Submitted by Անի Երյան on
Առողջ՝ սպորտի համար, անառողջ՝ բանակի դեպքում. ինչպե՞ս են տարկետվում ՔՊ-ականների որդիները -  Ազատություն

Առողջ՝ սպորտի համար, անառողջ՝ բանակի դեպքում. ինչպե՞ս են տարկետվում ՔՊ-ականների որդիները - Ազատություն

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար, ՔՊ վարչության անդամ Գնել Սանոսյանի որդին՝ Գոռ Սանոսյանը, 2024-ին առողջական հիմքերով տարկետում է ստացել պարտադիր զինվորական ծառայությունից։ Չնայած այդ առողջական խնդիրներին՝ Սանոսյանը պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերա է կառուցում և ներկայում հանդես է գալիս «Արարատ-2» ֆուտբոլային ակումբում։

Առողջական հիմքերով զինվորական ծառայությունից տարկետում է ստացել նաև իշխող խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի որդին՝ Սամվել Գևորգյանը. այս խնդիրները, սակայն, վերջինիս չեն խանգարել հանդես գալ բասկետբոլի մինչև 20 տարեկանների Հայաստանի հավաքականում, նաև՝ «Հատիս» թիմում։

Ինչպե՞ս է ստացվել, որ առողջական խնդիրներով հնարավոր է պրոֆեսիոնալ ֆուտբոլով ու բասկետբոլով զբաղվել, բայց հնարավոր չէ անգամ սահմանափակումներով պարտադիր զինվորական ծառայություն անցնել։

20-ամյա Գոռ Սանոսյանը խաղում է պաշտպանի դիրքում։ Ըստ ֆուտբոլային տվյալների հավաքագրմամբ զբաղվող Transfermarkt կայքի՝ «Արարատ-2» է տեղափոխվել միլիարդատեր Սամվել Կարապետյանի ընտանիքին պատկանող «Արարատ-Արմենիա-2» ակումբից՝ այս տարվա փետրվարին։ Երկու թիմերում էլ Սանոսյանը հիմնականում հանդիսացել է որպես փոխարինման մտնող ֆուտբոլիստ։ «Արարատ-Արմենիա-2»-ում նա 2 խաղում է փոխարինման դուրս եկել, ևս երեք խաղում էլ փոխարինման է մտել «Արարատ-2»-ում, բայց այս թիմի վերջին խաղերում՝ մայիսի 15-ին ու 21-ին, նախկին նախարարի որդին եղել է նաև թիմի մեկնարկային կազմում։

Պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում Սանոսյանը ստացել է 2024-ին։ Հայաստանյան օրենսդրությամբ զորակոչից տարկետում հնարավոր է ստանալ առողջական պատճառներով, կրթական ու սպորտային նվաճումների հիմքով։ Գոռ Սանոսյանը, թեպետ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, սակայն չի խաղում Հայաստանի տարբեր տարիքայինների ազգային հավաքականներում, և նրան այս հիմքով տարկետում չի տրվել։

«Ազատության» հետ զրույցում Գնել Սանոսյանը բացատրեց՝ որդին տարկետում է ստացել առողջության հետ կապված հարցերով. «Ֆուտբոլիստ է տղաս 6 տարեկանից, որի հետևանքով որոշակի առողջական խնդիրներ ունի, ինչը նկատվում է շատ ֆուտբոլիստների մոտ, ովքեր մանկուց են զբաղվում ֆուտբոլով։ Եթե ճիշտ եմ հիշում, սրտի, փայծաղի, արյան ճնշման հետ կապված խնդիրներ են։ Եթե դուք հետաքրքրվեք, կտեսնեք, որ ովքեր 6-7 տարեկանից ֆուտբոլի են հաճախում, իրենց մոտ օրգանները զարգանում են, այնպիսի չափեր են ունենում, որ մեր բժշկական ստանդարտներին չեն համապատասխանում», - բացատրեց Սանոսյանը։

