Տիգրան

Ադրբեջանն օգտագործեց ՀՀ իշխանության արտաքին քաղաքականության տուրբուլենտ իրավիճակն ու անհեռատես քաղաքական կուրսը, ՌԴ-ից քաղեց առավելագույնը․ Աբրահամյան


ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.

«ՌԴ օդային տարածքում ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռի վթարի շուրջ աղմուկն Ադրբեջանում ոչ միայն չի մարում, այլ արհեստականորեն այն թեժացվում է:

Չնայած ռուսական որոշ շրջանակներ հակառուսական այս ալիքը դիտարկում են որպես Արևմուտքի հակառուսական ջանքերի իրագործում` վկայակոչելով ամերիկյան և բրիտանական հետախուզական ծառայությունների ղեկավարների Ադրբեջան կատարած այցերը, սակայն չի բացառվում, որ սա ընդամենը Ալիևների ընտանիքի չհիմնավորված ամբիցիաների հետևանքն է:

Քաղաքական առումով, հատկապես վերջին տասնամյակներում, Ադրբեջանի մեծ ցանկությունը ՌԴ-ի հետ մերձենալու, տեղ-տեղ քծնելու 2 հիմնական նպատակ ուներ` Հայաստանի հետ ունեցած կոնֆլիկտի պարագայում բալանս ստանալ, իսկ 2020-ից հետո` Արցախի դեմ օպերացիաներում, լռություն կամ լոյալություն:

Ադրբեջանն օգտագործեց ՀՀ իշխանության արտաքին քաղաքականության տուրբուլենտ իրավիճակն ու անհեռատես քաղաքական կուրսը, ՌԴ-ի հետ հարաբերություններից քաղեց առավելագույնը, իսկ հիմա ադրբեջանական էլիտայում համարում են, որ իրենց երկիրը կարող է իրեն թույլ տալ «ռեգիոնալ պետությանը» հարիր քաղաքական ամբիցիաներ դրսևորել, «ատամ գցել» նաև աշխարհաքաղաքական դերակատարներին:

Սա արտահայտվում է ոչ միայն ՌԴ-ի հետ հարաբերություններում, այլ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի:

Գտնվելով հաղթանակի, փառքի ազդեցության տակ, Բաքվում երբեմն կորցնում են ադեկվատության զգացումը, ինչը չի կարող հիմնական դերակատարների կողմից անպատիժ մնալ:

Իսկ Հայաստանում իրադրությանը համահունչ գործող իշխանություն չկա. սրանք նույնիսկ այսպիսի իրավիճակներում գտնվում են թուրք-ադրբեջանական քմահաճույքների տիրույթում»:
 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Հաղորդվում է, որ սիրիական Տարտուս քաղաքի ռազմածովային բազայում ռուսաստանցիները սպասում են իրենց ռազմանավերին՝ ռազմական տեխնիկան և սպառազինությունը տեղափոխելու համար։
Ռուսաստանը ծրագրում է ռազմական տեխնիկայի մի մասը Սիրիայից տեղափոխել Լիբիա. Ուկրաինայի հետախուզություն.
Տաթևիկ Հայրապետյան
Ալիևը ևս մեկ անգամ խոստովանում է, որ Հայաստանի իշխանություններին hարկադրում է գնալ միակողմանի զիջումների․ ադրբեջանագետ
Տիգրան
Ադրբեջանն օգտագործեց ՀՀ իշխանության արտաքին քաղաքականության տուրբուլենտ իրավիճակն ու անհեռատես քաղաքական կուրսը, ՌԴ-ից քաղեց առավելագույնը․ Աբրահամյան
jki
ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Երևանի ու Բաքվի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով՝ համաձայնության հասնելու համար. Պետքարտուղարություն
տսր
Շոլցն անդրադարձել է ադրբեջանական ինքնաթիռի կործանմանը
Իսլամական
Ֆրանսիան հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» օբյեկտներին
Իսրայելի նախագահի նախկին քաղաքական խորհրդական Նադավ Թամիրը The Jerusalem Post-ի իր հոդվածում գրել է, որ ավելի քան 120,000 հայեր բռնի տեղահանվել են իրենց պապենական հողերից ընդամենը մի քանի օրվա ընթացքում, խաղաղ բնակիչները հալածվել են, սովամահ են եղել և ահաբեկվել հեռանալու համար:  Ինչպես նշել է հեղինակը, նախագահ Իլհամ Ալիևի երկաթյա կառավարման ներքո Ադրբեջանն աշխարհի ամենաբռնապետական ռեժիմներից մեկն է:
Իսրայելի ռազմական աջակցությունն Ադրբեջանին դարձրել է Արցախում բռնապետական կառավարման և մարդասիրական աղետի մեղսակից․ The Jerusalem Post
Կավելաշվիլի
Վրաստանն ամրապնդում է հարաբերությունները ՀՀ-ի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ աջակցելով Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղությանը.Կավելաշվիլի
Սիմոնյան
Իրական Հայաստանի քարտեզը ԱԺ նիստերի դահլիճում է. Ալեն Սիմոնյան
Путин
Պուտինը շնորհավորել է Հայաստանի գործող և նախկին ղեկավարներին գալիք Ամանորի կապակցությամբ
քֆհըճ
Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր
 ԱՄՆ Ուկրաինա
ԱՄՆ-ն առաջիկա օրերին կհայտարարի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին
Քոչարյան
«Հայաստան» խմբակցությունը արտագնա նիստ է անցկացրել Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