վստահության «պողպատե մանդատը»՝ երկրում կարգուկանոն հաստատելու համար, ինչը ենթադրում էր ուժեղ, նույնիսկ կոշտ ղեկավարի կերպար։

2021 թ. հունիսի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում ավարտվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը, որի ավարտին քաղաքացին ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանին հանձնեց խորհրդանշական պողպատե մանդատ՝ Սահմանադրության տեսքով:

«Այս մանդատն արձանագրում է, որ ՀՀ-ում ժողովրդի կամքով հաստատվում է իրավունքի և օրենքի դիկտատուրա՝ հենց այս պահից, հենց այս վայրկյանից: Այս մանդատը մենք իրականացնելու ենք լիարժեք: Այո՛, այս մանդատի մեջ մուրճ էլ կա, սուր էլ կա, բահ էլ կա: Կա այն ամենը, ինչ անհրաժեշտ է ազատ, երջանիկ, հզոր Հայաստան կառուցելու համար:

Շնորհակալ ենք մանդատը մեզ շնորհելու համար: Հավատացեք, մենք այն անմնացորդ կծառայեցնենք Ձեզ, Հայաստանին, ՀՀ քաղաքացուն և ժողովրդին, Արցախի Հանրապետությանը»,- ելույթում նշել է Փաշինյանը: 

 

Մուրճի սիմվոլը․ քարոզարշավի ընթացքում Փաշինյանի ձեռքին հաճախ կարելի էր տեսնել մուրճ, որը խորհրդանշում էր «նախկիններին» պատժելը, կարգուկանոն հաստատելը և երկրի «երկաթյա» ղեկավարումը։

Նշենք, որ մուրճը Փաշինյանը նվեր է ստացել Եղվարդում 2021 թ. հունիսի 13-ին:

 «Շատ կարևոր սիմվոլ ա, որովհետև ում պետք ա հանել, հանել, ում պետք ա մխել, մխել»,- իր ելույթում նշել է նա՝ ճոճելով նվեր ստացած մուրճը:

Նիկոլ Փաշինյանը վստահեցնում էր, որ իշխանության գալու դեպքում ինքը պատրաստվում է մուրճն օգտագործել «ժանգոտած մեխեր» հանելու համար, որպիսիք են, կրկին նրա պատկերացմամբ, իրեն չենթարկվող համայնքապետերը, պետական ծառայողները, դատավորները, գիտնականները, մտավորականները, հոգևորականները, մի խոսքով՝ բոլորը։

 

Գույներ 

• Սպիտակ և Կապույտ (Երկնագույն): Սրանք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնական գույներն էին, որոնք ասոցացվում էին խաղաղության, պարզության և նոր սկզբի հետ։

• Հայաստանի դրոշի գույներ. Պաշտոնական միջոցառումներին և հոլովակներում լայնորեն օգտագործվում էր եռագույնը՝ ընդգծելու պետականությունը։ 

 

 Այսպիսով՝ 2021 թ. քարոզչությունը թավշյա հեղափոխականի սկզբնական «սիրո և հանդուրժողականության» կերպարից անցում կատարեց դեպի «պողպատյա» կամ «կոշտ» կառավարման ոճ՝ օգտագործելով մուրճի սիմվոլիկան։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Էդուարդ
Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական քաղաքականությունը․Շարմազանով
ԵՄ
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Եվա
11-ամյա Եվայի «հակապետական» նկարը 1800 դոլարով գնել է մոսկվաբնակ արցախցի Աղաբեկյանը
Գերի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
Տաթևիկ
Ակնհայտ է, որ որևէ ատյանում որևէ ադրբեջանցի չի կարող բարձրացնել վերադարձի իրավունքի հետ կապված հարցը․ ադրբեջանագետ
Տարհանել
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
Հորմուզ
Հորմուզի նեղուցի հարավային երթուղին ականապատված է. ԻՀՊԿ
Ռուբիո
Լավրովն ու Ռուբիոն քննարկել են ուկրաինական հարցն ու տարածաշրջանային թեմաներ
Իրան
ԱՄՆ-ի զինուժը հարվածների նոր ալիք է հասցրել Իրանին
Իրան
Իրանը հարվածել է Քուվեյթի տարածքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին. ԻՀՊԿ
Սպուտնիկ
Փաշինյանն ու Միշուստինը կարևոր զրույց են ունեցել Եկատերինբուրգում. Դաշնության խորհրդի անդամ
Նոր
Նոր մարտահրավեր՝ Էրդողանին․ Թուրքիայի ընդդիմության պաշտոնանկ արված առաջնորդը պատրաստվում է նոր կուսակցություն ստեղծել
Վբ
Ուկրաինան նոր հարվածներ է հասցրել ՌԴ-ում Wildberries-ի պահեստներին. կա 15 վիրավոր
Պար
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում վերածնվում են հայկական ավանդական պարերը
Ռուբեն
Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ
Զելենսկի
Զելենսկին Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատարի պաշտոնում նշանակել է Միխայիլ Դրապատիին
Զինվոր
Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորվել է 447 ամերիկացի զինվորական
Ըմբիշ
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Մոնթե
Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը
Իրան
ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար
Էնդի
Ակնկալում եմ սերտորեն համագործակցել Ձեզ հետ՝ խորացնելու ՀՀ-ՄԹ ռազմավարական գործընկերությունը․ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորանշանակ վարչապետին
Զոհ
Իրանի վրա վերջին հարվածներից հետո մոտ 100 ամերիկացի զինվոր է վիրավորվել․ Պենտագոն
Միջանցք
«Զանգեզուրի միջանցքը» կնվազեցնի Ադրբեջանից Եվրոպա բեռնափոխադրումների հեռավորությունները և ծախսերը. Գուրբանով
Դրոշ
Իսրայելի ԶՈՒ զբաղեցրած որոշ տարածքներ կանցնեն լիբանանյան իշխանությունների վերահսկողության տակ․ Պետդեպ
Ռեզա
Իրանը մտադիր չէ թույլտվություն խնդրել պաշտպանական տեխնոլոգիաներ մշակելու համար. Մոհամմադ Ռեզա Արեֆ
Դրոշ
ԱՄՆ-ն Իրանի հետ լիամասշտաբ պատերազմի շեմին է. WP
Պենտագոն
Պենտագոնը թաքցնում է ԱՄՆ-ի կորուստների իրական մասշտաբները. NYT
Նեթանյահու
Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Բաղայի
Իրանը միջնորդներից լարվածnւթյան թուլացման առաջարկներ է ստացել. Բաղայի
Հարված
Ռուսական և ուկրաինական ԶՈւ-ն փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց