
3 նախագահներ Ադրբեջանում են դատվում, մեկը՝ այստեղ. հետաքրքիր սինխրոնիզացիա է. Ռոբերտ Քոչարյան
Հետաքրքիր սինխրոնիզացիա եղավ, 3 նախագահներ Ադրբեջանում են դատվում, մեկը՝ այստեղ: Այս մասին դատական նիստի դահլիճում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի ասածի, դատավորն ասաց, որ ակնարկում են, թե դատավորն այնքան պարա՞պ է, որ պիտի իմանա՝ կողքի պետություններում ով ինչ նիստեր է նշանակել:
«3 նախագահներ այնտեղ են դատվում, մեկը՝ այստեղ: Լավ սինխրոնիզացված է, ենթադրում եմ ինչ-որ գործընթաց է կատարվում: Դուք այնպես եք արել, որ մտածում եմ սինխրոնիզացիա է տեղի ունենում»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը:
Հիշեցնենք, որ ՍԴ որոշման հիման վրա Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քրեական հետապնդումը դադարեցնելու, գործի վարույթը կարճելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և գործն ուղարկել Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։
Ավելացնել նոր մեկնաբանություն