Ադրբեջանցի բլոգերը դիմել է Ֆրանսիայի արդարադատության նախարարին՝ օգնության խնդրանքով
Ադրբեջանի ընդդիմադիր բլոգեր Միրզալի Մոհամմադը X- ի գրառմամբ դիմել է Ֆրանսիայի արդարադատության նորանշանակ նախարար Ժերալդ Դարմանինին՝ խնդրելով վերսկսել իր մահափորձերի հետաքննությունը՝ դրանցում Ադրբեջանի իշխանությունների մասնակցությունն ապացուցելու համար։
«Ֆրանսիայում ես Ադրբեջանի կառավարության հրահանգով առնվազն երկու անգամ դարձել եմ մահափորձի զոհ և լուրջ վնասվածքներ ստացել: Չնայած բոլոր ապացույցներին՝ Ռենի հետաքննիչ դատավորը գործը փակելուց առաջ անց է կացրել անօգուտ և անարդյունավետ հետաքննություն: Իմ ներկայացրած ապացույցներն այդպես էլ չեն կցվել գործին: Երբեք չի հետաքննվել Ադրբեջանի կառավարության դերը այս հարձակումներում:
Խնդրում եմ հետաքննությունը, տեղափոխել Փարիզի դատախազություն, որպեսզի խորությամբ և ամբողջությամբ իրականացվի նոր հետաքննություն: Եթե դուք կարող եք ինչ-որ բան անել այս հարցում, խնդրում եմ ձեր օգնությունը»,- գրել է բլոգերը X-ում:
Ավելացնել նոր մեկնաբանություն