Թաթոյան

Ալիևի հարցազրույցը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ՔՊ վերնախավը ՀՀ-ն դրել է միակողմանի թելադրանքի ներքո. Թաթոյան


Ադրբեջանի նախագահի երեկվա հարցազրույցը նրա նախկին սպառնալիքների զարգացումն էր և ևս մեկ անգամ ապացուցեց, որ ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է նրա միակողմանի թելադրանքի ներք: Երկիրը կանգնել է գոյութենական սպառնալիքների առաջ, և ՔՊ իշխանությունն այս հարցում միայն նպաստել է Ադրբեջանին՝ նրա նվաճողական նկրտումներն առաջ մղելու հարցում: Այս մասին գրել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«ՔՊ վերնախավն ու նրա ղեկավարն ամեն ինչ անում են՝ մեկ օր ավելի իշխանությունում մնալու և պետության հաշվին վայելքների համար՝ ի հաշիվ Հայաստանի անվտանգության և առհասարակ գոյության։ Դրա համար, երկիր կառավարելու փոխարեն, նրանք լծված են իշխանություն պահպանելու քարոզչությանը, սակայն նրանց իշխանությունում մնալն արդեն հակադրվում է մեր ժողովրդի իրավունքներին ու պետության շահերին:

Հենց իշխանությունը պահպանելու առաջնահերթության պատճառով նրանք մոլի ջանքերով քայքայում են մեր պետականությունը և թուլացնում մեր ժողովրդի դիմադրողականությունը։

Այդ քարոզչության բաղկացուցիչ մասն են կազմում երկրի ներսում մեկ ընտանեկան զույգի կողմից առաջ քաշվող օրակարգերը, որոնց տարածմանը չպետք է որևէ կերպ նպաստել։

Արդյունքում՝ երկրում արմատավորվում է պետականությունը քայքայող ավտորիտար կառավարումը: Լուրջ խնդիրներ են առաջացել երկրի կառավարման, մարդկանց իրավունքների պաշտպանության ու իրավունքի գերակայության, զինված ուժերի և դիվանագիտության ղեկավարման համակարգերում։

Մենք պետք է դուրս գանք ՔՊ իշխանության քարոզի գերությունից, որպեսզի կարողանանք դիմակայել Հայաստանի նկատմամբ ահագնացող սպառնալիքներին»,- գրել է նա։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

իա
Օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի սուլթանի տարեմուտի արմենոֆոբ հայտարարությունները. քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյան
Ինչ վերաբերում է փաստաթղթերի հրապարակմանը, ապա Հայաստանի իշխանությունները, ըստ Միրզոյանի, փորձում են համակարգել բոլոր փաստաթղթերը, որոնք վերաբերում են բանակցային գործընթացին։
Արցախի հայկական լինելու մեկ տարբերակ է եղել` փոխանակում Մեղրիի հետ. Միրզոյան
հքըճֆկի
Ադրբեջանը ձերբակալված լրագրողների թվով եվրոպական երկրների առաջին հնգյակում է
Դետք
Պատմության 5 ամենակարճ պատերազմները
եճք
Համաշխարհային ռազմական մրցավազքը և բալանսը
Գեղամյան
եթե կարիք լինի հանրագիտարանային հոդված գրել ժամանակակից ֆաշիզմի մասին, ապա թուրքական «Գորշ գայլերը» կլինեն գլխավոր օրինակներից մեկը, որի գործունեության գլխավոր թիրախներից մեկը հայերն ու Հայաստանն են. Վարուժան Գեղամյան
Մովես Հակոբյան
Նոյեմբերի 9-ի փաստաթղթում ոչ մի բառ ու տառ պատահական գրված չէ. այնտեղ ամեն ինչ գրված է. Մովսես Հակոբյան
IRNA
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը կհանդիպի Փաշինյանի և Ալիևի հետ. IRNA
yfg
Առաջիկայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը
Թաթոյան
Ալիևի հարցազրույցը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ՔՊ վերնախավը ՀՀ-ն դրել է միակողմանի թելադրանքի ներքո. Թաթոյան
Փաշինյան
Փաշինյանի արձագանքը՝ Ադրբեջանի նախագահին
Իրանագետ
Բոլոր ճղճիմ խոսույթները մի կողմ պետք է դրվեն. Ոսկանյան
ավա
«Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և կբացվի». Ալիև
📜
Հետաքրքիր ռազմական փաստ. կույրերը՝ ռադարների փոխարեն
Դետք
Նրանք նույնպես կռվել են իրենց հայրենիքի համար. կենդանիներ, որոնք մարտնչում էին
Որոնելով
Որոնելով ողջերին և զոհվածներին. 4 պատմություն Արցախի փրկարարների մասին. Սասուն Բաբալյանը
Сталин
Ստալինը և հրետանին. Ստալինի մասին հուշագրությունից մի հատված
Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոս
Մենք՝ որպես ազգ, լինի հայրենիքում, թե սփյուռքում, կհաջողենք, եթե միշտ հավատարիմ մնանք Քրիստոսին, ընթանանք Աստծո Խոսքի և աստվածային կամքի համաձայն. Գարեգին Բ
ՀՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին տարածել է ապատեղեկատվություն
Հաղորդվում է, որ սիրիական Տարտուս քաղաքի ռազմածովային բազայում ռուսաստանցիները սպասում են իրենց ռազմանավերին՝ ռազմական տեխնիկան և սպառազինությունը տեղափոխելու համար։
Ռուսաստանը ծրագրում է ռազմական տեխնիկայի մի մասը Սիրիայից տեղափոխել Լիբիա. Ուկրաինայի հետախուզություն.
Տաթևիկ Հայրապետյան
Ալիևը ևս մեկ անգամ խոստովանում է, որ Հայաստանի իշխանություններին hարկադրում է գնալ միակողմանի զիջումների․ ադրբեջանագետ
Տիգրան
Ադրբեջանն օգտագործեց ՀՀ իշխանության արտաքին քաղաքականության տուրբուլենտ իրավիճակն ու անհեռատես քաղաքական կուրսը, ՌԴ-ից քաղեց առավելագույնը․ Աբրահամյան
jki
ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Երևանի ու Բաքվի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով՝ համաձայնության հասնելու համար. Պետքարտուղարություն