Ժամանակավորապես բռնազավթված Արցախում «Ադրբեջանի» իշխանությունների կողմից պատմա-ճարտարապետական հուշարձանների, խաչքարերի, ամբողջական բնակավայրերի, բնակելի թաղամասերի ոչնչացմանը զուգահեռ իրականացնում է նաև Արցախի մշակութային ժառանգության իսկության խեղաթյուրման քաղաքականություն: Այս քաղաքականության անկյունաքարը հանդիսանում է հայկական մշակութային ժառանգության աղվանականացումը: Այս մասին հայտնում է Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը:  «1950- ական թվականների վերջին

Արցախում Ադրբեջանն իրականացնում է նաև Արցախի մշակութային ժառանգության իսկության խեղաթյուրման քաղաքականություն. Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն

Ժամանակավորապես բռնազավթված Արցախում «Ադրբեջանի» իշխանությունների կողմից պատմա-ճարտարապետական հուշարձանների, խաչքարերի, ամբողջական բնակավայրերի, բնակելի թաղամասերի ոչնչացմանը զուգահեռ իրականացնում է նաև Արցախի մշակութային ժառանգության իսկության խեղաթյուրման քաղաքականություն: Այս քաղաքականության անկյունաքարը հանդիսանում է հայկական մշակութային ժառանգության աղվանականացումը: Այս մասին հայտնում է Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը:

«1950- ական թվականների վերջին և 1960- ական թվականների սկզբին «Ադրբեջանում» սկիզբ է առել հայկական պատմա-ճարտարապետական հուշարձանների աղվանականացման գործընթացը: Այս քաղաքականության հիմքում դրված է Զիա Բունյաթովի տեսությունը, ըստ որի Արցախի և Ուտիքի պատմամշակութային հուշարձանները, որոնք ստեղծվել են հայ ժողովրդի կողմից, ունեն «աղվանական ծագում»։ Նշված տեսությունը հետագայում զարգացրել են Ֆարիդա Մամեդովան և այլ «ադրբեջանցի» կեղծարարներ։ Համաձայն ադրբեջանական պետական քարոզչական այս թեզի ` «Կովկասյան Աղվանքը Ադրբեջանի Հանրապետության տարածքում պատմականորեն ամենավաղ «ադրբեջանական պետություն» պետությունն է»։ Քարոզչական և հակագիտական նման թեզերին զուգահեռ տեղորոշիչ քարտեզների վրա Արցախի մի շարք եկեղեցիներ և վանքեր նշվում են որպես «աղվանական»: Այդ քաղաքականությունը մինչ օրս էլ շարունակվում է՝ ունենալով պետական աջակցություն՝ ի դեմս նախագահ , ռազմական հանցագործ և պատմական փաստերի գլխավոր կեղծարար Իլհամ Ալիևի:

Հարկ ենք համարում ընդգծել, որ «Ադրբեջանի» պետական մակարդակով իրականացվող աղվանականացման քաղաքականությունը դուրս է եկել Արցախի, Ուտիքի և Նախիջևանի տարածքներից՝ թիրախավորելով և յուրացնելով Հայաստանի Հանրապետության, Արևմտյան Հայաստանի և Վրաստանի տարածքներում գտնվող մի շարք պատմաճարտարապետական հուշարձաներ: Մասնավորապես՝ Տաթևի վանական համալիրը, Գոշավանքը, Էջմիածնի Մայր տաճարը, Հառիճավանքը, Հաղպատի վանական համալիրը, Հաղարծին վանական համալիրը, Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքը, Ապարանի Սուրբ Պողոս-Պետրոս բազիլիկ եկեղեցին, Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին, Վրաստանի Բոլնիսի շրջանի ադրբեջանաբնակ Դեմիրլի (այժմ՝ Խախալջիվարի) գյուղից 500 մ հարավ-արևելքում գտնվող 1655 թ. կառուցված հայկական եկեղեցին(https://www.facebook.com/photo?fbid=10158892306391503... ) և այլն:

