gyhfd

Անխուսափելիորեն բերելու էր Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում լինելուն. Կոնջորյան

Այս պրոցեսների ու երևույթների վերաբերյալ մեր մոտեցումների տրանսֆորմացիան տեղի է ունեցել ձեր աչքի առջև, ամեն ինչ տեղի է ունեցել հրապարակային, երբ որ պատերազմից հետո մենք ունեինք նոր իրավիճակ, երբ որ գետնի վրա կար նոր ստատուս քվո, երբ որ մեր դաշնակիցների հետ մենք ունեինք այնպիսի մի իրավիճակ, որ ըստ էության, դաշնակցային պարտավորությունները, անվտանգության երաշխիք լինելու հանգամանքները սկսեցին չաշխատել, երբ որ ստատուս քվոն փոխվեց և մենք պիտի այդ իրավիճակին արձագանքեին համարժեքորեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը:

Հարցին՝ ո՞ր փուլում իշխանությունները հասկացան, որ Արցախը Ադրբեջանի մաս է, Կոնջորյանը պատասխանել է. 

«Բանակցային թղթերում արդեն իսկ ակնհայտ էր, որ Հայաստանի առաջին երեք նախագահների կողմից բանակցվել են այնպիսի թղթեր, այնպիսի բանակցային գործընթաց է ձևավորել, որն անխուսափելիորեն բերելու էր Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում լինելուն: Վարչապետը նշել է, որ արդեն 2018 թվականին դա կարող էր հանրությանը ասել, բայց հայրենասիրության հին մոդելը դա թույլ չի տվել անել: Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ ամենաճշգրիտ տարբերակը 2018 թվականին դրա մասին խոսելն էր»:

«Հիշո՞ւմ եք, երբ վարչապետն Ազգային ժողովում խոսեց նշաձողն իջեցնելու մասին, ինչ մեծ վայնասուն բարձրացավ, այդ ժամանակ արդեն ակնհայտ էր չէ՞, որ մենք պիտի որոշակի հայեցակարգային շտկում անենք, որպեսզի կարողանանք իրավիճակի նկատմամբ ադեկվատ լինել: Աշխարհը անընդհատ զարգանում է, աշխարհակարգեր են փոխվում, տեկտոնական փոփոխություններ են լինում, ու դու եթե չես կարողանում քո մոտեցումները հարմարեցնել փոփոխվող աշխարհի կանոններին և տեմպին, դու անխուսափելիորեն դառնում ես դինոզավր և վերանում ես ասպարեզից: Երբ վարչապետը հայտարարեց նշաձողն իջեցնելու մասին, դրանից հետո պետք էր, որ նաև Լեռնային Ղարաբաղի այն ժամանակվա ղեկավարությունը գիտակցեր, հասկանար այս փոփոխությունների ընթացքը: Դուք հիշո՞ւմ եք՝ ինչ էին անում, հանդես էին գալիս ինքնորոշման իրավունքի, անկախության մասին հայտարարություններով: 2020 թվականի պատերազմից հետո, երբ որ մենք գետնի վրա ֆիքսեցինք այլ իրավիճակ, պիտի այդ իրավիճակին արձագանք տայինք, որպեսզի կարողանայինք կառավարել այդ իրավիճակը և ցավոք սրտի, այլ շրջանակների կողմից իրավիճակի նկատմամբ համարժեք արձագանք չեղավ: Մենք, որպես Հայաստանի Հանրապետության կառավարող թիմ, հասկացանք փոփոխությունների ընթացքը և փորձեցինք նոր փոփոխված իրավիճակում կառավարել գործընթացները»,- ասել է պատգամավորը։

 

«Բնականաբար, տեղյակ լինելով՝ պիտի որոշակի արձագանք ցուցաբերեին, բայց արձագանքը մենք տեսել ենք, թե որն է եղել: Իրենց պատգամավորները, խորհրդարանը հայտարարություններ էին անում, մեզ ներկայացնում էին որպես պարտվողական: Երբ որ կար հնարավորություն, որպեսզի իրենք գնան և տարբեր հարթակներում խոսեն Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, իրենք այդ ժամանակ չգնացին, որովհետև նրանց թույլ չտվեցին: Հետո, երբ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ այդ հեղաշրջումը, մեր հայաստանյան ընդդիմության սրտի ներկայացուցիչներն այնտեղ դարձան ղեկավարություն, ընդամենը օրեր անց Լեռնային Ղարաբաղը լուծարեցին ու գնացին Եվլախ՝ խոսելու, այն դեպքում, երբ որ մինչև այդ կարող էին գնալ և այլ մայրաքաղաքներում խոսեին»,- նշել է Կոնջորյանը:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

