Օհանյան

Այսօր Բաքվի բանտում դատում, ոտնահարում են հայ ժողովրդի արժանապատվությունը. Սեյրան Օհանյան

Այսօր Բաքվի բանտում դատում, ոտնահարում են հայ ժողովրդի արժանապատվությունը: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Այսօր բռնապետական Բաքվում շարունակվում է հայ գերիների, Արցախի Հանրապետության օրինական ընտրված ռազմաքաղաքական ղեկավարների դատավարությունը։ Շինծու մի գործընթաց, որի հիմնական նպատակն է հռչակել Հայաստանը, հայ ժողովրդին որպես ագրեսոր և օկուպանտ, հիմքեր ստեղծել Հայաստանի դեմ նոր սադրանքների, նոր պատժամիջոցներ կիրառելու, նոր զիջումներ կորզելու համար։ Իսկ ովքե՞ր են դատավորները. ավտորիտար ու կոռումպացված, հազիվ դար ապրած մի պետություն, որը ջարդարարի ու ցեղասպանի վարքագիծ ունի»,- ասաց նա։

Պատգամավորն ընդգծեց՝ Սումգայիթում ու Բաքվում ջարդեր, Արցախում ցեղասպանություն իրականացրած, ռազմական հանցագործ և օկուպանտ ռեժիմն այսօր դատում է Արցախի ղեկավարներին, պաշտպանության բանակի հրամանատարներին, ինքնապաշտպանական պայքարի մասնակիցներին։

«Իր հազարամյա օրրանում հայկական պետականություն ունեցած, ինքնությունը պահած և նոր պետություն կերտելու կամք դրսևորող Արցախն իր ինքնորոշման իրավունքը իրացրել է միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի սկզբունքներով։ Ադրբեջանը դատում է մարդկանց, ովքեր այդ ճանապարհի և մեր հավաքական հաղթանակի կերտողներն են և շարունակում է Հայաստանի նկատմամբ ռազմատենչ հայտարարություններն ու օկուպացված պահել ինքնիշխան տարածքներ, և օգտվելով Հայաստանի իշխանությունների կամազուրկ վարքից, կեղծելով պատմությունը՝ ամեն օր նոր, ավելի ամոթալի վտանգավոր զիջումներ է կորզում»,- ասաց նա:

Ըստ Օհանյանի՝ քաղաքական միջազգային ձևաչափերում Հայաստանը լուռ է, պատրաստակամ է կոնֆլիկտի հանգուցալուծման միակ մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։

«Պաշտոնական Հայաստանի կողմից չօգտագործվեցին այդ հարթակներն, անգամ հայ ռազմագերիների և Արցախի ղեկավարության հարցը հետապնդելու ուղղությամբ։ Հայ մարդուն ցեղասպանի դատին հանձնելը նշանակում է հանցակից լինել։ Ես չէի կարող չանդրադառնալ այս շինծու դատավարությանը, որ վարում են իմ ընկերների, մարտական փառահեղ ուղի անցած հրամանատարների, Արցախի ղեկավարների նկատմամբ։ Մեր զորակցությունն եմ հայտնում նրանց հարազատներին, այն գիտակից հանրությանը, որ պարզ հասկանում է, որ այսօր Բաքվի բանտում, ըստ էության, դատում, ոտնահարում են հայ ժողովրդի արժանապատվությունը, ազատ, անկախ ապրելու իրավունքը և ձգտումը»,- եզրափակեց նա:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

