ֆտր

Ամերիկացիները և մյուս թշնամիները պետք է իմանան՝ եթե որևէ հիմարություն անեն Իրանի նկատմամբ, դաժան ապտակ կստանան. Խամենեի

Ամերիկացիները և մյուս թշնամիները պետք է իմանան, որ եթե որևէ հիմարություն անեն Իրանի ժողովրդի նկատմամբ, դաժան ապտակ կստանան: Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին:

 «Մենք աջակցում ենք բոլորին, ովքեր պաշտպանում են Պաղեստինը: Մեզ սպառնացողները թող իմանան, որ մենք պատերազմ չենք սկսում, բայց ով կփորձի մեզ վնասել, ծանր հարվածներ կստանա», - ասել է նա։

Նախօրեին հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակն Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին ներառում է երկամսյա վերջնաժամկետ՝ նոր միջուկային համաձայնագրի կնքման համար: Այդ մասին Axios-ին հայտնել են նամակի բովանդակության ծանոթ մեկ ամերիկացի պաշտոնյա և երկու աղբյուր:

Պարզ չէ՝ երկամսյա ժամկետը սկսվել է նամակի առաքման պահից, թե կսկսվի բանակցությունների մեկնարկից հետո։ Բայց եթե Իրանը մերժի Թրամփի առաջարկը և չբանակցի, ապա Իրանի միջուկային օբյեկտների դեմ ԱՄՆ-ի կամ Իսրայելի ռազմական գործողությունների հնարավորությունները կտրուկ կմեծանան:

Իրանի միջուկային ծրագիրն առաջընթաց է ապրել վերջին չորս տարիների ընթացքում, և երկիրն ավելի քան երբևէ մոտ է միջուկային զենք արտադրելուն: Նրա 60% հարստացված ուրանի պաշարները մինչև 90% հարստացվելու դեպքում բավարար են վեց միջուկային ռումբի ստեղծման համար, ըստ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության: Իրանը հերքել է, որ միջուկային զենք է մտադիր ստեղծել:

Երկու շաբաթ առաջ Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը բացահայտել էր, որ նամակ է ուղարկել Իրանի առաջնորդին՝ առաջարկելով ուղիղ բանակցություններ վարել։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք միջուկային զենք ունենան»,- ասել էր նա։ Նամակը մի քանի օր առաջ Թրամփի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը փոխանցել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամեդ Բին Զայեդին Աբու Դաբիում կայացած հանդիպման ժամանակ։ Հետո նամակն առաքվել է Թեհրան:

Քաջատեղյակ աղբյուրները նշում են, որ Թրամփի նամակը Խամենեիին «կոշտ» էր: Մի կողմից նա առաջարկել է բանակցություններ վարել նոր միջուկային համաձայնագրի շուրջ, բայց մյուս կողմից զգուշացրել է հետևանքների մասին, եթե Իրանը մերժի առաջարկը և շարունակի առաջ մղել իր միջուկային ծրագիրը: Նամակում Թրամփը նշել է, որ չի ցանկանում անվերջ բանակցություններ վարել և նշել է երկամսյա ժամկետ՝ գործարքի հասնելու համար, ասել են երկու աղբյուրներ։ Մինչ նամակն իրանցիներին հանձնելը, Սպիտակ տունը ԱՄՆ մի քանի դաշնակիցների, այդ թվում՝ Իսրայելին, Սաուդյան Արաբիային և ԱՄԷ-ին, տեղեկացրել է դրա բովանդակության մասին, Axios-ին հայտնել է ամերիկացի պաշտոնյան և իրազեկ աղբյուրը:

Անցյալ շաբաթ Խամենեին Թրամփի նամակն ու բանակցությունների վերաբերյալ նրա առաջարկը որակել է «խաբեություն», որը միայն կոչված է ստեղծելու տպավորություն, որ Իրանը հրաժարվում է բանակցություններից։ Խամենեին ասել է, որ չի աջակցում ԱՄՆ-ի հետ բանակցություններին, սակայն մի քանի ժամ անց ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը հայտարարություն է տարածել X-ի վերաբերյալ և չի բացառել Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները: 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Եթե Հայաստանը շահագրգռված է խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, ապա պետք է առանց ժամանակ կորցնելու փոփոխի իր Սահմանադրությունը։  Նման հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն։
Եթե Հայաստանը շահագրգռված է խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, ապա պետք է առանց ժամանակ կորցնելու փոփոխի իր Սահմանադրությունը. Ադրբեջանի ԱԳՆ
«Պայամանագրի մեջ չկա որևիցե կետ, որը միակողմանի է, բոլոր կետերը հավասարապես վերաբերում թե՛ Ադրբեջանին և թե Հայաստանի Հանրապետությանը»,- շեշտեց Սիմոնյանը:
Խաղաղության պայմանագիրը կարող է ևս 2 տարի չստորագրվի, բայց մենք ամեն ինչ անում ենք՝ նրանց հնարավորինս շուտ վերադարձնելու համար. Սիմոնյանը՝ Բաքվում պահվողների հարցը Համաձայնագրում չներառելու մասին
Ադրբեջանը չի ստորագրում Հայաստանի հետ բանակցված փաստաթուղթը, որովհետև հայաստանյան իշխող ուժի պարտվողական քաղաքականության հետևանքով, վերջինիս քաղաքական ախորժակը զգալիորեն բացվել է: Ներկայումս Ադրբեջանը վերախմբագրում է Հայաստանին իջեցվող պահանջների հերթական խմբաքանակը, իսկ իր գործողությունների լրջությունն ի ցույց դնելու նպատակով, նաև լարվածություն հրահրում առաջնագծում: Ադրբեջանը սահմանագծին լարվածություն հաղորդելով հետևյալ խնդիրներն է լուծում:
Իշխանությունը խոստացել է բանակցել խաղաղության համար, իսկ իրականում ժամանակ է շահել՝ ապահովելու Ադրբեջանի պարտադրված պահանջները. Տիգրան Աբրահամյան
Զատուլինի խոսքով՝ Փաշինյանի օրոք ռուս-հայկական հարաբերությունները դժվար թե բարելավվեն կամ վստահելի դառնան։ Նա ատում է այն ամենը, ինչ Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ
Փաշինյանի քաղաքական հետդարձը դեպի Մոսկվա կասկածելի է, նա մանևրում է. Զատուլին
Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա. Փաշինյանը՝ Արաղչիին
Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա. Փաշինյանը՝ Արաղչիին
Նշվում է, որ Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը և նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը տեղեկացվել են Հայաստանի կողմից Սիրիա մարդասիրական օգնություն ուղարկելու մասին:
Թուրքիայի նախագահի աշխատակազմը հերքել է ադրբեջանական ապատեղեկատվությունը «Մարգարա» սահմանային անցակետի բացման կապակցությամբ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում իրականացվող բողոքի ցույցերի ֆոնին ընդդիմությանը հորդորել է չխաղալ թուրք ժողովրդի նյարդերի հետ։ Ինչպես հայտնում է Ռիա Նովոստին, այս մասին նա ասել է կառավարության նիստից հետո հասարակությանն ուղղված ուղերձում։
Էրդողանն ընդդիմությանը կոչ է արել «չխաղալ թուրք ժողովրդի նյարդերի հետ»
Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ օրակարգի ընթացիկ հարցեր։
Միրզոյանն ու Լավրովը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր
«Ապագայում անգամ ամենադրական սցենարի դեպքում կկարողանանք գտնել ճիշտ մոդել, որպեսզի եվրոպացի դիտորդների հետ շարունակենք [համագործակցությունը]»,- ասաց նախարարի տեղակալը:
Եթե իսկապես կայուն խաղաղության նշաններ լինեն, կարող ենք քննարկել նոր մանդատ ԵՄ դիտորդների համար. փոխարտգործնախարար
Մարդիկ այսօր Բեռլին են գրավում, Շուշին են հետ բերում, ո՞ւմ երեխեքի կյանքի հաշվին, այստեղ մարդ կա՞, որ պատրաստ է պատերազմի: Այս մասին Գյումրիում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ նկատի ուներ, երբ հայտարարել էր՝ չենք կռվել, դրա համար է Արցախը հանձնվել:
Այսօր Բեռլին են գրավnւմ, Շուշին են հետ բերում, ո՞ւմ երեխեքի կյանքի հաշվին, մենք խաղաղության ենք պատրաստ. Սարիկ Մինասյան
«Առավելագույն ճնշման ու սպառնալիքների ներքո Իրանը հաստատ ուղղակի բանակցությունների չի գնա Ամերիկայի հետ։
Իրանը ճնշման և սպառնալիքների պայմաններում ուղիղ բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ. Արաղչի
Այս պահին կոնկրետ այլ որոշում չունենք. այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է ռուս սահմանապահներին հայ-թուրքական սահմաններից դուրս բերել և ավելի ընդլայնել հայկական կողմի ծառայության կազմը:
Այս պահին այլ որոշում չունենք. ԱԱԾ տնօրենը՝ հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահներին հանելու մասին
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (The World Council of Churches) հանդես է եկել հայտարարությամբ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին: Հայտարարությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի շրջանակում հնչեցրել է ԵՀԽ Էկումենիկ աստվածաբանական կրթության ծրագրի ղեկավար, պրոֆ. դոկտոր Անի Ղազարյան Դրիսին:
Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայերին. Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանին
ֆտր
Ամերիկացիները և մյուս թշնամիները պետք է իմանան՝ եթե որևէ հիմարություն անեն Իրանի նկատմամբ, դաժան ապտակ կստանան. Խամենեի
Հայաստանի ներքաղաքական երկպառակությունները լրջորեն թուլացրել են նրա ռազմավարական դիրքերը։ Սահմանադրությունը փոփոխելու, ԵԱՀԿ Մինսկի խումբը ցրելու և Ադրբեջանի դեմ հայցերը հետ կանչելու Հայաստանի կառավարության պատրաստակամությունը ներքին զգալի հակազդեցություն է առաջացրել:
Բաքուն կարող է ևս մեկ հարձակում ձեռնարկել ՝ օգտվելով ՀՀ-ի խոցելիությունից և Արևմուտքի միջամտելու դժկամությունից․ Special Еurasia
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները «չեն ընդհատվել և չեն կարող ընդհատվել». Կրեմլն այսպես է մեկնաբանել հայկական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունն այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պետական ​​կառույցներին վերականգնել կապերը ՌԴ-ի հետ, գրում է ՏԱՍՍ-ը:
ՌԴ-Հայաստան հարաբերությունները չեն ընդհատվել և չեն կարող ընդհատվել. Կրեմլ
Մեր օրերի խելահեղությունը պետք է դիտարկվի բացարձակ հստակությամբ՝ փոթորիկը չի մոտենում, այն արդեն այստեղ է: Քաոսը թաքնված է երկդիմի հռետորաբանության մշուշում: Փաստը կեղծիք է, դաշնակիցը՝ թշնամի, զոհը՝ ագրեսոր, ճշմարտությունը՝ խաբկանք, անմեղը՝ մեղավոր:
Փաստը կեղծիք է, դաշնակիցը՝ թշնամի, զոհը՝ ագրեսոր՝. Ալեն Սիմոնյան
Զախարովա
Հնարավո՞ր է վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը: Ո՛չ. Զախարովա
Թուրքիայի՝ F-35 ծրագրին վերադառնալու մասին որոշումը կքննարկվի պատժամիջոցների վերացումից հետո»,- նշել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունում։
Դաշնակիցները չպետք է միմյանց դեմ պատժամիջոցներ կիրառեն. Թուրքիայի ՊՆ
Ձնահյուսի տակ մնացած ադրբեջանցի զինծառայողների որոնողական աշխատանքները շարունակվում են.
Ձնահյուսի տակ մնացած ադրբեջանցի զինծառայողների որոնողական աշխատանքները շարունակվում են.
ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2025 թվականի մայիսի 1-ը ներառյալ:
Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների․ ԿԳՄՍՆ
ՀՀ ազ
Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին առաջարկել եմ հանձնաժողովների հանդիպում անցկացնել. Սարգիս Խանդանյան
 Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի չկարգավորված լինելու վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի 2022թ. փետրվարի 17- ի, հունիսի 8-ի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2023թ. հոկտեմբերի 12-ի բանաձևերից հետո Շվեյցարիայի օրենսդիր մարմնի զույգ պալատների կողմից ընդունված միջնորդությունը, ի հեճուկս օկուպանտ ևցեղասպան Ադրբեջանի սուլթան Իլհամի և Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի կազմում ճանաչած Նիկոլ Փաշինյանի, հերթական ապացույցն է առ այն, որ միջազգային հանրությունն Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը համարում է չլուծված»:
Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը կարգավորված չէ. Ստեփան Հասան-Ջալալյան
Պատրաստ է ստորագրել «խաղաղության պարտավորագիրը», բայց պատրաստ չէ հրապարակել այն: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը:
Փաշինյանը պատրաստ է ստորագրել «խաղաղության պարտավորագիրը», բայց պատրաստ չէ հրապարակել այն. Արտակ Զաքարյան
Շվեյցարիան դուռ է բացել։ Կանցնի՞ Հայաստանը այդ դռնով՝  կախված է ոչ թե Բաքվից, ոչ էլ Բրյուսելից, այլ միայն հայ ժողովրդից»,- գրել է նա:
Շվեյցարիան բացում է դիվանագիտական դուռ՝ կանցնի՞ Հայաստանն այդ դռնով՝ կախված է ոչ Բաքվից, ոչ Բրյուսելից, այլ միայն հայ ժողովրդից. Վարդան Օսկանյան
»,-ասել է Թորոսյանը:
Ադրբեջանի համար անսպասելի էր խաղաղության պայմանագրի արագ համաձայնեցումը. իրենց գործողությունները հիմա տեղեկատվական uադրանք են. Թորոսյան