Submitted by Անի Երյան on
Օգոստոսի 11-ին Իլհամ Ալիևը Նախիջևանում մասնակցեց Առանձին համազորային բանակի նորաստեղծ «օպերատիվ (կոմանդո)» զորամասերին մարտական դրոշներ հանձնելու արարողությանը։  Զորամասերի հստակ թիվը հրապարակված չէ, սակայն պաշտոնական ձևակերպումից պարզ է, որ խոսքը մեկից ավելի նոր կոմանդո ստորաբաժանման մասին է։ Միաժամանակ բաց աղբյուրներից հստակ չէ նաև դրանց կազմակերպական մակարդակը՝ գումարտակ, գունդ, թե բրիգադ։  Նոր տիպի կոմանդո ստորաբաժանումների ստեղծումը Ադրբեջանում սկսվել է 2021 թվականին՝ Արցախյան երկրորդ պատերազմից անմիջա

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆՈՐ «ԿՈՄԱՆԴՈ» ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ․ Ի՞ՆՉ Է ԿԱՌՈՒՑՈՒՄ ԲԱՔՈՒՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄՈԴԵԼՈՎ

ԳեոՊուլս վերլուծական էջը գրում է․

Օգոստոսի 11-ին Իլհամ Ալիևը Նախիջևանում մասնակցեց Առանձին համազորային բանակի նորաստեղծ «օպերատիվ (կոմանդո)» զորամասերին մարտական դրոշներ հանձնելու արարողությանը։

Զորամասերի հստակ թիվը հրապարակված չէ, սակայն պաշտոնական ձևակերպումից պարզ է, որ խոսքը մեկից ավելի նոր կոմանդո ստորաբաժանման մասին է։ Միաժամանակ բաց աղբյուրներից հստակ չէ նաև դրանց կազմակերպական մակարդակը՝ գումարտակ, գունդ, թե բրիգադ։

Նոր տիպի կոմանդո ստորաբաժանումների ստեղծումը Ադրբեջանում սկսվել է 2021 թվականին՝ Արցախյան երկրորդ պատերազմից անմիջապես հետո։ Նույն տարվա վերջին առաջին հրապարակայնորեն հայտնի զորամասը բացվեց Հադրութում, իսկ 2022-ին՝ ևս մեկը Քարվաճառում։ Հետագա տարիներին գործընթացը շարունակվել է, և դեռ 2022-ին Ալիևը հայտարարում էր արդեն «հազարավոր» կոմանդոների պատրաստման մասին։ Նախիջևանի նոր ստորաբաժանումները նույն գործընթացի շարունակությունն են։

Ադրբեջանական կոմանդոները չպետք է նույնացնել ո՛չ սովորական մոտոհրաձգային հետևակի, ո՛չ էլ հատուկ նշանակության ուժերի հետ։

Դրանք թուրքական մոդելով կազմավորվող, բարձր պատրաստության, հիմնականում պայմանագրային զինծառայողներով համալրվող թեթև գրոհային հետևակ են։ Կոմանդոները նախատեսված են լեռնային, անտառային, խիստ կտրտված և բնակավայրերով հագեցած տարածքներում գործելու, հակառակորդի թիկունք ներթափանցելու, ռեյդեր իրականացնելու և կարևոր դիրքեր գրոհելու համար։

Ադրբեջանի հրապարակած զորավարժությունների սցենարներում կոմանդոները ներթափանցում են պայմանական հակառակորդի թիկունք, հայտնաբերում ապաստարանները, շրջափակում խմբերն ու գրոհում բնակավայրերում։

Ինչ-որ առումով այս ստորաբաժանումները հիշեցնում են խորհրդային բանակի դեսանտագրոհային բրիգադները՝ որպես սովորական հետևակից ավելի շարժուն, արագ կիրառվող և բարդ ուղղություններում գործելու համար նախատեսված ուժ։

Եթե համեմատենք մյուս հետևակային ստորաբաժանումների հետ, տարբերությունը հիմնականում հետևյալն է․ մոտոհրաձգային բրիգադը ծանր տեխնիկայով գործող համազորային ուժ է՝ նախատեսված ճակատային մարտերի և տարածք պահելու համար։ Կոմանդոները ավելի թեթև ու շարժուն են, կարող են փոքր խմբերով գործել լեռնային ու դժվարանցանելի տեղանքում և սովորական հետևակից ավելի բարձր պատրաստություն ունեն։ Իսկ հատուկ նշանակության ուժերը սովորաբար ավելի փոքր խմբերով կատարում են առավել գաղտնի և հատուկ առաջադրանքներ։

