ՀՀ

Աթենքն ու Նիկոսիան կօգնե՞ն Հայաստանին. EADaily

Ուկրաինական թատերաբեմում ռազմական գործողությունների ուժեղացումը և ԱՄՆ նախագահական ընտրությունները մասամբ կանխել են Եվրոպայի, ՆԱՏՕ-ի և Անդրկովկասի վրա ազդող վիթխարի գործընթացը։

Այս մասին գրել է EADaily պարբերականը։

«Այս գործընթացը առնչվում է հունական երկու պետությունների և Թուրքիայի միջև հակասությունների աստիճանական քայքայմանը, որում իր դերն ունեցավ նաև Ադրբեջանը։ Նոյեմբերի 13-ին Բաքվում կլիմայական COP29 համաշխարհային համաժողովի ժամանակ տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հանդիպումը։

Կարևոր է նաև, որ Միցոտակիսն ու Ալիևը քննարկել են «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության վերջնական ձեռքբերման հեռանկարները և ճանապարհային քարտեզը»»։

Ընդգծվել է, որ հունական պետությունների և Ադրբեջանի միջև շփումների, Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունների հետագա կարգավորման միտումների և Կիպրոսի հույների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրի ֆոնին Հունաստանի կողմից Հայաստանին S-300 հակաօդային պաշտպանության համակարգերի փոխանցման մասին տեղեկատվությունը կեղծ է թվում, եթե հիշենք նաև Նիկոլ Փաշինյանի կառավարության կուրսը թուրք-ադրբեջանական տանդեմի հետ հաշտեցման ուղղությամբ։

«Նույն օրը, երբ Միցոտակիսը զրուցել է Ալիևի հետ, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) նախագահ Էրսին Թաթարն ընդունել է ՀԿԹՀ-ի հետ կապեր հաստատելու վերաբերյալ Ադրբեջանի խորհրդարանի աշխատանքային խմբի պատվիրակությանը՝ Ջավանշիր Ֆեյզիևի գլխավորությամբ։ Նոյեմբերի 13-ի գիշերը հաղորդագրություն է տարածվել COP29-ի շրջանակում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտին Կոբոսի հանդիպման մասին, որի ժամանակ «Կողմերը ընդգծել են երկխոսության կարևորությունը միջազգային հարցերի շուրջ դիրքորոշումների ավելի լավ ըմբռնման համար»։ Եվ եթե հունական երկու պետությունները, իբր ոչինչ չի եղել, աչք փակեն Ադրբեջանի՝ Կիպրոսը երկու պետությունների բաժանելու աջակցության վրա, ապա Աթենքն ու Նիկոսիան, եթե ինչ-որ բան պատահի, կօգնե՞ն նույն Հայաստանին, որը դեռ խաղաղություն չի կնքել իր արևելյան հարևանի հետ, – գրել է պորտալը:

«Առայժմ միտումն այն է, որ Ռուսաստանի հետ եվրատլանտյան հանրության շարունակական առճակատման ֆոնին՝ Կիպրոսը պատրաստվում է անդամակցել ՆԱՏՕ-ին, ինչը ենթադրում է Կիպրոսի հակամարտության կարգավորման շուրջ բարդ բանակցություններ՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիան և Հունաստանի մասնակցությամբ։ Եվ կա հավանականություն, որ Անկարան, Բաքուն և Լոնդոնը ճնշում կգործադրեն հունական պետությունների վրա՝ ստիպելով նրանց ճանաչել ՀԿԹՀ-ի անկախությունը՝ հանուն ՆԱՏՕ-ի ամրապնդման և ընդլայնման»:

Հոդվածում հիշեցվում է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակը բարենպաստ է Անկարայի և Բաքվի համար։

«Զարմանալի չի լինի, եթե Թուրքիան և Մեծ Բրիտանիան բանակցություններ սկսեն Թրամփի վարչակազմի հետ, որի արդյունքը կլինի ՀԿԹՀ-ի (Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն) օրինականացումը և Անկարայի ու Նիկոսիայի միջև հարաբերությունների կարգավորումը», – գրել է պորտալը:



 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

ազ
Ադրբեջանում Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
ԼՀ
Լեհաստանը դիտարկում է Հայաստանում ԵՄ առաքելությունում իր ներկայացուցիչների թվի ավելացման հարցը․ Դուդա
ՀՀ
Աթենքն ու Նիկոսիան կօգնե՞ն Հայաստանին. EADaily
Արծրուն
Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովուրդ»
Դադիվանք
Ժխտողականությունը և գոյություն չունեցող փաստերի հորինումը՝ Ադրբեջանի հակահայկական քարոզչության հիմնասյուներ. «Գեղարդ» հիմնադրամ
Զախարովա
Հայաստանի հետ սկզբունքորեն համաձայնեցված է Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու հարցը. Զախարովա
ՀՀ ԶՈՒ
Նոր նշանակումներ՝ ՀՀ զինված ուժերում
ԼՀ
Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին
Ի
«Արազ-2024». Իրանի և Ադրբեջանի զինվորականները սկսել են վարժանքները
ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային ֆորում
Հայաստանը հարևանների հետ հարաբերությունների կարգավորման հարցում դրականորեն է տրամադրված . ՀՀ ԱԳ փոխնախարար
LH
Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության լեհ դիտորդների հետ
Artsakh
«Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի իրացման ուղղությամբ աշխատանքների ընթացքը
Թ
Թուրքիան՝ ԱՄՆ-ից F-35 կործանիչներ ստանալու հնարավորության մասին
Arm
ԱՄՆ-ն փորձում է ամբողջությամբ ենթարկել Հայաստանը. ՌԴ ԱՀԾ
Արցախ, Քարվաճառ, Դադիվանք
Բաքուն օկուպացված հայկական Դադիվանքը հանձնել է Ուդի համայնքի տնօրինությանը
LI
Լիբանանում չեն բացառում՝ կեսգիշերին Իսրայելի հետ հնարավոր է՝ հրադադար հաստատվի
Ուշակով
Կասկածի տակ չենք դնում Հայաստանի իրավունքը՝ ինքնուրույն որոշելու ՀԱՊԿ-ի աշխատանքներին մասնակցելու հարցը. Ուշակով
T
Թուրքիայում 54 ենթադրյալ ահաբեկիչների են ձերբակալել
ՀԼ
Ցանկանում ենք՝ հայերը խաղաղ ապրեն իրենց հողի վրա. Լեհաստանի նախագահ
րտւս
Հունաստանը պատրաստվում է Հայաստանին ռուսական ՀՕՊ համակարգեր փոխանցել․ Enikos
Յաշար Գյուլեր
Խաղաղության համաձայնագիրը տարածաշրջանում կապահովի հանգստություն և կայունություն. Յաշար Գյուլեր
Վերդիև
Ադրբեջանում ռազմական փորձագետ է ձերբակալվել՝ պետական ​​գաղտնիքներ հրապարակելու մեղադրանքով
ամն ազ
Ի՞նչ են խոսել Միացյալ Նահանգների և Ադրբեջանի նախագահները. Ալիևը զանգահարել է Թրամփին
ՀԱՊԿ
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին
Թ Ն
Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Ուկրաինայի և Գազայի խնդիրները
ՊՆ
Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի
Արծվիկ Մինասյան
Ուղղակի զավեշտ է, որ մենք հիմա քննարկում ենք նման հարց. Մինասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Շարմազանով
Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Օլիվիե Դըկոտինյի
Միակ Արևմտյան Ադրբեջանը գտնվում է Իրանի տարածքում. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Տիգրան Աբրահամյան
Կարճաժամկետ և միջնաժամկետ կտրվածքով պարտադիր ժամկետային ծառայությունը կրճատելու հնարավորություն չունենք. Աբրահամյան