Օսկանյան

300,000 ադրբեջանցիների դիմումն արդեն ՀՀ իշխանություններից ինչ որ մեկի սեղանի վրա է․ Վարդան Օսկանյան 

Ադրբեջանի ամեն մի քայլ փոխվում է Արցախի հարցից. Արցախի հարցը պետք է բերել օրակարգ, դրանով հնարավոր կլինի լուծել բոլոր տեսակի խնդիրները․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը:

«Ադրբեջանի նախագահը բազմաթիվ հայտարարություններ է արել և կարծես թե ամեն ինչ ավելի հստակ է դառնում, թե ինչպիսի ցուցակ է մեր առաջ դնում Ադրբեջանի նախագահն այսպես կոչված խաղաղության պայմանագիր ստորագրելու համար: Չգիտեմ՝ խաղաղության պայմանագիրն ինչ է ենթադրում, վստահ եմ, որ այնտեղ արդեն Հայաստանի կողմից բազմաթիվ զիջումներ են արվել, կան իհարկե մեր տեսանելի զիջումները՝ Արցախի կորուստը, զոհերը, Հայաստանի տարածքի մի մասում Ադրբեջանի մխրճվելը, պայմանագրում վստահ եմ այլ զիջումներ ևս կան: Առաջին՝ պարզվում է 300,000 ադրբեջանցիների դիմումն արդեն ՀՀ իշխանություններից ինչ որ մեկի սեղանի վրա է, որից պատասխան են սպասում: Երկրորդ՝ բողոք կա, որ պետք է ԵՄ դիտորդները հեռանան, երրորդ՝ Ադրբեջանը բողոքում է, որ ինքն ուզում է արգելի, որ ՀՀ-ն կարողանա զենք գնի այլ երկրներից: Խոսում է Սահմանադրությունը փոխելուց: Չի խոսում միջանցքի մասին, նախկինում է խոսել, բայց ես կարծում եմ, որ միջանցքի պահանջը ցուցակում կա, ուղղակի Ալիևը կարիք չի զգում դրա մասին խոսել, որովհետև ինքը  համարում է, որ դրա լուծումն իր համար ամենահասանելին է: Միջանցքն  ամենահասանելին է Ադրբեջանի համար, նա ողղակի կմտնի և կվերցնի: Ալիևն ինքն համարում է, որ Փաշինյանը խոստացել է միջանցքը և դա արդեն իր իրավունքն է  մտնել և վերցնել: Այնպես որ սա իսկապես լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Սրա հակառակ, որ ՀՀ իշխանություններն ասում են , որ միջանցքը կարմիր գիծ է ՀՀ-ի համար, բայց դա ոչինչ չի նշանակում, ընդհակառակն ինձ մտահոգում է անձամբ, Փաշինյանն ասել էր Արցախն ՀՀ է ու վերջ, հետո Արցախն ուղղակի նվիրեց Ադրբեջանին: Փաշինյանը փորձեց Ալիևի ասածներին պատասխան տալ՝ էլի պարտվողական տրամաբանությունից ելնելով: Փաշինյանն իր պատասխանով միաժամանակ 2 բան ապացուցեց, առաջինը, որ ՀՀ-ն սուվերեն պետություն չի, Փաշինյանի պատասխանը պիտի լիներ, որ դա քո գործը չի, մենք որպես սուվերեն պետություն ումից ինչ զենք ուզում ենք, գնում ենք, գնա դու քո խնդիրներով զբաղվի: Բայց նա միայն արդարացավ: Երկրորդը՝ որ նա ապացուցեց, որ այս  6 տարվա ընթացքում ինքը դիվանագիտությունից նոր բան չի սովորել: Փաշինյանի դիվանագիտական փորձը դա ձախողության փորձ է: Ինչ արել է դիվանագիտության մեջ Փաշինյանը, դա այս արդյունքներն են և շարունակվող զիջումները»,-ասել է Օսկանյանը:

Օսկանյանը վերջում եզրափակել է, որ Արցախի հարցը պետք է բերել օրակարգ. դրանով հնարավոր կլինի լուծել Ադրբեջանի հետ բոլոր տեսակի խնդիրները:

«Ադրբեջանի ամեն մի քայլ փոխվում է Արցախի հարցից, Արցախիի հարցը պետք է բերել օրակարգ, դրանով հնարավոր կլինի լուծել բոլոր տեսակի խնդիրները: Հայաստանի իշխանությունների վարած սխալ քաղաքականության արդյունքում է, որ արցախահայությունն իրենց տներից զկվել է: Նրանք պարտավոր են, պետք է բերեն հրացը օրակարգ»,- ասել է Օսկանյանը:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

