Submitted by Անի Երյան on
այս փաստը կարձանագրվի պատմական հիշողության մեջ

Այս փաստը կարձանագրվի պատմական հիշողության մեջ. Իրանի դեսպանը` Ալիևի և Էրդողանի Թեհրան չգնալու մասին

Յուրաքանչյուր երկիր ինքն էր որոշում, թե ինչ մակարդակով մասնակցել Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը։ Այս մասին հուլիսի 8-ին մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին։

«Ես, որպես Իրանի քաղաքացի, կարող եմ ասել, որ մենք ակնկալում էինք Ալիևի և Էրդողանի անձնական մասնակցությունն այս միջոցառմանը։ Թուրքիան և Ադրբեջանը ուղարկել են իրենց պատվիրակությունները, այնուամենայնիվ այս փաստը կարձանագրվի պատմական հիշողության մեջ»,- նշել է դիվանագետը՝ կրկնելով, որ սա այդ երկրների ներքաղաքական որոշումն է։

Շիրղոլամին պարզաբանել է, որ Թուրքիայում հայտարարել են, թե այս իրադարձությունը տեղի է ունեցել Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի անցկացման ամսաթվին շատ մոտ, և այդ երկրի նախագահը զբաղված էր դրան նախապատրաստվելով, ուստի չի կարողացել մասնակցել Խամենեիի հրաժեշտի արարողությանը։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի