Submitted by A.Gevorgyan on
hdyd

Ադրբեջանը և Թուրքիան ռազմատեխնիկական ոլորտում քննարկել են համագործակցությունը

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Վուգար Մուստաֆաևը հոկտեմբերի 22-ին մասնակցել է  Ստամբուլում կայացած «SAHA EXPO 2024» պաշտպանության, ավիացիոն և տիեզերական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսին։ Հանդիպել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կոմիտեի նախագահ Հալուք Գյորգունի հետ։ 

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ–ին։

Հանդիպման ընթացքում քննարկել են առկա համագործակցության զարգացման հեռանկարները, ռազմատեխնիկական ոլորտում հարաբերությունները։ Ընդգծվել է նաև միջազգային պաշտպանական միջոցառումների անցկացման կարևորությունը։

Թուրք–ադրբեջանական տանդեմի ևս մի օրինակ։

Ավելացնել նոր մեկնաբանություն