Ալիևը Շոլցի հետ հեռախոսազրույցում նշել է, թե ՀՀ Սահմանադրությունը իբր տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ
Նոյեմբերի 9-ին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բաքվում սպասվող ՄԱԿ-ի Կլիմայի միջազգային համաժողովի մեկնարկից առաջ է հեռախոսազրույց ունեցել Ադրբեջանի նախագահի հետ:
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, Ալիևը Շոլցի հետ զրույցում հայտարարել է, թե Ադրբեջանը հանդիսանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի և դրա հիմքում ընկած սկզբունքների նախաձեռնողը և նշել, որ Հայաստանի տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ շարունակում են մնալ ՀՀ Սահմանադրության մեջ:
Ալիևը հիշեցրել է, որ փաստաթղթի տեքստի վերաբերյալ Հայաստանի առաջարկների զգալի ուշացումը բացասական ազդեցություն է ունեցել գործընթացի վրա, սակայն, չնայած դրան, կողմերը մոտ են պայմանագրի տեքստի շուրջ վերջնական համաձայնության հասնելուն, և որ բանակցությունները կշարունակվեն COP29-ի ավարտից հետո:
Ավելացնել նոր մեկնաբանություն