
Այսօր Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է
110 տարի առաջ այս օրը՝ 1915 թ-ի ապրիլի 24-ին, երիտթուրքական կառավարության հրամանով Կ. Պոլսում և Օսմանյան կայսրության այլ տարածքներում ձերբակալվեցին ու հետագայում տանջամահ արվեցին հայ մտավորականները:
Ահա այս օրն է համարվում Ցեղասպանության զոհերի հիշատակի օր՝ չնայած հայերի կազմակերպված կոտորածները սկիզբ առան 1914-ին և շարունակվեցին մինչև 1922-23 թթ-ը, երբ Թուրքիայում իշխում էին արդեն քեմալականները՝ Աթաթուրքի գլխավորությամբ:
Թուրքական յաթաղանին զոհ գնաց 1.5 մլն հայ, հարյուր հազարավոր երեխաներ բռնի իսլամացվեցին, միլիոնից ավել մեր նախնիները բռնագաղթեցին: Այսօր՝ 2025 թ-ի ապրիլի 24-ին, մենք՝ Արցախը կորցրած, նոր ցեղասպանություն տեսած պայմաններում հիշատակում ենք հայ ժողովրդի ամենամեծ ողբերգության 110-րդ տարելիցը:
Ավելացնել նոր մեկնաբանություն