Այս քաղաքականության հերթական թիրախը դարձավ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խաչեն գյուղի Սբ․ Ստեփանոս եկեղեցին: Սբ․ Ստեփանոս եկեղեցու մասին մատենագրական տեղեկությունները սակավ են: Մակար Բարխուդարյանցն իր «Արցախ» աշխատության մեջ գյուղը հիշատակում է Սեյտիշեն անվամբ: Գյուղի եկեղեցին հիշատակվում է Սբ․ Հովհաննես անվամբ: Ըստ Բարխուդարյանցի՝ եկեղեցին <<…քարուկիր, յիշատակ է Շուշեցի Մահտեսի Բալայ Զաքարեանցին, բայց վտանգաւոր կերպով վնասուած...>>: Բարխուդարյանցի կողմից հիշատակվող եկեղեցին փաստորեն վնասված էր և կրում էր Սբ․ Հովհաննես անունը: Ներկայիս եկեղեցին կառուցվել է 1901 թվականին և համաձայն արձանագրության կոչվում է Սբ․ Ստեփանոս: ( https://monumentwatch.org/hy/monument/խաչեն-գյուղի-սբ․-ստեփանոս-եկեղեցին/ ) : Տեղորոշիչ քարտեզների վրա Սուրբ Ստեփանոս եկեղեցու ներկայացումը որպես «աղվանական»` խեղաթյուրում է պատմական իրականությունը ։

«Ադրբեջանի» աղվանականացման քաղաքականությանը գումարվեց հայկական որոշ եկեղեցիների ուղղափառացման քաղաքականությունը: Ադրբեջանական պետական քարոզչամեքենան որպես ռուս ուղղափառ եկեղեցի է ներկայացնում Շուշիի Սուրբ Ամենափրկիչը, ինչպես նաև ներկայացնում են որպես աղվանական Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամը) եկեղեցինները :

Հարկ ենք համարում ընդգծել, որ իսկությունը խեղաթյուրված պատմա-ճարտարապետական հուշարձաները ևս դառնում են Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության զոհ:

Հիմնովին ոչնչացված են «Ադրբեջանի» պետական քարոզչամեքենայի կողմից որպես «աղվանական» ներկայացված Ջուղայի խաչքարերը, որի տարածքում զորավարժարան է կառուցվել, Ծիծեռնավանքի խորանը և եզակի շուրֆը պղծվել են, հիմնահատակ ավիրել է Հադրութի շրջանի Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին, հիմնովին ավիրվել է, որպես ռուս ուղղափառ եկեղեցի ներկայացվող Շուշիի Սբ. Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցին: Չնայած այն հանգամանքին, որ բազմակի վանդալիզմի թիրախ դառնալուց հետո հիմնովին ավիրվեց Շուշիի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին «Ադրբեջանի Հանրապետության մշակույթի» նախարարության http://heritage.gov.az կայք էջում այն ներկայացված է, որպես «Օրիորդաց վանք»:

Ներկայացվածը ընդամենը մի քանի օրինակներ են այն հազարավոր փաստագրված դեպքերից:

Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանի նպատակն է հիմնովին ոչնչացնել և յուրացնել բռնազավթված հայկական բնակավայրերի համամարդկային մշակութային ժառանգությունը»,-գրել է նա:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Այս մասին գրել է Real Clear World ամերիկյան հարթակը։
ՀՀ-ն և Ադրբեջանը հեռու են մշտական համաձայնության գալուց, իսկ խաղաղության պայմանգիրը վտանգի տակ է․ RCW
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ համաձայնագիր կնքել հավասար պայմաններով․ Փեզեշքիան
Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են կարծիքներ ու առաջարկներ փոխանակել սահմանազատման աշխատանքների հաջորդ փուլերի վերաբերյալ։    «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը։   -Ի՞նչ փուլում են գտնվում սահմանազատման աշխատանքները: Արդյոք կա՞ պայմանավորվածություն Հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ:  -Հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություն դեռ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները շարունակում են կարծիքներ փոխանակել սահմանազատման հաջորդ փուլերի վերաբերյալ. Մհեր Գրիգորյան
Պուտինը ստորագրել է Իրանի հետ ռազմավարական գործընկերության մասին օրենքը
Պուտինը ստորագրել է Իրանի հետ ռազմավարական գործընկերության մասին օրենքը
«Արցախյան շարժումը խոչընդոտ չէր անկախության համար, այլ՝ դրա շարժիչ ուժն էր,  Փաշինյանը չի ուզում հաշվի նստել պատմական իրողության հետ»,- ընդգծեց Գեղամ Մանուկյանը։  Նա հայտարարեց՝ Արցախը կարևորագույն անվտանգային բարձիկ ու գործոն էր Հայաստանի համար։
Արցախյան շարժումը խոչընդոտ չէր անկախության համար, այլ դրա շարժիչ ուժն էր, Արցախը կարևորագույն անվտանգային բարձիկ էր Հայաստանի համար. Գեղամ Մանուկյան
Ադրբեջանը նախորդ գիշեր ակտիվորեն խախտել է հրադադարի ռեժիմը տարբեր ուղղություններով, որն առանձնացել է նրանով, որ կրակի ինտենսիվությունը նախորդ օրերի համեմատ էականորեն մեծ է եղել, ինչպես նաև` կրակահերթերն ուղղվել են նաև գյուղերի ուղղությամբ ու վնասներ պատճառել:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Փաշինյանի այն վարկածը, որ հրադադարի 3-4 շաբաթյա ընթացքը կարող է պայմանավորված լինել ադրբեջանական բանակում առկա կարգապահական խնդիրներով, ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական գործողությունների արդարացում. Աբրահամյան
Ապրիլի 20-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը:   ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ տուժածներ չկան:  «Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,- ասված է հաղորդագրությունում։  Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հր
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ. տուժածներ չկան. ՊՆ
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական պատգամը Սուրբ Հարության պատարագի ժամանակ․   Հանուն հոր և որդու, և Սուրբ Հոգու, ամեն։  «Քրիստոս հարություն առավ մեռելներից, օրհնյալ է Հարությունը Քրիոստոսի։  Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս,  Քրիստոսի Սուրբ Հարության ցնծագին ավետիսով և աստվածային շնորհների հայցով բերում ենք ամենքիդ Հայրապետական Մեր սերը, օրհնությունն ու բարեմաղթանքները։  Փրկչի Սուրբ Հարության տոնը հռչակումն է մահվան հանդեպ կյանքի հաղթանակի.
Միաբանությունն է մեր ազգի հզորացման և արժանապատիվ կյանքի վերականգնման ամուր և հուսալի հիմքը. Վեհափառի քարոզը
Ադրբեջանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային խորհրդի որոշմամբ Ադրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը ֆիլմաշարք է սկսել, որտեղ Հայաստանի Հանրապետության տարածքը հերթական անգամ ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:  «Ֆիլմաշարի առաջին մասում գրված է․ «Հայերի դավաճանությունը Երևանի բերդի տարածքում․․․»։ Ուզում եմ ցույց տալ, թե որքան ակտիվ են «խաղաղության» պատրաստվում հարևանները՝ պետական մակարդակով ու վտանգավոր քարոզչությամբ ի ցույց դնելով իրենց զավթ
Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը ֆիլմաշարք է սկսել, որտեղ ՀՀ տարածքը ներկայացվում է «Արևմտյան Ադրբեջան». ադրբեջանագետ
Արցախի իշխանությունները դեմ են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը․ Սամվել Շահրամանյան
Արցախի իշխանությունները դեմ են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը․ Սամվել Շահրամանյան
 Հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:
Խստագույնս դատապարտելի են Հայաստանի և Արցախի տարածքում գտնվող հայկական բնակավայրերը, սրբավայրերն ու պատմամշակութային արժեքները «ադրբեջանական» կամ «ալբանական» ներկայացնելու փորձերը. Մայր Աթոռ
», - ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում:
ՌԴ-ն պատրաստ է շարունակել նպաստել Երևանի և Անկարայի միջև ընդհանուր հատման կետեր գտնելու գործընթացին, քանի որ հայ-թուրքական կարգավորումը կարևոր գործոն է Հրվ. Կովկասի կայունության համար. Գալուզինը՝ Ռուբինյանին
Ռուբեն Վարդանյանի փաստաբանը՝ նիստերի լուսաբանման խեղաթյուրումների մասին
Ռուբեն Վարդանյանի փաստաբանը՝ նիստերի լուսաբանման խեղաթյուրումների մասին
ախատեսվում է զորակոչի շրջանակում ԶՈՒ համալրման ժամկետը սահմանել 2025թ հունիսի 23-ից մինչև հուլիսի 31-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2025թ. հունիսի 26-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ:
Կառավարությունը սահմանել է ամառային զորակոչի ժամկետը
«Ադրբեջանը պահանջում է հատուկ մոտեցում Նախիջևանի հարցում». Բայրամով
«Ադրբեջանը պահանջում է հատուկ մոտեցում Նախիջևանի հարցում». Բայրամով
Ադրբեջանի Անկախության հռչակագրում նրանք հայտարարում են, որ ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունն առաջին Ադրբեջանական (Դեմոկրատական) Հանրապետության իրավահաջորդն է, ոչ թե Խորհրդայինի: Եվ առաջին Ադրբեջանական Հանրապետությունը, որը գոյություն է ունեցել մինչև Խորհրդային Միությունը, հայտարարել է իր ինքնիշխանությունը շատ ավելի մեծ տարածքների նկատմամբ, քան այսօրվա Ադրբեջանն է: Այն ներառում է այսօրվա Հայաստանի ինքնիշխան տարածքների ավելի քան 60%-ը: Այսպիսով, մենք տեսնում ենք, մենք ունենք մեր սեփական մտահոգությունները:
Ադրբեջանն իր սահմանադրությամբ իրեն ՀՀ Ինքնիշխան տարածքի ավելի քան 60%-ի իրավահաջորդն է համարում. Արարատ Միրզոյանի հարցազրույցը՝ կետերով
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը «բավականին օգտակար» է որակել Անթալիայի միջազգային դիվանագիտական ֆորումի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը:  «Եթե անգամ հանդիպումը հարցեր լուծելու հնարավորություն չի տվել, հնարավորություն է եղել ավելի մանրամասն քննարկել կողմերի դիրքորոշումները, նրանց փաստարկներն ու հիմնավորումները, ուստի իմ գնահատականն այն է, որ հանդիպումն օգտակար էր», - ասել է նա։
Բայրամովը «բավականին օգտակար» է որակել Անթալիայում Միրզոյանի հետ հանդիպումը
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը:
Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը թույլ չտալու հիմնական գործիքը դու ես՝ Նիկոլ Փաշինյան. Էդուարդ Շարմազանով
«Այսինքն, մենք անկախ պետություն ստեղծել ենք ոչ թե ավելի լավ կյանքի, այլ Ղարաբաղի հարցի համար: Քաղաքական իրողություն է սա, ինչը հաստատվում է հետազոտություններով: 1989-ին անկախության գաղափարը գերակշռել է այն բանի արդյունքում, որ Ղարաբաղ կոմիտեն կորցրել է ԽՍՀՄ իրավակարգի շրջանակում Ղարաբաղի հարցը լուծելու հույսը և ինչպես ասել է Ղարաբաղ կոմիտեի առաջնորդներից մեկը՝ անկախությունը հարկավոր է Ղարաբաղի հարցը լուծելու համար»,- ասաց նա:
Մոռացեք Հայաստան-Ադրբեջան էսկալացիայի և պшտերազմի մասին, լինելու է խաղաղություն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են միանգամայն ակտուալ մնալ, մենք ամեն շաբաթ կրկնում ենք դա: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ամեն շաբաթ կրնում ենք՝ Պուտին-Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները շարունակում են ակտուալ մնալ. պատրաստ ենք հաշտեցման առանցքային հարցերում աջակցել ադրբեջանցի և հայ գործընկերներին. Զախարովա
