![տա](/sites/default/files/styles/wide/public/2025-02/2267f0a872ca4542ceeb67eea7213c66-6-770x-770x-770x_.jpg?itok=Dpa4xuac)
4-5 տարի է` իշխանությունը ներարկում է այն մոտեցումը, որ մենք` հայերս, հաղթելու, պայքարելու հնարավորություն չունենք․ Աբրահամյան
4-5 տարի է` իշխանությունը ներարկում է այն մոտեցումը, որ մենք` հայերս, հաղթելու, պայքարելու հնարավորություն չունենք, և ճիշտը հանձնվելն է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Իշխանությունը մեր հասարակությանը բարոյալքման այնպիսի աստիճանի է հասցրել, որ դրա թիվ մեկ մեղավորը հայտարարում է, որ պարտությունների միջոցով առավել անկախ ու ինքնիշխան ենք դառնում, իսկ ներսում հանրային ընդվզումը նվազագույնի վրա է:
4-5 տարի է` իշխանությունը ներարկում է այն մոտեցումը, որ մենք` հայերս, հաղթելու, պայքարելու հնարավորություն չունենք, և ճիշտը հանձնվելն ու թշնամիների գթասրտությունն ակնկալելն է:
Ներկայիս փուլը քննաշրջան է քաղաքացու համար, որովհետև եթե իշխանությունը ֆիքսեց, որ պլանն աշխատել է, իսկ մարդիկ հարմարվողի և ընկածի կարգավիճակում են, ապա նոր պարտությունները երաշխավորված են»,- գրել է նա։
Ավելացնել նոր մեկնաբանություն