տրսը
ՌԴ-ն հավանություն է տվել Ադրբեջանի հետ «Հյուսիս-Հարավ» միջանցքով փոխադրումների զարգացման մասին համաձայնագրի նախագծին
ֆբդս
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Վարդանյաններ
Ռուբեն Վարդանյանի որդին հայտարարել է ադրբեջանական բանտում հոր «լիակատար մեկուսացման» մասին
 Տիգրան Աբրահամյան
Հավաստիացումները, թե Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ընդհանուր առումով ըմբռնում կա, որևէ երաշխիք չեն ստեղծում խաղաղության հաստատման առումով. Տիգրան Աբրահամյան
ՀՀ ՊՆ
Քննարկվել է հայրենական ռազմարդյունաբերության զարգացման հարցը. ՀՀ ՊՆ
Ավետիսյան
«Խաղաղության խաչմերուկ», «տարեկան առնվազն 7 տոկոս տնտեսական աճ» և այլն․ սրանք իրականում իշխանության կողմից սուտ խոստումների նոր փաթեթավորումներն են. Թադևոս Ավետիսյան
Արցախ
Բաքուն ապօրինաբար կալանքի տակ պահվող 15 արցախցու մեղադրում է քրեական գործի 2,548 դրվագով
Germany
Գերմանիան Ուկրաինային է փոխանցել IRIS-T հակաօդային պաշտպանության վեցերորդ համակարգը
Էրդողան
Իսրայելական ագրեսիան պետք է դադարեցվի, քանի դեռ շատ ուշ չէ. Էրդողան
Օսկանյան
300,000 ադրբեջանցիների դիմումն արդեն ՀՀ իշխանություններից ինչ որ մեկի սեղանի վրա է․ Վարդան Օսկանյան 
Արցախ
Բաքվում կկառուցվի կաթոլիկ եկեղեցի, իսկ Արցախի հայկական եկեղեցիները կշարունակեն ավերվել. «Գեղարդ» հիմնադրամ
քհե
Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակշռությունը փոխվում է. բարձրանում է Թուրքիայի «լիալուսինը». The Guardian
8шще0
Ադրբեջանում «խորքային պետություն ստեղծելու փորձ է կանխվել»
Փաշինյան ալիև
Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկшլացիшյի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
ՀՀ
Ակնհայտ է, որ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթով պաշտոնական Բաքուն ցանկանում է առարկայացնել ՀՀ նկատմամբ ունեցած տարածքային պահանջները. Փաշինյան
ՀՀ Սահմանադրություն
ՀՀ Սահմանադրության որևէ հոդվածում ԼՂ-ի մասին հիշատակում չկա, հետևաբար Ադրբեջանի մտահոգությունը փարատված համարելու բոլոր հիմքերը կան. Փաշինյան
8
Ադրբեջանը «Իսլամական ութնյակի» անդամ է դարձել
Արման Թաթոյան
Ինչպե՞ս կարելի է պարծենալ տանիքներ նորոգելով, երբ ներքին Հանդը 3 կողմից շրջապատված է ադրբեջանական դիրքերով․ Արման Թաթոյան
ԵԽ
Եվրախորհրդարանն ընդունել է Ադրբեջանին դատապարտող հերթական բանաձևը՝ պահանջելով պատժամիջոցների կիրառում
Փաշինյան
Սայլակին նստած մարդն էլ բանակում կարող է ծառայության տեսակ իրականացնել․ Փաշինյան
ghnjc
ՀՀ ՊՆ-ն՝ մի քանի հազար հայ զինծառայողի Ուկրաինա ուղարկելու լուրերի մասին
Պուտին
Աշխարհում ոչ մի բանակ չունի նման բան. Պուտին
ՀՀ փոխվարչապետ
ՀՀ փոխվարչապետը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին
Կոստանյան
Կոստանյանը` Ալիևի աղմկահարույց հայտարարության մասին
համապարփակ
Քաղաքացիական պաշտպանությունը Շվեյցարիայում. պաշտպանական ամրություններ և ապաստարաններ
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար
Սիրիայի դեպքերից հետո Ադրբեջանը պատճառներ է հավաքում ՀՀ-ի հարավի դեմ նոր ռազմական ագրեսիայի համար. Զաքարյան
Վրաստանի նախագահ
Եթե ​​Վրաստանն ընկնի ռուսական վերահսկողության տակ, դա կազդի ամեն ինչի՝ նաև Հայաստանի եվրոպական ապագայի վրա. Զուրաբիշվիլի
Ռուբեն Վարդանյան
Ալիևի ռեժիմի կողմից Ռուբեն Վարդանյանին առաջադրված մեղադրանքը հստակ քաղաքական ֆարս է. «Մենք ենք մեր սարերը»
Միրզոյան
Մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացման կամ յուրացման կտրուկ աճը պայմանավորված է պատմությունը որպես գործիք օգտագործելու հանգամանքով և կեղծ խոսույթներով. Արարատ Միրզոյան
Գերասիմով
Ադրբեջանի Ղազախի շրջանի և Հայաստանի Տավուշի մարզի միջև սահմանազատումն ավարտվել է. ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