Այս իմաստով կոմանդոները միջանկյալ օղակ են սովորական հետևակի և հատուկ նշանակության ուժերի միջև։

Ինչո՞ւ դրանք ստեղծվեցին 2020-ից հետո

2020-ի պատերազմը ցույց տվեց, որ լեռնային և անտառային տարածքներում փոքր, պատրաստված խմբերը կարող են շրջանցել դիրքերը, ներթափանցել պաշտպանության խորք և ճանապարհ բացել հիմնական ուժերի համար։ Հադրութի ու Շուշիի մարտերում Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերի գործողությունները Բաքվի համար դարձան 2020 թվականի պատերազմի կարևոր փորձերից մեկը։ Սակայն հատուկ նշանակության ուժերը թվաքանակով սահմանափակ և թանկ ռեսուրս են։

Կոմանդո ստորաբաժանումների ստեղծումը թույլ է տալիս այդ փորձը տարածել շատ ավելի մեծ թվով զինծառայողների վրա։

Երկրորդ պատճառը նոր աշխարհագրությունն է։ 2020-ից հետո Ադրբեջանի բանակը տեղակայվեց Արցախի և Հայաստանի հետ սահմանի երկար, լեռնային հատվածներում։ Հադրութի անտառները, Սյունիքի, Քարվաճառի ու Բերձորի բարձրությունները և Նախիջևանի լեռնային ուղղությունները հենց այն միջավայրերն են, որոնց համար նախատեսված են այս ուժերը։

Երրորդը բանակի մասնակի պրոֆեսիոնալացումն է։ 2022-ին Ադրբեջանի ՊՆ-ն կոմանդո զորամասերի համար ընդունելություն էր հայտարարել արդեն պարտադիր ծառայությունն ավարտած մինչև 30 տարեկան քաղաքացիների շրջանում։ Բժշկական, ֆիզիկական և հոգեբանական ընտրությունից ու դասընթացից հետո նրանց հետ կնքվում էր երեք տարվա պայմանագիր։ Այսինքն՝ ստորաբաժանումների կորիզը պետք է կազմեն ավելի երկար ծառայող և շարունակաբար պատրաստություն անցնող զինծառայողները։

Թուրքական մոդելը

Կոմանդո ստորաբաժանումների ձևավորման վրա թուրքական ազդեցությունը բավական հստակ է։ Ադրբեջանի ՊՆ-ն ինքն է նշում, որ կոմանդոների պատրաստումը կազմակերպվում է Թուրքիայի զինված ուժերի փորձի հիման վրա, իսկ առաջին ստորաբաժանումների զինծառայողներից շատերը հատուկ պատրաստություն են անցել հենց Թուրքիայում։

2025-ին նաև Նախիջևանի Առանձին համազորային բանակի զինծառայողների հերթական խումբն Իսպարտայի Լեռնային կոմանդոների դպրոցում անցավ պատրաստություն։ Ծրագրում ընդգրկված էին ցերեկային և գիշերային մարտը, տարբեր կլիմայական պայմաններում գործելը և նոր տեխնոլոգիաների կիրառումը։

Թուրքիան այդ մոդելը ձևավորել է տասնամյակներ շարունակ՝ երկրի հարավարևելյան շրջաններում, Իրաքի հյուսիսում և Սիրիայում վարած գործողությունների ընթացքում։ Դրա առանցքում փոքր ստորաբաժանումների ինքնուրույնությունն է, լեռնային ու գիշերային պատրաստությունը, պայմանագրային սերժանտների մեծ դերը, արագ տեղափոխումը և հետախուզական ԱԹՍ-ների ու հրետանու հետ աշխատանքը։

Ադրբեջանը թուրքական համակարգը բառացիորեն չի կրկնօրինակում, սակայն դրա միջոցով մեծացնում է բարձր պատրաստության շարժուն հետևակի բաժինը և մոտեցնում երկու բանակների կառավարման ու ուսուցման մեթոդները։

Ինչո՞վ են զինված

Կոմանդո զորամասերի ամբողջական սպառազինությունը չի հրապարակվում։ Պաշտոնական նյութերում երևում են գնդացիրներ, նռնականետներ, դիպուկահար հրացաններ, ԱԹՍ-ներ, ինչպես նաև գիշերային տեսանելիության, կապի և հետախուզության միջոցներ։

Ինչո՞ւ են վտանգավոր Հայաստանի համար

Այս ստորաբաժանումները Հայաստանի համար վտանգավոր են առաջին հերթին նրանով, որ Բաքուն փորձում է հատուկ պատրաստված փոքր խմբերի մարտավարությունը դարձնել շատ ավելի զանգվածային կարողություն։ Եթե նախկինում լեռնային բարդ գործողությունները կամ արագ ներթափանցումները հիմնականում հատուկ նշանակության ուժերի խնդիրն էին, հիմա նման պատրաստություն կարող են ստանալ արդեն հազարավոր զինծառայողներ։