Ինչպե՞ս է որդին պրոֆեսիոնալ ֆուտբոլով զբաղվում, եթե կան սրտի, ճնշման ու փայծաղի խնդիրներ։ Սանոսյանը պատասխանեց՝ կան ստանդարտներ, բժշկական ստուգումներ են իրականացվում. «Տղաս որոշակի փոխարինումներով է խաղում, ստաբիլ չի խաղում», - ասաց նա՝ բացառելով, որ իր միջամտությունը եղել է որդուն բանակից առողջական հիմքով տարկետում տրամադրելու հարցում։ Սանոսյանի խոսքով՝ ինքն անձնապես ցանկանում է, որ տղան թողնի ֆուտբոլը՝ մտածելով նրա առողջության մասին։

 

«Արարատ» ֆուտբոլային ակումբի տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանի խոսքով՝ Սանոսյանը հեռանկարային, աթլետիկ, բարձրահասակ, պաշտպանի տվյալներով ֆուտբոլիստ է։ Թիմի տնօրենը տեղյակ չէր՝ ինչ հիմքով է նա ծառայությունից տարկետում ստացել. «Ես առաջին անգամ եմ լսում, բանակի հետ կապված խնդիրներից չգիտեմ… Երբ ինքը մեզ մոտ եկել է, անցել է բուժզննում, որևէ շեղում չենք տեսել։ Հնարավոր է՝ մինչ այդ եղել է, անցել է։ Առանց բուժզննման չէր կարող խաղալ՝ ըստ պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների կանոնակարգի», - նշեց «Արարատ»-ի տնօրենը։ Ավելի ուշ Ղարաբաղցյանը փոխանցեց, որ, ըստ բուժզննման արդյունքների, էլեկտրասրտագրության եզրակացության մեջ շեղում կա, և 6 ամիսը մեկ Սանոսյանը պետք է ստուգում անցնի, բայց ֆուտբոլ խաղալ թույլատրվում է։

Գոռ Սանոսյանի առողջական վիճակի՝ սրտի, ճնշման, փայծաղի հետ կապված խնդիրների մասին տեղյակ չէր նրա նախկին թիմի՝ «Արարատ-Արմենիա»-ի տնօրեն Պողոս Գալստյանը. «Մեզ մոտ բուժզննում նա անցել է, ամեն ինչ նորմալ է եղել։ Այդ հարցերը ես չգիտեմ, դուք կարող եք քննել, ստուգել», - պատասխանեց նա։ Պողոս Գալստյանի փոխանցմամբ՝ կան դեպքեր, երբ ֆուտբոլիստները շեղումներ ունենում են, այդ դեպքում կրկնակի ստուգումներ են նշանակվում, որոշումներ կայացվում՝ որ աստիճանի խնդրի առկայության դեպքում է հնարավոր խաղալ, որի ժամանակ՝ ոչ։

Առողջական հիմքով տարկետում և բասկետբոլ՝ միաժամանակ

2018-ից իշխող ուժի պատգամավոր է նախկին հաղորդավար Լուսինե Բադալյանը։ Նրա որդին՝ Սամվել Գևորգյանը, 2023-ին տարկետում է ստացել պարտադիր զինվորական ծառայությունից՝ առողջական հիմքերով։ Սա չի խանգարել, որ Գևորգյանը մինչև 2024-ը խաղա Հայաստանի բասկետբոլի մինչև 20 տարեկանների հավաքականում։ Սրան զուգահեռ՝ նա անցած մրցաշրջանում հանդես է եկել ԲԿՄԱ և «Հատիս» ակումբներում, վերջին անգամ խաղացել այս տարվա մարտին։

ՔՊ-ական պատգամավորը, պատասխանելով «Ազատության» հարցին, թե ի՞նչ առողջական խնդիրների պատճառով է որդին տարկետում ստացել բանակից, ասաց՝ բժշկական գաղտնիք է, և լրատվամիջոցն իրավունք չունի նշված հարցով զբաղվելու։ Իսկ ինչպե՞ս է առողջական խնդիրների առկայության պայմաններում որդին բասկետբոլ խաղում. «Բասկետբոլը որդիս թողել է առողջական խնդիրների պատճառով…. ցավոք սրտի, խնդրում եմ նման ցավոտ թեմաները մի մանիպուլացրեք», - ասաց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի իշխանական անդամը՝ չհստակեցնելով, թե որքան ժամանակ է, որ որդին չի խաղում։

