Արցախ

Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերի իրավունքների վերաբերյալ գանգատներ են ներկայացվել և՛ ՄԻԵԴ, և՛ Արդարադատության միջազգային դատարան․ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակ

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայտարարություն է տարածել Բաքվում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ.


«Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, այդ թվում նաև Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված քրեական գործերով դատաքննության ընթացքի առնչությամբ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հիշեցման կարգով հայտնում է, որ դեռևս 2021-2024 թվականներին Հայաստանի Հանրապետության կողմից՝ Ադրբեջանում ապօրինաբար մեղադրվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց կյանքի իրավունքի, խոշտանգումից և այլ դաժան և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու,  արդար դատաքննության, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների, ինչպես նաև մի շարք այլ իրավունքների պաշտպանությանն ուղղված միջպետական գանգատներ են ներկայացվել և՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, և՛ Արդարադատության միջազգային դատարան։

2025 թվականի հունվար ամսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով ստացվել են վերը նշված անձանց վերաբերյալ տեղեկություններ և լուսանկարներ, որոնք փոխանցվել են հարազատներին: Ի պատասխան՝ Հայաստանի Հանրապետությունը ս.թ. փետրվարի 27-ին ներկայացրել է իր դիտարկումները ադրբեջանական կողմից ներկայացված դիրքորոշումների և տեղեկությունների վերաբերյալ՝ պահանջելով Ադրբեջանին պարտավորեցնել առավել մանրամասն տեղեկատվության տրամադրում: Միաժամանակ, Դատարանի ուշադրությունն է հրավիրվել Ռուբեն Վարդանյանի նկատմամբ իրականացվող դատավարությունում տեղ գտնող խախտումների և նրա առողջական վիճակի վատթարացման վրա, և պահանջվել է լրացուցիչ տեղեկատվություն:

Վերոնշյալի համատեքստում հիշեցնում ենք, որ այս պահին ուժի մեջ են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020 թվականի սեպտեմբերի 27-ի, նոյեմբերի 3-ի,  դեկտեմբերի 11-ի և 23-ի, 2021 թվականի փետրվարի 17-ի, 2023 թվականի նոյեմբերի 21-ի և 2024 թվականի նոյեմբերի 6-ի որոշումները, որոնք ընդունվել են միջանկյալ միջոցի կիրառման ընթացակարգի շրջանակում և վերաբերում են, ի թիվս այլնի, գերեվարված անձանց, այդ թվում այս պահին Ադրբեջանում գտնվող աձանց իրավունքների պաշտպանությանը:

Շարունակում է նաև ուժի մեջ մնալ Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը, որով Դատարանը, Ադրբեջանի դեմ կիրառելով ժամանակային միջոցներ, ի թիվս այլնի, սահմանել է, որ Ադրբեջանը պարտավոր է 2020 թ. պատերազմի ընթացքում և դրանից հետո գերեվարված և Ադրբեջանում պահվող բոլոր անձանց պաշտպանել բռնությունից և մարմնական վնասվածքներից, ինչպես նաև ապահովել նրանց անվտանգությունը և օրենքի առջև հավասարությունը։ Միաժամանակ, իր 2022 թ. հոկտեմբերի 12-ի որոշմամբ Դատարանն արձանագրել և ի գիտություն է ընդունել Ադրբեջանի հանձնառությունն՝ ապահովելու 2021թ․ դեկտեմբերի 7-ի որոշմամբ սահմանված վերոնշյալ պարտավորությունների կատարումը Ադրբեջանում պահվող ցանկացած հայազգի անձի նկատմամբ:

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հետևում է այս օրերին Ադրբեջանում ընթացող դատավարություններին։ Տեղեկացնում ենք, որ ըստ սահմանված ընթացակարգի Եվրոպական դատարան և Արդարադատության միջազգային դատարան կներկայացվեն անհրաժեշտ լրացուցիչ ապացույցներ և պահանջներ»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