իրավական փորձագետ
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքվում 1987 թվականից ի վեր դրվագներ են մեղսագրվում. իրավական փորձագետ
gfhty
Փաշինյանը պատրաստ է Ադրբեջանի հետ թուղթ ստորագրի՝ առանց սահմանի անվտանգության երաշխավորի, սա մшռազմ է. Հայկ Մամիջանյան
ազր
Ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի կործանվել է ռուսական զենիթային հրթիռի պատճառով
ՀՀ վարչապետ
Փաշինյանն ամփոփում է ԵԱՏՄ–ում Հայաստանի նախագահության արդյունքները
Թուրքիան պաշտոնապես վիճարկում է «Ադրբեջանի հաղթանակի մենաշնորհը» Արցախյան 44-օրյայում. «Գեղարդ» հիմնադրամ
Թուրքիան պաշտոնապես վիճարկում է «Ադրբեջանի հաղթանակի մենաշնորհը» Արցախյան 44-օրյայում. «Գեղարդ» հիմնադրամ
ՆԱՏՕ ՌԴ
ՆԱՏՕ-ՌԴ հիբրիդային հակամարտություն և հնարավոր սրացման սցենարների մասին
Բեգլարյան
Հայաստանին գերիների հարցով համագործակցության առաջարկը Ադրբեջանի հերթական խայծն է. Բեգլարյան
Տարածաշրջան
Թուրքիան հաջորդիվ Իրաքի և Իրանի դեմ է սկսելու պրոքսի կամ հիբրիդային պատերազմ․ քաղաքագետ
Զախարովա
Լեռնային Ղարաբաղի կարգավորումը կորցրել է իր արդիականությունը․ Զախարովա
Զախարովա
ՌԴ-ն պատրաստ է տրամադրել համապարփակ աջակցություն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Զախարովայի ամանորյա մաղթանքը
տքֆդե
Կրեմլում ակնկալում են, որ Covid-ը չի խանգարի Փաշինյանին մասնակցել ԵԱՏՄ գագաթնաժողովին տեսակապի միջոցով
Միլլեր
Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանը զինելու մասին Ալիևի մեղադրանքներին
Էրդողան
Քրդերը կա՛մ պետք է վայր դնեն զենքերը, կա՛մ նրանց կթաղեն սիրիական հողերում. Էրդողան
Պուտին
Պետք է պահպանել պատմական ճշմարտությունը․ Պուտին
gyhfd
Անխուսափելիորեն բերելու էր Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում լինելուն. Կոնջորյան
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյան
Բանակցվել է ԼՂ-ն ՀՀ-ին միացնելու տարբերակ՝ Հայաստանի սուվերեն տարածք Մեղրիի հաշվին․ Վահագն Ալեքսանյան
թազ
Հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարները
Սիրիա
Սիրիայում զինված խմբավորումները համաձայնել են միանալ պաշտպանության նախարարությանը
Օսկանյան
Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի․ եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Վարդան Օսկանյան
ճեըտ
Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի 2025-ին․ Օրբան
ՀՀԻԻՀՀ
Հնդկաստան-Իրան-Հայաստան եռակողմ հարաբերությունները կարող են վճռորոշ լինել այս երկրների տնտեսական զարգացման համար
բ
Ադրբեջանցի բլոգերը դիմել է Ֆրանսիայի արդարադատության նախարարին՝ օգնության խնդրանքով
ԱՄՆ
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը հիշեցրել է երկրում հարյուրավոր քաղբանտարկյալների մասին
ԱՊՀ
ԱՊՀ երկրների ղեկավարները կքննարկեն սահմանների կայունությանը և անվտանգությանն առնչվող հարցեր
ՀսԿ
Հյուսիսային Կորեան պատրաստվում է լրացուցիչ զորքեր, սպառազինություն և կամիկաձե դրոններ տեղափոխել Ռուսաստան
Փաշինյան
Գնացեք ձեր թոշակին. Փաշինյանը` նախկին նախագահներին
շոկոլադ
Շոկոլադը՝ պատերազմում. աստվածների սնունդի մարտական ​​ուղին
Ազգային պաշտպանություն
Ազգային պաշտպանության ռազմավարությունը փոքր պետություններում
ա
Փաշինյանի օրոք են թուրքերն Արցախում. թող չփորձի պատմությունը խեղաթյուրելով՝ արդարացնի այս հանցագործությունը. Արթուր Խաչատրյան
ֆ
Ռուսաստանի հետ բանակցություններն անխուսափելի են. Ուկրաինայի պաշտոնյա