 

Սամվել Գևորգյանն իսկապես վերջին ամիսներին չի խաղում. պատճառն այն է, որ բասկետբոլի Ա-լիգայի մրցաշրջանն ավարտվել է մարտի կեսերին։ Միջազգային բասկետբոլային տվյալների հայտնի կայքերից մեկի՝ Eurobasket-ի տվյալներում երևում է, որ Գևորգյանը մինչ մրցաշրջանի ավարտի վերջին հանդիպումը խաղացել է «Հատիս»-ում։ Սա մեր զրույցում հաստատել է նաև «Հատիս»-ում նրա մարզիչ Վարդան Խաչատրյանը։

Վերջինս պատգամավորի որդու մարզիչներից է եղել նաև մինչև 20 տարեկանների ազգային հավաքականում. «Կոնկրետ հիմա խաղեր չկան, մրցաշրջանն ավարտվել է», - ասաց մարզիչը՝ ավելացնելով, որ բասկետբոլիստը հեռանկար ունի, տվյալները լավն են։

Հարցրինք՝ արդյո՞ք առողջական խնդիրներ նկատել է Սամվել Գևորգյանի մոտ. «Կարծեմ՝ մեջքի խնդիր է եղել, բայց նա վերականգնվել ու խաղացել է։ Կարծեմ բաց է թողել մի քանի պարապմունք, բայց ոչ մի այլ էական ազդեցություն դա չի ունեցել», - պատասխանեց Վարդան Խաչատրյանը։

Սամվել Գևորգյանը բասկետբոլի Ա լիգայում անցած մրցաշրջանում անցկացրել է 11 խաղ, ևս 4 խաղի է մասնակցել Եվրասիական լիգայում։ Այս պահին նա բասկետբոլի որևէ հավաքականում ընդգրկված չէ։