քֆ
Ադրբեջանի դրոշով ավտոմեքենան վարելու դեպքի հետ կապված ոստիկանության կողմից կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն. ՆԳՆ խոսնակ
դգս
Ադրբեջանը պատրաստվում է ու շատ ինտենսիվ վարժանքներ է անցկացնում եղանակային անբարենպաստ պայմաններում անտառածածկ և լեռնային տեղանքում հնարավոր մшրտական գործողությունների համար. ադրբեջանագետ
Ռուբեն Վարդանյանին Բաքվում խոշտանգել են
Ռուբեն Վարդանյանին Բաքվում խոշտանգել են
Ռուբեն Վարդանյանին ԿԽՄԿ-ն այցելել է հենց հացադուլի ժամանակ. Ամատունի
Ռուբեն Վարդանյանին ԿԽՄԿ-ն այցելել է հենց հացադուլի ժամանակ. Ամատունի
Մենք պատրաստ ենք մեր ադրբեջանցի և հայ գործընկերներին տրամադրել անհրաժեշտ օգնությունը»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի պատասխանում։
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Բաքվում հայերի նկատմամբ ընթացող շինծու դատավարության վերաբերյալ հարցմանը
Արցախ
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերի իրավունքների վերաբերյալ գանգատներ են ներկայացվել և՛ ՄԻԵԴ, և՛ Արդարադատության միջազգային դատարան․ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակ
Բաքվի պնդմամբ՝ նրանց կալանավորումն ու դատավարությունը իբր «չի խախտում» միջազգային իրավունքի ոչ մի նորմ, իսկ դատավարությունն ինքնին «թափանցիկ» է՝ մեղադրյալի իրավունքների «լիարժեք հարգմամբ»։ Բացի այդ, Ադրբեջանը հերքել է գերիների նկատմամբ վատ վերաբերմունքը:
Բաքուն արձագանքել է շինծու դատավարության վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը
ՀՀ
Բաքուն հայերի դատական բեմականացումներն օգտագործում է որպես ՀՀ-ի վրա քաղաքական ճնշումների և մանիպուլյացիայի գործիք. ԱԳՆ
ՀՀ
Ադրբեջանի հակահայ քաղաքականությունն այսօր բացահայտ դրսևորվում է նաև այսպես կոչված «խաղաղության» պայմանագրի բանակցությունների գործընթացով, որի նպատակը հայկական պետականության կազմաքանդումն է. ՀՅԴ
Օլիվիե Դըկոտինյի
Այսօր կայցելեմ Վայոց ձորի մարզ, որը գտնվում է Ադրբեջանի կողմից մասնակիորեն օկուպացված հայկական տարածքի հենակետային հատվածում. Ֆրանսիայի դեսպան
Բագրատ Սրբազան
Արցախի ղեկավարները դավաճանվեցին թե՛ դրսից, թե՛ ներսից, նրանք Բաքվում են հատկապես ՀՀ իշխանության և նրա ղեկավարի ուրացման պատճառով․ Բագրատ Սրբազան
Վարդանյան
ՀԿ-ները դիմել են ԿԽՄԿ-ի նախագահին՝ անհապաղ տեսակցել Ռուբեն Վարդանյանին
Հայաստանն ավարտել է Մարգարայի սահմանային կետի աշխատանքները, բացմանը պատրաստ վիճակ է։  Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
Հայաստանն ավարտել է Մարգարայի սահմանային կետի աշխատանքները, բացմանը պատրաստ վիճակ է. Խուդաթյան
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հունաստան համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հունաստան համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր
Օսկանյան
Հայ գերիների Հայաստան վերադառնալու բանալին Փաշինյանի մոտ է. Վարդան Օսկանյանը պահանջով դիմել է ՀՀ վարչապետին
 Ադրբեջանը շարունակում է իր բռնաճնշումները՝ ձերբակալելով ավելի շատ լրագրողների և ստեղծելով միջավայր, որում իշխանության տեսակետը չներկայացնող լրատվամիջոցները չեն կարող հանգիստ գործել։   Լրագրողների միջազգային և եվրոպական ֆեդերացիան (IFJ-EFJ) դատապարտում է ադրբեջանական իշխանությունների վերջին քայլերը՝ ուղղված տեղեկատվական տարածության հետագա վերահսկողությանը և կոչ է անում անհապաղ ազատ արձակել ձերբակալված լրագրողներին։
IFJ-ը և EFJ-ը դատապարտել են Ադրբեջանի դաժան քաղաքականությունը քննադատական լրատվամիջոցների նկատմամբ
Վարդանյան
Ռուբեն Վարդանյանը և մեր մյուս բոլոր պատանդներ դաժանաբար խոշտանգվում են. Թաթոյանը կդիմի միջազգային կառույցների
Ռուբեն Վարդանյան
Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ կերպով վատացել է․ Վարդանյանի պաշտպան
աի
Բաքվին լուծում ենք առաջարկել, որը 100 տոկոսով ընդունելի կլինի հայ և ադրբեջանցի ժողովուրդների համար. Փաշինյան
Միհրան Հակոբյան
Աշխարհաքաղաքականությունը ենթադրում է չոր հաշվարկներ ու չոր շահեր. այստեղ «շուստրի» գեղցիներին ու առանց Համբո մնացած Գիքորներին ուղղակի լափում են. Միհրան Հակոբյան
«Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, մենք ձգտում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը և պատրաստ ենք օգնել կողմերին այդ հարցում», - ասել է նախարարը։
Մենք ձգտում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը և պատրաստ ենք օգնել կողմերին. Իրանի ԱԳ նախարար
դֆսէ
ԱԽ քարտուղարի գլխավորությամբ քննարկվել է Ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը
ՀՅԴ
Արցախցիների հավաքական վերադարձը ցնորք չէ, աշխատում ենք այդ ուղղությամբ. ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ
Ռուբեն Վարդանյան
Բաքվի դատարանում շինծու դատավարության ժամանակ Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է, նիստն ընդհատվել է
Վեհափառ
Երբ մի ժողովրդի հայրենիքն ու հավատքը վտանգի են ենթարկված, ամբողջ ազգը պայքարի դրոշ պետք է պարզի, ամբողջ ազգը պետք է զինվորագրվի՝ առաջնորդ ունենալով Աստծուն. Վեհափառ
Միրզոյան
Հայաստանն Ադրբեջանին ներկայացրել է սպառազինությունների փոխադարձ վերահսկման և սահմանային միջադեպերի համատեղ հետաքննության մեխանիզմների ստեղծման գրավոր առաջարկ․ Միրզոյան
կիըմ
Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի պատասխանը. ԱԳՆ խոսնակ