Submitted by D.Guyumjyan on
detq

ԱՄՆ-ը ևս 400 մլն դոլարի օգնություն կհատկացնի Ուկրաինային

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ժամանել է Կիև։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է RBK-ի ուկրաինական ծառայությունը։

Օսթինը Կիևում հայտարարել է, որ ԱՄՆ-ն ևս 400 մլն դոլարի օգնություն է հատկացնում Ուկրաինային։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, օգնության նոր փաթեթը ներառում է զենք-զինամթերք և ռազմական տեխնիկա։

Նշվում է, որ սա Օսթինի չորրորդ այցն է Ուկրաինա, այն տեղի է ունենում Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններից երկու շաբաթ առաջ։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի հարցում միանշանակ աջակցություն կա նախագահի թե՛ դեմոկրատ, թե՛ հանրապետական թեկնածուների ճամբարներում։

Պենտագոնի ղեկավարը միևնույն ժամանակ չի հստակեցրել՝ Վաշինգտոնը հավանություն կտա՞արևմտյան զենքով Ռուսաստանին հարվածելու Ուկրաինայի խնդրանքին, թե՞ ոչ։



 

Ավելացնել նոր մեկնաբանություն