Ադրբեջանը կշարունակի քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ խաղաղության գործընթացը շարունակելու համար․ Ալիև
Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, Եվրոպայի ազգային անվտանգության խորհրդի գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերին։ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը կշարունակի վճռական քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ խաղաղության գործընթացն առաջ մղելու համար։
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
«Ադրբեջանը աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին։ Այն, որ Հայաստանը 70 օր հետո ուղարկել է իր վերջնական առաջարկները խաղաղության համաձայնագրի տեքստի վերաբերյալ, որոշակի հարցեր է առաջացնում գործընթացն առաջ տանելու Հայաստանի (խմբ.) մտադրության մասին», – ասել է Ալիևը։
Շարունակելով ՀՀ Սահմանդրության շուրջ քարոզչությունը, նշել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին հիմնական խոչընդոտը Սահմանադրությունն է։
Ավելացնել նոր մեկնաբանություն