Կոմանդոների մյուս առավելությունը արագ կիրառելիությունն է։ Դրանք կարելի է գործի դնել առանց լայն զորահավաքի։ Սա հատկապես հարմար է սահմանային կարճատև գործողությունների, կարևոր բարձունք կամ դիրք արագ վերցնելու և շատ կարճ ժամանակում տեղում նոր իրավիճակ ստեղծելու համար։

Առանձին նշանակություն ունի Նախիջևանի ուղղությունը։ Այստեղ նման ուժերի ավելացումը Հայաստանի համար նշանակում է լրացուցիչ ճնշում Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի ուղղություններով և անհրաժեշտության դեպքում հայկական ուժերը միաժամանակ մի քանի ճակատում զբաղեցնելու հնարավորություն։

Միևնույն ժամանակ պետք չէ նոր կոմանդո զորամասերի ստեղծումը ինքնաբերաբար մոտալուտ պատերազմի նշան համարել։ Խոսքը նախևառաջ ռազմական նոր հնարավորության մասին է։ Իսկ որքան ավելի պատրաստված ու արագ կիրառելի են այդ ուժերը, այնքան ավելի լայն է նաև Բաքվի ընտրությունը՝ ռազմական ճնշումից մինչև սահմանափակ գործողություններ։

Ինչպե՞ս հակազդել

Կոմանդո ստորաբաժանումներն անխոցելի չեն։ Նրանք համեմատաբար թեթև են, ունեն սահմանափակ զրահապաշտպանություն և առավել արդյունավետ են այնքան ժամանակ, քանի դեռ պահպանում են անակնկալը, շարժման արագությունն ու կապը հետախուզական և կրակային աջակցության հետ։

Հետևաբար Հայաստանի խնդիրը չպետք է լինի պարզապես նույն անունով սեփական մի քանի «էլիտար» ստորաբաժանում ստեղծելը։ Պետք է չեզոքացնել կոմանդոյի երեք գլխավոր առավելությունները՝ գաղտնիությունը, արագությունը և անակնկալը։

Դրա համար անհրաժեշտ են․

• առաջնագծի և մերձակա խորքի շուրջօրյա դիտարկում՝ ջերմատեսիլներով, փոքր ԱԹՍ-ներով, ցամաքային ռադարներով և շարժման տվիչներով,

• մեկ գծի վրա կառուցված խրամատների փոխարեն խորացված պաշտպանություն՝ փոխադարձ աջակցող դիրքերով, վերահսկվող անցումներով և նախապատրաստված պահեստային բնագծերով,

• փոքր դրոնների դեմ տեղային ռադիոէլեկտրոնային պայքարի և հայտնաբերման միջոցներ ոչ միայն կենտրոնական հրամանատարության, այլև գումարտակների ու հենակետերի մակարդակում,

• գիշերային տեսանելիության, պաշտպանված կապի և անհատական նավիգացիայի միջոցներ սովորական հետևակի համար,

• շարժական պահեստազորեր, նախապես մշակված հակագրոհի երթուղիներ և ականանետային ու հրետանային արագ աջակցություն,

• լեռնային, գիշերային և ներթափանցմանը հակազդելու պատրաստություն ամբողջ հետևակի, ոչ միայն հատուկ նշանակության ստորաբաժանումների համար,

• Նախիջևանի ուղղության միասնական օպերատիվ պլանավորում, որպեսզի Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի առանձին հատվածները չպաշտպանվեն իրարից կտրված համակարգերով։

Կոմանդոների հիմնական առավելությունը գաղտնի ու արագ մոտենալու կարողությունն է։ Եթե նրանց ժամանակին հայտնաբերում են, կանգնեցնում առաջխաղացումը և զրկում կրակային աջակցությունից, թեթև զինվածությունն արդեն դառնում է նրանց թույլ կողմը։

Ընդհանուր միտումը հստակ է․ Բաքուն 2020-ից հետո հետևողականորեն մեծացնում է պրոֆեսիոնալ, արագաշարժ և լեռնային մարտերի համար պատրաստված հետևակի քանակը։

Հայաստանի համար վտանգը ոչ թե հենց կոմանդո ստորաբաժանումների գոյությունն է, այլ այն համակարգը, որի մեջ դրանք գործում են՝ պատրաստված անձնակազմ, հետախուզական ԱԹՍ-ներ, կայուն կապ, հրետանային աջակցություն և արագ հրամանատարություն։