 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Առողջ՝ սպորտի համար, անառողջ՝ բանակի դեպքում. ինչպե՞ս են տարկետվում ՔՊ-ականների որդիները -  Ազատություն
Առողջ՝ սպորտի համար, անառողջ՝ բանակի դեպքում. ինչպե՞ս են տարկետվում ՔՊ-ականների որդիները - Ազատություն
Ո՞վ է նման բան ասել, ծանուցման համար կա կարգ, ծանուցումը լինում է ըստ այդ կարգի, այնտեղ ծանուցում իրականացնել ֆիզիկապես հնարավոր չէ: Այս մասին ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ճիշտ է շրջանառվող այն տեղեկությունը, որ ՌԴ-ից Հայաստան վերադարձող տղամարդկանց հանձնում են վարժանքների մասնակցելու ծանուցագրեր:  «Ուղիղ օդանավակայանում ոչ ոքին չեն կարող ծանուցագիր տալ, ՌՈ-ը ֆունկցիաներ ունի, որը իրականացնում է ըստ անհրաժեշտության: Կարող է լինել օպերատիվ ինֆորմացիայի հիմման
Ո՞վ է նման բան ասել, այնտեղ ծանուցում իրականացնել ֆիզիկապես հնարավոր չէ. Պապիկյանը՝ ՌԴ-ից Հայաստան վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր հանձնելու մասին
Հայաստանը վերածվում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև աշխարհաքաղաքական դիմակայության թատերաբեմի․ Արևմտյան ԶԼՄ-ներ
Հայաստանը վերածվում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև աշխարհաքաղաքական դիմակայության թատերաբեմի․ Արևմտյան ԶԼՄ-ներ
Ռուսաստանը կարող է հայկական գյուղատնտեսական արտադրանքի մի մասը փոխարինել Ադրբեջանից մատակարարվող ապրանքներով, հայտարարել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Բորիս Տիտովը։  «Ռուսաստանը հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինի ադրբեջանականով։ Ադրբեջանը ի վիճակի է ռուսական շուկային առաջարկել զգալիորեն ավելի շատ գյուղատնտեսական արտադրանք, քան Հայաստանը»,-ասել է Տիտովը «Սպուտնիկ Ադրբեջան» գործակալությանը տված հարցազրույցում։  Նրա խոսքով՝ Ադրբեջանի գյուղատնտեսական ոլորտն ունի անհրաժեշտ ներուժ՝ ռուսակա
Ռուսաստանը կարող է հայկական գյուղատնտեսական արտադրանքի մի մասը փոխարինել Ադրբեջանից մատակարարվող ապրանքներով․ Տիտով
Փաշինյանը ակնհայտ դժկամություն է ցուցաբերում ԵԱՏՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու հարցում․ Շոյգու
Փաշինյանը ակնհայտ դժկամություն է ցուցաբերում ԵԱՏՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու հարցում․ Շոյգու
Քուվեյթի միջազգային օդանավակայանի ուղևորատար տերմինալը իրանական հարձակումներից հետո կասեցրել է աշխատանքը, կան տուժածներ։ Այս մասին հայտնել են Քուվեյթի իշխանությունները:   «Քուվեյթի միջազգային օդանավակայանում գործարկվել է արտակարգ իրավիճակների գործողությունների պլանը՝ այն բանից հետո, երբ T1 ուղևորատար տերմինալը ենթարկվել է իրանական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարձակմանը»:  Ավելի վաղ «Tasnim» գործակալությունը հայտնել էր ԱՄՆ Ռազմածովային ուժերի 5–րդ նավատորմի շտաբի (Քուվեյթում) և ամերիկյան «Պանայա» նավթ
Իրանի հարձակումից հետո Քուվեյթի օդանավակայանը ժամանակավորապես փակվել է. կան տուժածներ
Հայրապետյան․ «
Ով ասում է, թե Ալիևը սա Արցախի պատճառով է ասում, կամ տգետ է, կամ նրա փաստաբանը. Հայրապետյան
Այդքան դյուրին չէ Հայոց Հայրապետին հրաժարական պարտադրելը. չենք ենթարկվելու ճնշումների: Այս մասին լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:   https://detq.info/arm/node/15848
Այդքան դյուրին չէ Հայոց Հայրապետին հրաժարական պարտադրելը. չենք ենթարկվելու ճնշումների. Վեհափառ
Հունգարիան Ուկրաինային uպառազինnւթյnւն չի ուղարկի։ Այս մասին ասել է Հունգարիայի նոր վարչապետ Պետեր Մադյարը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:  Նա վերահաստատել է այս դիրքորոշումը Բեռլինում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպումից հետո։  «Հունգարիայի նոր կառավարության օրոք երկիրը Ուկրաինա չի ուղարկի ո՛չ զինվորներ, ո՛չ զենք»,- ասել է նա՝ պատասխանելով հարցերին իր գերմանացի գործընկերոջ հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։  Ավելի վաղ Մադյարը նույնն էր հայտարարել Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մ
Հունգարիան Ուկրաինային uպառազինnւթյnւն չի ուղարկի. Մադյար
Փաշինյանը թաքցնում է ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու հետևանքները և չի մտահոգվում հայ ժողովրդի ճակատագրով. Վոլոդին