 Մեր դիվանագիտական օրակարգում այդ հարցը մշտապես առկա է
Մեր դիվանագիտական օրակարգում այդ հարցը մշտապես առկա է․ Փաշինյանը՝ Բաքվում Արցախի ղեկավարության շինծու դատավարության մասին
Մենք շահագրգիռ ենք, որ սահմանազատման գործընթացը շարունակվի: Մենք համարում ենք այն խաղաղության գործընթացի շատ էական, կարևոր բաղադրիչ, հենասյուներից մեկը: Ե՛վ մեր կողմից են եղել կառուցողական ջանքեր, և՛ ադրբեջանական կողմից. եկել ենք ինչ-որ ընդհանուր հայտարարի: Կարելի էր մի քիչ այսպես, կարելի էր մի քիչ այնպես… Շատ բան էր կարելի: Հիմա պայմանավորվածություն ունենք շատ հստակ»,- ասաց Միրզոյանը:
Ինձ մնար` ՀՀ-ի սահմանազատումը կսկսեի Խաղաղ օվկիանոսից, կավարտեի Ատլանտյանով. Արարատ Միրզոյան
Նիկոլ Փաշինյան
Մենք ճամփորդում ենք Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի»-ից դեպի իրական Հայաստան. Նիկոլ Փաշինյան
փոխվարչապետ
Եթե հաղորդագրության մեջ չկա, ուրեմն չկա նման պայմանավորվածություն. փոխվարչապետը՝ Կիրանց-Ոսկեպար հատվածում ճանապարհ հանձնելու մասին
ՀՀ
Քաղաքական հավակնությունները Նախիջևանի նկատմամբ, և «Զանգեզուրի միջանցք»–ի բացման հնարավոր ազդեցությունները․ մաս 2
ֆդրէե
Իրանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյանը քննարկել են հարավկովկասյան տարածաշրջանում վերջին իրադարձությունները
Դետք
«Ահեղ Դատաստանի» պատերազմը. իսրայելական բանակի մարտավարությունը
Արցախահայություն
Շվեյցարիայի վերին պալատի արտաքին հանձնաժողովը արցախահայության վերադարձի վերաբերյալ բանաձև է ընդունել
,
Պատիժը նաև անգործության համար է լինում... ու դա արդար է. քաղաքագետ
ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիային Բոլուի հրդեհի կապակցությամբ
 Օհանյան
Այսօր Բաքվի բանտում դատում, ոտնահարում են հայ ժողովրդի արժանապատվությունը. Սեյրան Օհանյան
ՀՀ
Հայաստանում աշխարհազորը կփոխարինվի տեղական պաշտպանության ուժերով
Միջազգային իրավապաշտպան մի շարք հեղինակավոր կազմակերպություններ նույնպես հանդես են գալիս հստակ դիրքորոշումներով՝ ակնարկելով Ադրբեջանում արդար դատաքննության իրավունքի իրացման անհնարինությունը։ Այս մասին ասված է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի Կենտրոնական Գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
Նրանց միակ «հանցագործությունը» հայկական ինքնությունն է. Le monde-ի անդրադարձը հայ պատանդներին
Միջազգային իրավապաշտպան մի շարք հեղինակավոր կազմակերպություններ նույնպես հանդես են գալիս հստակ դիրքորոշումներով՝ ակնարկելով Ադրբեջանում արդար դատաքննության իրավունքի իրացման անհնարինությունը։ Այս մասին ասված է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի Կենտրոնական Գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
Մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ հանդես են գալիս հստակ դիրքորոշումներով՝ ակնարկելով Ադրբեջանում արդար դատաքննության իրավունքի իրացման անհնարինությունը
 Թրամփ
Ես համազգային արտակարգ դրություն եմ հայտարարում մեր հարավային սահմանին․ Դոնալդ Թրամփ
իլքըո
Պատժամիջոցները խոչընդոտ չեն դարձել Մոսկվայի և Թեհրանի միջև պայմանագրի համար. ԻԻՀ ԱԳՆ
լըե
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասնել է հունվարի 21-ին կայանալիք Միրզոյան-Լավրով հանդիպման օրակարգը
ըեֆի«
ԵՄ պատվիրակությունը Գորիսում է՝ տեղեկանալու՝ ինչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին
դետք
Պատերազմը՝ պատերազմ, բայց ճաշը՝ ըստ ժամանակացույցի. ինչպես էին ռազմական խոհարարները սնունդով ապահովում զինվորներին Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենադժվար ժամանակներում
եքն ճֆ
Վահագն Ալեքսանյանը՝ Արցախի ղեկավարության վերջին լուսանկարների մասին
արմ
Ալիևը նռնակ է նետել հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի վրա. Eurasianet
Օսկանյան
Հայ ազգը պետք է պահանջի ղեկավարություն, որը կսանձի ագրեսիան, կպաշտպանի իր ժողովրդին և կվերականգնի սեփական արժանապատվությունը միջազգային ասպարեզում. Օսկանյան
ԱՊՕՐԻՆԱԲԱՐ ՊԱՀՎՈՂ ՀԱՅ ԳՈՐԾԻՉՆԵՐ
Հրապարակվել են լուսանկարներ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու գործերով դատավարությունից
ա
Ադրբեջանում գտնվող էթնիկ հայերը զրկված են արդար դատաքննության իրավունքներից՝ այդ թվում իրենց ընտրությամբ պաշտպանից և համապատասխան երաշխիքով թարգմանչից․ ՀՀ ՄԻՊ
Վարդանյան
«Գործի 422 հատոր ադրբեջաներեն». Բաքվում սկսվում է Ռուբեն Վարդանյանի դատավարությունը. BBC-ի անդրադարձը
հճֆը
Տարածաշրջանում արտատարածաշրջանային ուժերի առկայությունը կարող է միայն ապակայունացնել իրավիճակը․Փեզեշքիան
ճկհիշը
Փաշինյանը պարզաբանումներ է տվել Պուտինին Երևանի՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտումների շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ. Կրեմլ
gtfg
Արցախի ղեկավարության շինծու դատավարությունում պետական մեղադրանքը պաշտպանելու է 6 դատախազ
Ռուբեն Վարդանյան
Նորից եմ հայտարարում ու պնդում իմ բացարձակ անմեղության, իմ հայրենակիցների անմեղության մասին և պահանջում եմ անհապաղ դադարեցնել մեր նկատմամբ այս քաղաքականացված գործը․ Ռուբեն Վարդանյան
az
Հայաստանում «ռևանշիuտակшն միտումները» մտահոգիչ են Ադրբեջանի համար. Բայրամով