Submitted by D.Guyumjyan on
detq

ԱՄՆ-ում այսօր նախագահական ընտրություններ են​​​​​​​

Աշխարհի թիվ 1 գերտերությունում՝ Միացյալ Նահանգներում, այսօր տեղի են ունենում նախագահական ընտրություններ։

Ամերիկացիներն այսօր որոշելու են, թե հաջորդ 4 տարիներին երկիրը ով է ղեկավարելու՝ նախկին նախագահ (2017-2021), հանրապետական Դոնալդ Թրա՞մփը, թե՞ գործող փոխնախագահ, դեմոկրատ Քամալա Հարիսը:

Ընտրատեղամասերն ԱՄՆ արևելյան որոշ նահանգներում բացվում են նոյեմբերի 5-ին առավոտյան ժամը 5-ին, և քվեարկությունը կշարունակվի ամբողջ երկրում` ներառյալ Ալյասկայում և Հավայան կղզիներում, մինչև երեկոյան ժամերը:

Փորձագետները դժվարանում են ընտրությունների ելքը կանխատեսել, քանի որ, ըստ տարբեր հարցումների, երկու թեկնածուներն էլ ունեն գրեթե հավասար վարկանիշ՝ 48-49%:

7 նահանգում, որտեղ թեկնածուների ձայները գրեթե հավասար են բաշխված, նախկին նախագահ Թրամփն ունի 0.9% առավելություն՝ 48.6%, Հարիսը՝ 47.7%:
 

Ավելացնել նոր մեկնաբանություն