Ադրբեջանը կշարունակի կառուցողական ջանքերը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. Բայրամով
Ադրբեջանը կշարունակի կառուցողական ջանքերը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Այս մասին Անկարայում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:
Ինչպես նշում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Բայրամովը կարևորել է նաև Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքների ավարտը:
«Մտահոգիչ են Հայաստանի Սահմանադրության և այլ նորմատիվ իրավական ակտերում «Ադրբեջանի նկատմամբ պահպանվող տարածքային նկրտումներն ու ռևանշիստական միտումները» (չակերտները՝ Tert.am)»,-ասել է Բայրամովը:
Ավելացնել նոր մեկնաբանություն