Փաշինյանը թաքցնում է ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու հետևանքները և չի մտահոգվում հայ ժողովրդի ճակատագրով. Վոլոդին
Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի և հաղթանակն այլընտրանք չունի. անպայման գնացեք ընտրության և վստահ եմ՝ կընտրեք Հայաստանը. Բագրատ Սրբազան
Հոգեվոր Հայաստանը պետք է հաղթի, և հաղթանակն այլընտրանք չունի. անպայման գնացեք ընտրության, և վստահ եմ՝ կընտրեք Հայաստանը. Բագրատ Սրբազան
ԱՄՆ-ը և Իրանը անկեղծ ջանքեր են գործադրում հրադադարի երկարաձգման և Հորմուզի նեղուցի բացման ուղղությամբ, հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:  Նրա խոսքով՝ Թուրքիան աջակցություն է ցուցաբերում Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններին։ Այնուամենայնիվ, ըստ նրա, Իսրայելի շարունակվող ներխուժումը Լիբանան, որտեղ իսրայելական բանակը մարտական գործողություններ է վարում Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլլահ» ռազմականացված խմբավորման դեմ, լուրջ ռիսկ է ներկայացնում, որը կարող է տապալել
ԱՄՆ-ն և Իրանը ձգտում են հրադադարի և Հորմուզի նեղուցի բացմանը. Ֆիդան
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Շնորհակալություն տարընթերցումների առիթ տվող մի շարք հարցերի վերաբերյալ հավասարակշռված դիրքորոշումների, ինչպես նաև աջակցության համար. Փաշինյանը՝ Պուտինին
Ինդոնեզիայի արևելքում, ենթադրաբար, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ռումբի պայթյունի հետևանքով հինգ մարդ զոհվել է, երեքը՝ անհետ կորել։ Այս մասին հայտնել է Jakarta Globe թերթը։  Թերթի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել կիրակի կեսօրին Պապուա նահանգի Բիակ-Նումֆոր շրջանում։  «Ենթադրվում է, որ պայթյունը տեղի է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ռումբի պատճառով։ Հետաքննությունը շարունակվում է»,- հայտարարել են տեղի ոստիկանությունում։ Ինչպես նշում է Agence France-Presse-ը՝ հղում
Ինդոնեզիայում Երկրորդ աշխարհամшրտի ժամանակների ռnւմբի պայթյnւնից հինգ մարդ է զnhվել
Շիկահողի արգելոցում ադրբեջանական անտառահատումների փաստով քրեական գործ չի հարուցվել
Շիկահողի արգելոցում ադրբեջանական անտառահատումների փաստով քրեական գործ չի հարուցվել
Նրանք պետք է ապրեն այստեղ, ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, նրանք իրենց տանն են, կանցնի ժամանակ, կանցնենք խաղաղության հաջորդ փուլին ու կգնանք, կայցելենք պատմական վայրեր, եկեղեցիներ, ինչպես ենք հիմա գնում Թուրքիա, Թուրքիայում Ցեղասպանություն է եղել, 1,5 միլիոն հայեր են զոհվել, հիմա այնտեղ հազարավոր հայեր են ապրում, հայկական եկեղեցի կա, Radio Van-ի եթերում ասել է Ալեն Սիմոնյանը՝ խոսելով արցախցիների մասին  «Ես չեմ ուզում հակառակ երկրի փաստաբանը լինել, իսկ ադրբեջանցիների համար ցավո՞տ չէ, նրանք 30 տա
Իսկ ադրբեջանցիների համար ցավո՞տ չէ․ մտածում եք միայն հայե՞րն են Արցախում ապրել. Ալեն Սիմոնյան
ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի նախապատրաստական ​​աշխատանքները լուրջ ռիսկեր են ներկայացնում ԵԱՏՄ երկրների տնտեսական անվտանգության համար, ասվում է ԵԱՏՄ երկրների չորս առաջնորդի հայտարարության մեջ, հայտնում է Կրեմլի կայքը։  Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները համատեղ հայտարարություն են ընդունել, որով անհրաժեշտ են համարել հնարավորինս սեղմ ժամկետներում Հայաստանում համազգային հանրաքվե անցկացնել՝ Եվրամիությանը միանալու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու հարցով։  Աստանայում մայիսի 2
ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցության նախապատրաստական քայլերը ռիսկեր են ստեղծում ԵԱՏՄ տնտեսական անվտանգության համար․ ԵԱՏՄ 4 երկրների ղեկավարներ
Թեհրանը զիջումների է հասնում ոչ թե երկխոսության միջոցով, այլ մարտի դաշտում հրթիռների օգնությամբ, քանի որ համաձայնագրից հնարավոր է շահել միայն պատերազմի պատրաստ լինելու դեպքում։ Այս մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:   «Մենք զիջումների հասնում ենք ոչ թե երկխոսության, այլ հրթիռների օգնությամբ։ Բանակցություններում մենք միայն պարզաբանում ենք դրանք։ Մենք չենք հավատում երաշխիքներին և խոսքերին։ Վստահության չափանիշը միայն հակառակ կողմի գործողություններն են»,- գրել
Թեհրանը զիջումների է հասնում ոչ թե երկխոսության միջոցով, այլ մшրտի դաշտում hրթիռների օգնությամբ. Ղալիբաֆ