Submitted by H.Aslanyan on
Գեղարդ

Ադրբեջանական շինծու մեղադրանքներ՝ «հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ»

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը խստորեն դատապարտում է Ադրբեջանի պետական գործիչների, պատգամավորների ու ադրբեջանցի «մասնագետների»՝ ռասիզմի արտահայտումներով փաթեթավորված, ընդդեմ Հայաստանի և հակահայկական քարոզչությունը, ինչպես նաև կոչ է անում հնարավոր բոլոր հարթակներում բոյկոտել և անտեսել ադրբեջանական քարոզչության դրսևորումները։

Բաքուն պետական մակարդակով կրկին փորձում է միջազգային լսարանին մոլորեցնել, թե հայկական կրթական համակարգում կա ատելության խոսք, հակաադրբեջանական քարոզչություն։

Հերթական միջոցառումը կայացել է Բաքվում․ ադրբեջաներենով և անգլերենով ներկայացվել է «Ատելության խոսքը և պատմական փաստերի կեղծումը հայկական միջնակարգ դպրոցներում» զեկույցի շնորհանդեսը։ Նախագծի ղեկավարն է Ռազմավարական հաղորդակցությունների կենտրոնի փոխնախագահ Ալի Աբդուլլաևը, ով նշել է, թե իբր իրենց արված «ուսումնասիրությունը» հիմնված է Ղարաբաղի կրթական հաստատություններում հայտնաբերված նյութերի վրա։ Հայկական «պատմական կեղծիքներ» բացահայտող Աբդուլլաևը «զարմացել է», որ «հայկական քարտեզների վրա Նախիջևանը ներկայացված է որպես պատմական հայկական տարածք», և այդպիսով 1000-ից ավելի նյութերի վերլուծության ընթացքում իբր «հայտնաբերվել» է կեղծման մոտ 3000 դեպք։

Հայտնի կեղծարար Ա․ Աբդուլլաևը հայերի ու Հայաստանի հասցեին անհիմն մեղադրանքներ է հնչեցնում՝ «մոռանալով», որ, սկսած խորհրդային տարիներից, Բաքուն զբաղվում է Նախիջևանում հայկական հոգևոր, մշակութային ու պատմական հետքերի համակարգված ոչնչացման քաղաքականությամբ։ Դրա վառ ապացույցն է Ջուղայի հայկական գերեզմանատան, խաչքարերի ոչնչացումը և բարձրաձայնված հարյուրավոր այլ դեպքեր։

Ըստ Աբդուլլաևի՝ «ուսումնասիրված դասագրքերն ու գաղափարախոսական գրականությունը հրատարակվել են Երևանում՝ պետական մարմինների կողմից», իբր պարունակում են «ատելության խոսք՝ ուղղված ոչ միայն ադրբեջանցիների, այլև՝ Ադրբեջանում ապրող փոքրամասնությունների դեմ»։

Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության և ազգագրության ինստիտուտի «Արևմտյան Ադրբեջանի պատմության» բաժնի վարիչ Ջաբի Բահրամովն էլ իր հերթին հայտարարել է, թե «հայկական կողմը կեղծել է Ադրբեջանի պատմությունը ինչպես խորհրդային շրջանում, այնպես էլ՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո»։

Զավեշտալի է այն փաստը, երբ, պատմության կեղծումից խոսում է «Արևմտյան Ադրբեջանի պատմության» բաժնի վարիչը, այն դեպքում, երբ «Արևմտյան Ադրբեջանն» ինքնին կեղծիք է ու քաղաքականացված հորինվածք։

Հայաստանի հասցեին մեղադրանքներ է հնչեցրել Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռիզվան Նաբիևը ևս․ «Հայաստանում պետության վարչական ռեսուրսները տարբեր փուլերում և տարբեր ձևերով օգտագործվել են Ադրբեջանի նկատմամբ ատելությունը ուժեղացնելու համար»։

Պատգամավորի՝ իրականությունից կտրված պնդումներից մեկի համաձայն՝ Հայաստանում մարդկանց մանկուց ներքաշում են «գաղափարախոսական պատերազմների մեջ»։

Նաբիևը հստակ բնութագրում է այն, ինչ տեղի է ունենում ոչ թե Հայաստանում, այլ՝ Ադրբեջանում։

