Տաթևիկ Հայրապետյան

Ալիևը ևս մեկ անգամ խոստովանում է, որ Հայաստանի իշխանություններին hարկադրում է գնալ միակողմանի զիջումների․ ադրբեջանագետ


Ալիևի Ամանորյա ուղերձի մեջ ուշագրավ շեշտադրումներ կային:

Այս մասին  գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Ինչպես և կանխատեսելի էր, Ալիևը իր ելույթի մի մասը նվիրել էր Հայաստանի հասցեին նոր սպառնալիքներ հնչեցնելուն, ինչպես նաև հին սպառնալիքները հիշեցնելուն։ Նա անցնող տարվա ձեռքբերումների մասին խոսելիս նշել է․ «Այս տարի Ղազախի շրջանի չորս գյուղ վերադարձանք առանց մեկ կրակոցի՝ քաղաքական ճանապարհով։ Բայց ճիշտ է նաև, որ եթե վերջին չորս տարիների ընթացքում Ադրբեջան-Հայաստան հարաբերություններում տեղի ունեցած իրադարձությունները տեղի չունենային, Հայաստանն, իհարկե, երբեք կամովին չէր վերադարձնի այս գյուղերը մեզ։ Նրանք դա հարկադրված են արել։ Նրանք դա արեցին՝ գիտակցելով մեր քաղաքական և ռազմական հզորությունը, և ես հուսով եմ, որ այսուհետ Հայաստանը, վարելով իր քաղաքականությունը, կշարունակի հաշվի առնել Հարավային Կովկասում և միևնույն ժամանակ աշխարհում ստեղծված նոր իրողությունները։ Մենք ստեղծել ենք նոր իրողություններ Հարավային Կովկասում։ Հայրենական պատերազմն է ստեղծել այս իրողությունները։ Մեր պետական ինքնիշխանության վերականգնումն էլ ավելի ամրապնդեց այս իրողությունները, և մենք վերահաստատեցինք Հարավային Կովկասում մեր ստեղծած նոր իրողությունները դիվանագիտական, միջազգային և քաղաքական մակարդակներում։ Ամբողջ աշխարհն ընդունել է նոր իրողությունները․․․»։

Այս խոսքերով Ալիևը փաստացի ևս մեկ անգամ խոստովանում է, որ Հայաստանի իշխանություններին հարկադրում է գնալ միակողմանի զիջումների բացառապես ուժի ու ուժի սպառնալիքի քաղաքականության միջոցով։ Մինչ իշխանությունները փորձում են այդ զիջումները փաթեթավորել «սահմանազատված Կիրանց» և «ճակատագրական գործընթաց» ձևակերպումներով, Ալիևի համար դա ուժի սպառնալիքով լուծված հարց է։ Պատահական չէ, որ ուժի ու ուժի սպառնալիքի կիրառումը համարվում են գրեթե հավասարազոր վտանգներ և դրվում կողք կողքի։ Հիմա Ալիևը շատ լավ յուրացրել է այդ տեխնիկան, ավելին՝ հպարտանում է դրանով, համարում ձեռքբերում, մինչդեռ դա ամբողջությամբ հակասում է քաղաքական ու դիվանագիտական հարաբերությունների ու առհասարակ խաղաղության մասին քննարկման ողջ էությանը․․․»,- գրել է Հայրապետյանը։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոս
Մենք՝ որպես ազգ, լինի հայրենիքում, թե սփյուռքում, կհաջողենք, եթե միշտ հավատարիմ մնանք Քրիստոսին, ընթանանք Աստծո Խոսքի և աստվածային կամքի համաձայն. Գարեգին Բ
ՀՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին տարածել է ապատեղեկատվություն
Հաղորդվում է, որ սիրիական Տարտուս քաղաքի ռազմածովային բազայում ռուսաստանցիները սպասում են իրենց ռազմանավերին՝ ռազմական տեխնիկան և սպառազինությունը տեղափոխելու համար։
Ռուսաստանը ծրագրում է ռազմական տեխնիկայի մի մասը Սիրիայից տեղափոխել Լիբիա. Ուկրաինայի հետախուզություն.
Տաթևիկ Հայրապետյան
Ալիևը ևս մեկ անգամ խոստովանում է, որ Հայաստանի իշխանություններին hարկադրում է գնալ միակողմանի զիջումների․ ադրբեջանագետ
Տիգրան
Ադրբեջանն օգտագործեց ՀՀ իշխանության արտաքին քաղաքականության տուրբուլենտ իրավիճակն ու անհեռատես քաղաքական կուրսը, ՌԴ-ից քաղեց առավելագույնը․ Աբրահամյան
jki
ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Երևանի ու Բաքվի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով՝ համաձայնության հասնելու համար. Պետքարտուղարություն
տսր
Շոլցն անդրադարձել է ադրբեջանական ինքնաթիռի կործանմանը
Իսլամական
Ֆրանսիան հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» օբյեկտներին
Իսրայելի նախագահի նախկին քաղաքական խորհրդական Նադավ Թամիրը The Jerusalem Post-ի իր հոդվածում գրել է, որ ավելի քան 120,000 հայեր բռնի տեղահանվել են իրենց պապենական հողերից ընդամենը մի քանի օրվա ընթացքում, խաղաղ բնակիչները հալածվել են, սովամահ են եղել և ահաբեկվել հեռանալու համար:  Ինչպես նշել է հեղինակը, նախագահ Իլհամ Ալիևի երկաթյա կառավարման ներքո Ադրբեջանն աշխարհի ամենաբռնապետական ռեժիմներից մեկն է:
Իսրայելի ռազմական աջակցությունն Ադրբեջանին դարձրել է Արցախում բռնապետական կառավարման և մարդասիրական աղետի մեղսակից․ The Jerusalem Post
Կավելաշվիլի
Վրաստանն ամրապնդում է հարաբերությունները ՀՀ-ի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ աջակցելով Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղությանը.Կավելաշվիլի