դգս

Ադրբեջանը պատրաստվում է ու շատ ինտենսիվ վարժանքներ է անցկացնում եղանակային անբարենպաստ պայմաններում անտառածածկ և լեռնային տեղանքում հնարավոր մшրտական գործողությունների համար. ադրբեջանագետ

Ադրբեջանը պատրաստվում է ու շատ ինտենսիվ վարժանքներ է անցկացնում եղանակային անբարենպաստ պայմաններում անտառածածկ և լեռնային տեղանքում հնարավոր մարտական գործողությունների համար: Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ ամփոփելով հունվար ու փետրվար ամիսներին Ադրբեջանի անցկացրած անհատական ու համատեղ զորավարժությունների ցանկը։

«Հունվարի 20-ից փետրվարի 7-ը Կարսում Ադրբեջանի ԶՈՒ-ն մասնակցել է թուրքական կողմի կազմակերպած «Ձմեռ-2025» զորավարժություններին։ Այս զորավարժությունները հատուկ կազմակերպվել են սաստիկ ցրտի պայմաններում։ Զորավարժություններին ընդհանուր առմամբ մասնակցել է 18 երկրի 12199 զինվորական, որոնց թվում ներկայացված է եղել նաև Ադրբեջանը։

Փետրվարի 7-ից 11-ը Ադրբեջանը մասնակցել է Պակիստանում կազմակերպված «AMAN-2025» համատեղ զորավարժություններին։

Փետրվարի 20-ին Ադրբեջանում անց են կացվել ռազմածովային ուժերի ստորաբաժանումների հետ վարժանքներ, բայց այստեղ ուշագրավ է, որ պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է․ «Եղանակային անբարենպաստ պայմաններում անտառածածկ և լեռնային տեղանքում շարժական խմբերը ժամանակային չափորոշիչներին համապատասխան առաջ են շարժվել նախատեսված ուղղությամբ և հաղթահարել դարանակալումը․․․»։

Փետրվարի 28—ին էլ Ադրբեջանում անց են կացվել «Պայքար խոր ձյան ծածկույթի և սաստիկ ցրտահարության պայմաններում» թեմայով զորավարժություններ, ընդ որում՝ ռազմածովային ուժերի հետևակային կորպուսի ստորաբաժանումների հետ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «ստորաբաժանումները կատարել են հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման խնդիրները։ Հետախուզական տվյալների հիման վրա թշնամու ապաստարանների կոորդինատները ճշգրտելուց հետո ծովայինները առաջ են շարժվել նշանակված ուղղությամբ՝ ձնառատ անտառապատ տեղանքով»։

Սա հրապարակային, բաց աղբյուրներով եղած պատկերն է, վստահ եմ՝ հետախուզական ու փակ աղբյուների տիրապետող գերատեսչությունները կունենան վարժանքների մասին հավելյալ տեղեկատվություն։ Սակայն անգամ բաց ու հրապարակային աղբյուրներով ակնհայտ է՝ Ադրբեջանը պատրաստվում է ու շատ ինտենսիվ վարժանքներ է անցկացնում եղանակային անբարենպաստ պայմաններում անտառածածկ և լեռնային տեղանքում  հնարավոր մարտական գործողությունների համար։

Ընդ որում, դրա համար կիրառվում է ամենամարտունակ ստորաբաժանումներից մեկը՝ ծովային հետևակը։ Կարծում եմ՝ «խաղաղության պայմանագրի» մասին հեքիաթներ կարդալու փոխարեն, պատկան գերատեսչություններում ճիշտ կանեն հետևել և ժամանակին բարձրաձայնել Ադրբեջանի հնարավոր ագրեսիվ ծրագրերի մասին, քանի որ դրանց թիրախում մեր պետությունն է։ Միշտ հիշեք՝ նմանատիպ զորավարժությունները հենց այնպես չեն անցկացվում, դրանք հստակ նպատակ ունեն՝ պատրաստվել հնարավոր ագրեսիայի։ Դրա մասին ժամանակին շատ բաց տեքստով խոսել էր Ադրբեջանի Միլլի Մեջիսի պատգամավորներից մեկը։ Ադրբեջանը շատ ազնիվ է իր ագրեսիվ ծրագրերում, մնում է մենք սովորենք դրանք ժամանակին տեսնել ու կանխել՝ բոլոր հնարավոր գործիքակազմերով»,-գրել է նա:


 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

քֆ
Ադրբեջանի դրոշով ավտոմեքենան վարելու դեպքի հետ կապված ոստիկանության կողմից կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն. ՆԳՆ խոսնակ
դգս
Ադրբեջանը պատրաստվում է ու շատ ինտենսիվ վարժանքներ է անցկացնում եղանակային անբարենպաստ պայմաններում անտառածածկ և լեռնային տեղանքում հնարավոր մшրտական գործողությունների համար. ադրբեջանագետ
Ռուբեն Վարդանյանին Բաքվում խոշտանգել են
Ռուբեն Վարդանյանին Բաքվում խոշտանգել են
Ռուբեն Վարդանյանին ԿԽՄԿ-ն այցելել է հենց հացադուլի ժամանակ. Ամատունի
Ռուբեն Վարդանյանին ԿԽՄԿ-ն այցելել է հենց հացադուլի ժամանակ. Ամատունի
Մենք պատրաստ ենք մեր ադրբեջանցի և հայ գործընկերներին տրամադրել անհրաժեշտ օգնությունը»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի պատասխանում։
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Բաքվում հայերի նկատմամբ ընթացող շինծու դատավարության վերաբերյալ հարցմանը
Արցախ
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերի իրավունքների վերաբերյալ գանգատներ են ներկայացվել և՛ ՄԻԵԴ, և՛ Արդարադատության միջազգային դատարան․ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակ
Բաքվի պնդմամբ՝ նրանց կալանավորումն ու դատավարությունը իբր «չի խախտում» միջազգային իրավունքի ոչ մի նորմ, իսկ դատավարությունն ինքնին «թափանցիկ» է՝ մեղադրյալի իրավունքների «լիարժեք հարգմամբ»։ Բացի այդ, Ադրբեջանը հերքել է գերիների նկատմամբ վատ վերաբերմունքը:
Բաքուն արձագանքել է շինծու դատավարության վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը
ՀՀ
Բաքուն հայերի դատական բեմականացումներն օգտագործում է որպես ՀՀ-ի վրա քաղաքական ճնշումների և մանիպուլյացիայի գործիք. ԱԳՆ
ՀՀ
Ադրբեջանի հակահայ քաղաքականությունն այսօր բացահայտ դրսևորվում է նաև այսպես կոչված «խաղաղության» պայմանագրի բանակցությունների գործընթացով, որի նպատակը հայկական պետականության կազմաքանդումն է. ՀՅԴ
Օլիվիե Դըկոտինյի
Այսօր կայցելեմ Վայոց ձորի մարզ, որը գտնվում է Ադրբեջանի կողմից մասնակիորեն օկուպացված հայկական տարածքի հենակետային հատվածում. Ֆրանսիայի դեսպան
Բագրատ Սրբազան
Արցախի ղեկավարները դավաճանվեցին թե՛ դրսից, թե՛ ներսից, նրանք Բաքվում են հատկապես ՀՀ իշխանության և նրա ղեկավարի ուրացման պատճառով․ Բագրատ Սրբազան
Վարդանյան
ՀԿ-ները դիմել են ԿԽՄԿ-ի նախագահին՝ անհապաղ տեսակցել Ռուբեն Վարդանյանին
Հայաստանն ավարտել է Մարգարայի սահմանային կետի աշխատանքները, բացմանը պատրաստ վիճակ է։  Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
Հայաստանն ավարտել է Մարգարայի սահմանային կետի աշխատանքները, բացմանը պատրաստ վիճակ է. Խուդաթյան
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հունաստան համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հունաստան համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր
Օսկանյան
Հայ գերիների Հայաստան վերադառնալու բանալին Փաշինյանի մոտ է. Վարդան Օսկանյանը պահանջով դիմել է ՀՀ վարչապետին
 Ադրբեջանը շարունակում է իր բռնաճնշումները՝ ձերբակալելով ավելի շատ լրագրողների և ստեղծելով միջավայր, որում իշխանության տեսակետը չներկայացնող լրատվամիջոցները չեն կարող հանգիստ գործել։   Լրագրողների միջազգային և եվրոպական ֆեդերացիան (IFJ-EFJ) դատապարտում է ադրբեջանական իշխանությունների վերջին քայլերը՝ ուղղված տեղեկատվական տարածության հետագա վերահսկողությանը և կոչ է անում անհապաղ ազատ արձակել ձերբակալված լրագրողներին։
IFJ-ը և EFJ-ը դատապարտել են Ադրբեջանի դաժան քաղաքականությունը քննադատական լրատվամիջոցների նկատմամբ
Վարդանյան
Ռուբեն Վարդանյանը և մեր մյուս բոլոր պատանդներ դաժանաբար խոշտանգվում են. Թաթոյանը կդիմի միջազգային կառույցների
Ռուբեն Վարդանյան
Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ կերպով վատացել է․ Վարդանյանի պաշտպան
աի
Բաքվին լուծում ենք առաջարկել, որը 100 տոկոսով ընդունելի կլինի հայ և ադրբեջանցի ժողովուրդների համար. Փաշինյան
Միհրան Հակոբյան
Աշխարհաքաղաքականությունը ենթադրում է չոր հաշվարկներ ու չոր շահեր. այստեղ «շուստրի» գեղցիներին ու առանց Համբո մնացած Գիքորներին ուղղակի լափում են. Միհրան Հակոբյան
«Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, մենք ձգտում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը և պատրաստ ենք օգնել կողմերին այդ հարցում», - ասել է նախարարը։
Մենք ձգտում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը և պատրաստ ենք օգնել կողմերին. Իրանի ԱԳ նախարար
դֆսէ
ԱԽ քարտուղարի գլխավորությամբ քննարկվել է Ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը
ՀՅԴ
Արցախցիների հավաքական վերադարձը ցնորք չէ, աշխատում ենք այդ ուղղությամբ. ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ
Ռուբեն Վարդանյան
Բաքվի դատարանում շինծու դատավարության ժամանակ Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է, նիստն ընդհատվել է
Վեհափառ
Երբ մի ժողովրդի հայրենիքն ու հավատքը վտանգի են ենթարկված, ամբողջ ազգը պայքարի դրոշ պետք է պարզի, ամբողջ ազգը պետք է զինվորագրվի՝ առաջնորդ ունենալով Աստծուն. Վեհափառ
Միրզոյան
Հայաստանն Ադրբեջանին ներկայացրել է սպառազինությունների փոխադարձ վերահսկման և սահմանային միջադեպերի համատեղ հետաքննության մեխանիզմների ստեղծման գրավոր առաջարկ․ Միրզոյան
կիըմ
Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի պատասխանը. ԱԳՆ խոսնակ
v bg
Ադրբեջանը փորձում է խոչընդոտել և թույլ չտալ, որ ՀՀ-ում տեղի ունենան Սահմանադրության բարեփոխումներ. Արման Եղոյան