
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը գերաժամկետ զինծառայության համար ընդունելություն է հայտարարել։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը գերաժամկետ զինծառայության համար հավաք է հայտարարել։
Այս մասին հայտնում է 1news.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։
Նշվում է, որ միանալ կարող են մինչև 40 տարեկան զինապարտները, որոնք ունեն առնվազն լիարժեք միջնակարգ կրթություն և անցել են ժամկետային ակտիվ զինծառայություն:
Փաստաթղթերի ներկայացումը տեղի կունենա երկու փուլով՝ մարտի 18-ից ապրիլի 30-ը՝ էլեկտրոնային ձևաչափով, և ապրիլի 1-ից մինչև ապրիլի 30-ը՝ մարզային ընդունելության կենտրոններում։
Դրանք տեղակայված են Զբաղվածության պետական գործակալության մասնաճյուղերում՝ Գյանջայում, Սումգայիթում, Լենքորանում, Մինգեչևիրում, Գուբայում, Աղջաբեդիում և Շիրվանում, իսկ Բաքվում՝ Հեյդար Ալիևի անվան ազգային պաշտպանության համալսարանի ռազմական ինստիտուտում։
Ավելացնել նոր մեկնաբանություն