Ադրբեջանում էթնիկ հայերի նկատմամբ ատելություն է սերմանվում դեռ մանկապարտեզից ու դպրոցից։ Համացանցում կան բազմաթիվ տեսանյութեր՝ ադրբեջանական դպրոցներում և մանկապարտեզներում տեղի ունեցած հակահայկական բովանդակությամբ միջոցառումներից։ Նման կադրեր էր հրապարակել նաև ադրբեջանցի լրագրող Ջավիդ Ահմեդովը։

«Նայեք այս խելագարությանն ադրբեջանական դպրոցում։ Ահա թե ինչպես են լվանում պատանիների ուղեղները։ Դպրոցը դարձել է քարոզչության վայր, ոչ թե կրթության։ Աշակերտները դերային խաղում ներկայացնում են, թե ինչպես են բռնում հային և ստիպում նրան ասել՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»։ Ինչպիսի՛ ամոթ․․․»,- նշել է նա։

Ադրբեջանական դպրոցների գրեթե բոլոր առարկաների դասագրքերում կան հակահայկական բովանդակությամբ նյութեր։ Խեղաթյուրված են Հայաստանի ու հայերի մասին տեղեկությունները։ Ադրբեջանական դասագրքերում առկա հայատյաց քարոզչությանը «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը մանրամասն անդրադարձել էր ավելի վաղ։

Այս ապացույցները Հայաստանը փաստաթղթավորված ներկայացրել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ադրբեջանի դեմ հայցի շրջանակներում։

«Ադրբեջանի կառավարությունը տասնամյակներ շարունակ ռասիստական ատելություն է մշակել էթնիկ հայերի նկատմամբ: Ադրբեջանցի երեխաներին դպրոցական դասագրքերում սովորեցնում են ատել և սպանել հայերին։ Պետական լրատվամիջոցները տարածում են ատելություն խոսք։ Պետական պաշտոնյաները կոչ են անում իսպառ վերացնել հայերին»,-2024 թվականի ապրիլի 16-ին՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» հայցերի լսումների ժամանակ, հայտարարել է այդ ընթացքում Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Երևանը Բաքվի դեմ հայցը ներկայացրել էր 2021 թվականի սեպտեմբերին՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի խախտման համար։

Նման միջոցառումներն ունեն քաղաքական նպատակ՝ միջազգային հանրության մոտ ձևավորելու որոշակի խեղված պատկեր Հայաստանի մասին։

Տեղի ունեցածը մեկ անգամ ևս փաստում է, որ Բաքուն տարբեր ուղղություններով շարունակում է հակահայկական գործունեությունը, իսկ հայկական դպրոցներում «ատելության խոսքի» և «պատմության կեղծման» վերաբերյալ հնչեցվող մեղադրանքներն էլ հակահայկական քարոզչության մի մասն են՝ ի հակադրություն Հայաստանի կողմից ներկայացվող փաստարկների։

 

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը
Թրամփ
Թրամփը Կիևին հորդորել է գործարք կնքել
Զելենսկի
Կիևը պատրաստ է դադարեցնել պատերազմը՝ ռազմաճակատի ներկայիս գծի պահպանմամբ․ Զելենսկի
Վարդան
Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր․ Վարդան Ոսկանյան
Պապիկյան
Հայաստանը չեխական ռազմաուսումնական ինքնաթիռներ է գնել
Զելենսկի
Զելենսկին պնդում է, որ ԱՄՆ–ն Կիևին անվտանգության հզոր երաշխիքներ է խոստացել
Կիբեռ
Ադրբեջանում պաշտոնյաների ընտանիքների դեմ զանգվածային կիբեռհարձակումներ են գրանցվել
Կատար
Աշխարհը գտնվում է Երրորդ համաշխարհայինի առաջին տարում․ Կատարի ԱԳՆ ներկայացուցիչ
Հարված
Ռուսաստանը հարվածել է Կիևի մարզին, կա 3 զոհ, 6 վիրավոր
Էրդողան
Էրդողանը խոսել է տարածաշրջանում խորացող ճգնաժամերի և Թուրքիայի դեմ ճնշումների մասին
Իսրայել
Կարո՞ղ է Ադրբեջանն օգնել Թուրքիային և Իսրայելին հաշտվել․ The National Interest
Հրթիռ
ԱՄՆ-ն ձգձգում է Ուկրաինայի համար վճարված Patriot հրթիռների մատակարարումը