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Օգոստոսի 11-ին Իլհամ Ալիևը Նախիջևանում մասնակցեց Առանձին համազորային բանակի նորաստեղծ «օպերատիվ (կոմանդո)» զորամասերին մարտական դրոշներ հանձնելու արարողությանը։  Զորամասերի հստակ թիվը հրապարակված չէ, սակայն պաշտոնական ձևակերպումից պարզ է, որ խոսքը մեկից ավելի նոր կոմանդո ստորաբաժանման մասին է։ Միաժամանակ բաց աղբյուրներից հստակ չէ նաև դրանց կազմակերպական մակարդակը՝ գումարտակ, գունդ, թե բրիգադ։  Նոր տիպի կոմանդո ստորաբաժանումների ստեղծումը Ադրբեջանում սկսվել է 2021 թվականին՝ Արցախյան երկրորդ պատերազմից անմիջա
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆՈՐ «ԿՈՄԱՆԴՈ» ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ․ Ի՞ՆՉ Է ԿԱՌՈՒՑՈՒՄ ԲԱՔՈՒՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄՈԴԵԼՈՎ
100 տարեկանում կյանքից հեռացել է Հայրենական մեծ պատերազմի վետերան Լաչին Ստեփանյանը
100 տարեկանում կյանքից հեռացել է Հայրենական մեծ պատերազմի վետերան Լաչին Ստեփանյանը
Մենք որևէ նախնական համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP նախագծի վերաբերյալ․ բացահայտ և հստակորեն մեր կարմիր գծերը հայտնել ենք Հայաստանին․ Իրանի ԶՈւ գլխավոր հրամանատարի խորհրդական
Մենք որևէ նախնական համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP նախագծի վերաբերյալ․ Իրանի ԶՈւ գլխավոր հրամանատարի խորհրդական
2020 թվականի պատերազմի ավարտից ի վեր Ադրբեջանում ականների զոհ է դարձել 436 մարդ։ Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը։   «Երկու օր անընդմեջ։ Երկու պայթյուն ականների վրա։ Երեք քաղաքացիական անձ վիրավորվել է։ 2020 թվականի պատերազմի ավարտից ի վեր Ադրբեջանում ականների զոհ է դարձել 436 մարդ։ Այս ողբերգական միջադեպերը հստակ հիշեցում են այն մասին, որ հակամարտության մահացու ժառանգությունը շարունակում է սպառնալ մարդկանց, խոչընդոտել վերականգնմանը և բարդացնել տեղահանված անձանց ա
2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանում 436 հոգի ականների զոհ է դարձել․ Ադրբեջանի ԱԳՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի հետ կապված կադրային փոփոխություններ են նախատեսվում։  Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ վարչապետը նշել է, որ փոփոխությունները վերաբերելու են այն կառույցներին, որոնք անմիջական պատասխանատվություն են կրում տվյալ ոլորտում։  «Այսօր և առաջիկայում կլինեն որոշակի կադրային լուծումներ այն մարմիններում, որոնք անմիջապես պատասխանատու են»,- ասել է Փաշինյանը։  «Որոշումը կայացրել եմ արդեն, Ռազմական ոստիկան
Բանակում կադրային փոփոխություններ կլինեն․ վարչապետ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 11-ին Նախիջևանում Ադրբեջանի հեռուստատեսությանը տված հարցազրույցում մի շարք անհիմն, փաստերը խեղաթյուրող և կոշտ հայտարարություններ է արել Հայաստանի, 2020 թվականի պատերազմի արդյունքների և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ։ Հարցազրույցը հրապարակվել է ադրբեջանական ԶԼՄ-ներում, այդ թվում՝ Ադրբեջանի պետական AZƏRTAC գործակալության կողմից։
Ալիևը իրեն իրավունք է վերապահել որոշել ՀՀ ԱԷԿ-ի ապագան ու «այլընտրանք» առաջարկել
Թբիլիսիի պաշտոնյաները կարծում են, որ անհրաժեշտ է ամրապնդել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև կապերը, այդ թվում՝ տարածաշրջանային կապի առումով։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։  «Սկզբունքորեն կարևոր է մեր երեք երկրների՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև ռազմավարական կապերի հետագա ամրապնդումը, այդ թվում՝ կապի առումով։ Մենք անում ենք և կշարունակենք անել ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է դրան հասնելու համար», – նշել է Կոբախիձեն՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություննե
Կարևոր է ամրապնդել ռազմավարական կապերը Բաքվի և Անկարայի հետ․ Կոբախիձե
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 11-ին Նախիջևանում Ադրբեջանի հեռուստատեսությանը տված հարցազրույցում մի շարք անհիմն, փաստերը խեղաթյուրող և կոշտ հայտարարություններ է արել Հայաստանի, 2020 թվականի պատերազմի արդյունքների և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ։ Հարցազրույցը հրապարակվել է ադրբեջանական ԶԼՄ-ներում, այդ թվում՝ Ադրբեջանի պետական AZƏRTAC գործակալության կողմից։
ՀՀ ԱԳՆ-ն երեկ այդպես էլ ձայն չհանեց Ալիևի ելույթի վերաբերյալ․ ադրբեջանագետ
Միջազգայնագետ Արթուր Խաչիկյանն անդրադարձել է ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրություններին, որոնց համաձայն՝ Ուկրաինան Թուրքիայից գնում է 70 միավոր ATACMS բալիստիկ հրթիռ և 12 միավոր M270 արձակման կայանք։  Գործարքն այժմ ԱՄՆ Կոնգրեսում անցնում է ամերիկյան զենքի վերաարտահանման (ռեէքսպորտի) համաձայնեցման ընթացակարգը։ Բացի 70 միավոր M39 ATACMS հրթիռներից և 12 միավոր M270 կայանքներից, Ուկրաինան ստանալու է նաև կասետային մարտական մասով 2524 միավոր M26 ռեակտիվ արկ և 47 հազար 203 մմ տրամաչափի կասետային արկ՝ 2С7 «Պիոն» ինք
Արթուր Խաչիկյան․ Նվիրվում է թուրքական լոբբիի մեր ռազմավարներին․ Թուրքիան Ուկրաինային է փոխանցում ATACMS հրթիռներ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 11-ին Նախիջևանում Ադրբեջանի հեռուստատեսությանը տված հարցազրույցում մի շարք անհիմն, փաստերը խեղաթյուրող և կոշտ հայտարարություններ է արել Հայաստանի, 2020 թվականի պատերազմի արդյունքների և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ։ Հարցազրույցը հրապարակվել է ադրբեջանական ԶԼՄ-ներում, այդ թվում՝ Ադրբեջանի պետական AZƏRTAC գործակալության կողմից։
Ալիևի «խաղաղությունը»՝ միջանցքի, պարտադրանքի ու տարածքային հավակնությունների լեզվով
Մենք տեղեկացանք, որ Արտաշատ քաղաքում տեղակայված զորամասերից մեկի ստորաբաժանումը պաշտպանության նախարարության որոշմամբ տեղափոխվել է Սյունիքի մարզ, եւ տվյալ ստորաբաժանման զինվորներին եւս Արտաշատից տեղափոխել են Սյունիք` զինվորական ծառայությունը շարունակելու:  Մեզ էր դիմել զինվորներից մեկի ծնողը եւ պնդում էր, որ իր երեխային Արտաշատից տեղափոխել են Սյունիքի մարզ` սահմանամերձ զորամասերից մեկը, եւ որեւէ բացատրություն չեն տվել: Ծնողը վրոդովված ասաց, որ որդին նոր էր մեկնել զինվորական ծառայության, եւ, ըստ պահանջված կար
«Հրապարակ»․ Ստորաբաժանման վայրը փոխել են, զինվորներին տարել մարզ
Ստամբուլում հայ տղամարդ է սպանվել. Ermenihaber     Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հղումով. https://abcmedia.am/norutyunner/291317/   ABC MEDIA © 2026. Բոլոր իրավունքները պաշտպանված են
Ստամբուլում հայ տղամարդ է սպանվել. Ermenihaber
Թուրքիայի խորհրդարանն ընդունել է քրդերին զինաթափելու մասին օրինագիծը
Թուրքիայի խորհրդարանն ընդունել է քրդերին զինաթափելու մասին օրինագիծը
ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին կայանալիք կազմակերպության գագաթնաժողովում: Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:   «Կազմակերպության անդամներից որևէ մեկի նկատմամբ սահմանափակող միջոցների հնարավոր կիրառմանը վերաբերող ցանկացած որոշում ամբողջությամբ պատկանում է Հավաքական անվտանգության խորհրդի (ներառում է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին) իրավասությանը, որն իրավունք ունի նման որոշումներ ընդունել կազմակերպու
ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին կայանալիք կազմակերպության գագաթնաժողովում. Գալուզին
«Ավելի սարսափելի տեղ ենք հասել. ՊՆ-ն զոհերի մասին չի էլ հաղորդում». Գեղամ Մանուկյան
Ավելի սարսափելի տեղ ենք հասել. ՊՆ-ն զոհերի մասին չի էլ հաղորդում. Գեղամ Մանուկյան