Արցախի հայկական լինելու մեկ տարբերակ է եղել` փոխանակում Մեղրիի հետ. Միրզոյան
Մեծ հաշվով, զինադադարի հաստատումից հետո քննարկված բոլոր տարբերակներն այս կամ այն կերպ ենթադրում էին Լեռնային Ղարաբաղի ընդգրկում Ադրբեջանի կազմում։ Սա անվիճելի փաստ է։ Այս մասին հունվարի 8-ին 2024 թվականի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ քննարկվել է միայն մեկ տարբերակ, որը սա չի նախատեսել. «Խոսքը Մեղրիի, այսինքն՝ Հայաստանի ինքնիշխան տարածքների մի մասի հետ Լեռնային Ղարաբաղի փոխանակման մասին է»:
Ինչ վերաբերում է փաստաթղթերի հրապարակմանը, ապա Հայաստանի իշխանությունները, ըստ Միրզոյանի, փորձում են համակարգել բոլոր փաստաթղթերը, որոնք վերաբերում են բանակցային գործընթացին։
«Անհրաժեշտություն կա սիստեմատիկ փաստաթղթեր ներկայացնելու, մենք հիմա դա անում ենք։ Երբ մենք ավարտենք գործընթացը, մենք կգնահատենք ռիսկերը և կորոշենք դրանք հրապարակել, թե ոչ, երթակա են հրապարակման, թե ոչ:
Հայաստանում կան մարդիկ, գրասենյակներ, որոնք ունեն այդ փաստաթղթերից մի քանիսը։ Առաջարկում եմ դրանք հրապարակել, և տեսնենք, թե ինչ է քննարկվել իրենց օրոք»,- ընդգծեց նախարարը։
Ավելացնել նոր մեկնաբանություն