Ալի Խամենեիի որդին ընտրվել է Իրանի նոր գերագույն հոգևոր առաջնորդ
Իրանի նոր գերագույն հոգևոր առաջնորդ է ընտրվել սպանված այաթոլլահ Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին։
Այս որոշումը կայացրել է 88 բարձրաստիճան շիա հոգևորականներից բաղկացած խորհուրդը, DW-ին հայտնել են Իսլամական Հանրապետության աղբյուրները։ Իրանի կառավարությունը և լրատվամիջոցները դեռևս պաշտոնապես չեն հաստատել սա։ DW-ի աղբյուրների համաձայն՝ Մոջթաբա Խամենեիին ընտրելու որոշումը կայացվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ճնշման ներքո։
Ալի Խամենեիի մահից հետո Իրանը ժամանակավորապես կառավարվում է երեք անդամից բաղկացած խորհրդի կողմից՝ նախագահ Մասուդ Փեզեշքիան, դատական համակարգի ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի-Էջեի և Սահմանադրության պահապանների խորհրդի անդամ այաթոլլա Ալիռեզա Արաֆի։
Ավելացնել նոր մեկնաբանություն