«Այսինքն, մենք անկախ պետություն ստեղծել ենք ոչ թե ավելի լավ կյանքի, այլ Ղարաբաղի հարցի համար: Քաղաքական իրողություն է սա, ինչը հաստատվում է հետազոտություններով: 1989-ին անկախության գաղափարը գերակշռել է այն բանի արդյունքում, որ Ղարաբաղ կոմիտեն կորցրել է ԽՍՀՄ իրավակարգի շրջանակում Ղարաբաղի հարցը լուծելու հույսը և ինչպես ասել է Ղարաբաղ կոմիտեի առաջնորդներից մեկը՝ անկախությունը հարկավոր է Ղարաբաղի հարցը լուծելու համար»,- ասաց նա:
Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է Հայաստանի պետականության համար. Նիկոլ Փաշինյան
«Սակայն միայն ճանաչումը բավարար չէ։ Մենք պետք է զգոն մնանք հայ ժողովրդին ուղղված շարունակական սպառնալիքների հանդեպ և վերահաստատենք մեր հանձնառությունը՝ կանխելու ցեղասպանությունը, պաշտպանելու մարդու իրավունքները և երաշխավորելու, որ պատմությունը երբեք չի վերաշարադրվի կամ ջնջվի»։
Լոս Անջելեսը ապրիլի 24-ը ճանաչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, ինչպես նաև՝ կոչ արել պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ
Օսկանյան
Նրանց չափազանցված հռետորաբանությունն առանձին խոստովանություն է. իրենք գիտեն, որ այն, ինչ արել են, աններելի է. Օսկանյան
Իրանի վրա ճնշման գործադրումը չի աշխատի, ուրանի հարստացման իրավունքն իրականություն է և ենթակա չէ քննարկման. այս մասին, իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ասել է Իրանի ԱԳ նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին՝ նկատի ունենալով ԱՄՆ-ի հետ բանակցությունները:   «Մենք պատրաստ ենք բանակցել հուզող հարցերի շուրջ՝ վստահություն ձևավորելու համար, բայց ոչ հարստացման հարցի շուրջ», - ասել է Արաղչին:  Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային խնդրի շուրջ բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել շաբաթ՝ ապրիլի 12-ին, Օմանում։ Երկրորդ փուլը
Իրանի վրա ճնշումը չի աշխատի. Արաղչին՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին
 «Ակնհայտ չի՞, որ Լեռնային Ղարաբաղը մերժեց, օրինակ, մասնակցել Սոֆիայի հանդիպմանը, հիմա մեզնից ի՞նչ են ուզում, ձե՞ռ են առնում, ես չեմ հասկանում, այս հարցերի պատասխանը պետք է լրջորեն տրվի վերջը, թե՝ չէ: Ինչքան կարելի է իրենց եղած նույն թերթերի միջոցով, անընդհատ ասել՝ «Ղարաբաղը հանձնեցին, Ղարաբաղը հանձնեցին»: Հիմա գիտե՞ք ինչ են ասում՝ Ղարաբաղը Հայաստանի իշխանությունը լուծարեց, այսինքն՝ այդքան կա՞րճ է մարդկանց հիշողությունը, ո՞ւմ են հիմարի տեղ դնում»,- ասաց նա:
ԼՂ-ն մերժեց մասնակցել Սոֆիայի հանդիպմանը, հիմա մեզնից ի՞նչ են ուզում, ձե՞ռ են առնում, չեմ հասկանում. Արարատ Միրզոյան
«Հույս ունենք, որ Հայաստանի խաղաղության օրակարգը կսկսի նաև շոշափելի պտուղներ տալ: Մասնավորապես՝ խոսել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրից: Ինչպես և նախկինում, մենք պատրաստ ենք օր առաջ սկսել խորհրդակցություններն Ադրբեջանի հետ՝ որոշելու համաձայնագրի ստորագրման տեղը և ամսաթիվը»,- հայտարարեց նախարարը:
Պատրաստ ենք օր առաջ սկսել խորհրդակցություններն Ադրբեջանի հետ՝ որոշելու համաձայնագրի ստորագրման տեղը և ամսաթիվը. Արարատ Միրզոյան
Իմ կարծիքով, նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին, դա իմ քաղաքական դիրքորոշումն է, բայց որոշողը ժողովուրդն է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ Նոր Սահամանադրությամբ պե՞տք է պահպանվի հղումն անկախության հռչակագրին:  «Ուսումնասիրելով անկախության հռչակագրի տեքստը, նորից կարդալով այն՝ ես ասել եմ՝ իմ կարծիքով, այդ տեքստը նրա մասին է՝ Հայաստանի անկախ պետություն չի կարող լինել: Եթե սա ասում եմ, հետևաբար չեմ կարող ասել
Նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին, դա իմ քաղաքական դիրքորոշումն է, բայց որոշողը ժողովուրդն է. Փաշինյան
րրժ
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
Ռուբեն Վարդանյան
Ադրբեջանում պահանջել են Վարդանյանի նկատմամբ ամենախիստ «պատիժը» նշանակել
մմ
Միրզոյանը բարձր է գնահատում Ֆրանսիայի մտահոգությունները