
Ադրբեջանում այժմ դատում են նաեւ Հայաստանին. Քոչարյան
Ադրբեջանում այժմ դատում են ոչ միայն հայ գերիներին, այլեւ Հայաստանին։ Այս մասին փետրվարի 17-ի մամուլի ասուլիսում հայտնել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ Բաքուն այս դատավարություններով կփորձի ցույց տալ, որ այն ամենը, ինչ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում, կապ չունի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հետ, որ այդ ամենն ի սկզբանե Ադրբեջանի գլխին կազմակերպվել է Հայաստանի կողմից։
Նա սա անվանել է Հայաստանի խնդիր, քանի որ Ադրբեջանը ցանկանում է վերջ դնել ինքնորոշմանը։ «Դատավարությունների ժամանակ հայտնվում է իմ եւ ՀՀ երրորդ նախագահի անունը, իսկ Հայաստանի ներկա վարչապետի անունը՝ ոչ։ Սա հարցեր է առաջացնում»,- ավելացրել է Քոչարյանը։ Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանի իշխանությունների շահերից է բխում նաեւ, որ Բաքվում թատերական ներկայացում չլինի, քանի որ նրանք իրենց դիրքորոշմամբ պարտավոր են պաշտպանել երկրի շահերը։
«Իսկ ի՞նչ կարող է անել ընդդիմությունը գերիների վերադարձի հարցում։ Իշխանություններն ունեն համապատասխան լծակներ, եւ նրանք կարող են ինչ-որ բան անել։ Այս մարդկանց ճակատագիրը պետք է լինի բանակցությունների սեղանին եւ բարձրացվի ամեն հանդիպման, բայց դա տեղի չի ունենում»,- ընդգծել է երկրորդ նախագահը։
Նա հիշեցրել է, որ երբ Երեւանը միացավ Հռոմի ստատուտին, Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ հետո դատավարություններ են սկսելու Ադրբեջանի նախագահի եւ մյուսների դեմ՝ էթնիկ զտումների համար։ «Ի վերջո, պարզվեց, որ դա միայն անհրաժեշտ էր, որպեսզի թույլ չտրվերա ՌԴ նախագահին Հայաստան գալ»,- եզրափակել է Ռոբերտ Քոչարյանը։
Ավելացնել նոր մեկնաբանություն