Արցախ, Քարվաճառ, Դադիվանք

Բաքուն օկուպացված հայկական Դադիվանքը հանձնել է Ուդի համայնքի տնօրինությանը

Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Քարվաճառ շրջանում գտնվող միջնադարյան հայկական Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ «1993- 2020 թվականների օկուպացիայի ժամանակաշրջանում հայերը փորձել են կեղծել տաճարի պատմությունը՝ փորձելով այն ներկայացնել որպես իրենցը, իսկ ազատագրումից հետո վերադարձվել է նախնական տերերին»։

Ըստ monumentwatch.org-ի՝ 2020 թվականի պատերազմից հետո ադրբեջանական պետական քարոզչամեքենան հայկական մշակութային ժառանգության բռնայուրացմանը միտված քարոզչության մեջ ակտիվորեն սկսել է ներգրավել Ադրբեջանի տարածքում բնակվող հայադավան քրիստոնյա ուդիներին: Գլխավոր պատճառն այն էր, որ ուդիները կովկասյան աղվանների միակ քրիստոնյա հետնորդներն են:

Մինչդեռ, Դադիվանքի վաղեմության ու հայկականության մասին փաստում են վանքի պատերի վրա պահպանված արձանագրություններն ու վանքի տարածքում գտնվող հնագույն խաչքարերը: Վանքի կառուցման մասին պատմական տեղեկություններ ու վկայություններ կան արտասահմանյան տարբեր գրականության մեջ և մասնագիտական աշխատություններում:

Մատենագրական աղբյուրներում  Դադիվանքն առաջին անգամ հիշատակվում է 9-րդ դարում «…ի խորաձորն, որ կոչի Դադոյի վանք»։  Վանքի հիմնադրումն ավանդաբար կապվում է Թադևոս առաքյալի աշակերտ Դադիի նահատակության հետ: Համաձայն ավանդության, վերջինս քրիստոնեություն տարածելու համար նահատակվել է, իսկ նրա գերեզմանի վրա հիմնադրվել է վանքը։

«Մինչև 12-րդ դարը վանքի պատմության և շինարարական գործունեության մասին տեղեկություններ հայտնի չեն, բայց արդեն 12-րդ դարի երկրորդ կեսին այն հոգևոր և մշակութային խոշոր կենտրոն էր։ Այդ մասին անուղղակի կերպով խոսվում է պատմիչի հաղորդման մեջ, որտեղ նկարագրված են 1145-1146 թթ․ սելջուկյան պետության դեմ ապստամբած Գանձակի շահապին (քաղաքագլուխ) պատժելու նպատակով Պարսկաստանից եկած Չոլի զորապետի գործողությունները. «․․․այրեաց և զառաքելադիր ուխտ սրբութեանն, որ կոչի Դադուի վանք․․․»։ 

Հարկ է նշել, որ Սելջուկյան թուլացած պետության դեմ պայքարում էին նաև Խաչենի իշխանները, որի պատճառով էլ բազմաթիվ վանքերի ու բերդերի հետ մեկտեղ բազմիցս վնասվել և ավերվել է նաև Դադիվանքը: Սակայն, այդ պայքարի շնորհիվ 12-րդ դարի երկրորդ կեսին Խաչենի իշխանները ձեռք են բերել որոշակի քաղաքական ինքնուրույնություն։  Դադիվանքն այդ ժամանակ գտնվում էր գահերեց իշխաններ համարվող Հաթերքցիների իշխանության ներքո և նրանց հոգևոր առաջնորդանիստ կենտրոնն էր։ 12-րդ դարի երկրորդ կեսից սկսած, ինչպես վկայում են վանքի պատերին փորագրված արձանագրությունները, վանքում սկսվում են նորոգվել պաշտամունքային և աշխարհիկ շինությունները, ինչպես նաև կառուցվել նորերը, ինչի արդյունքում և հիմնականում ձևավորվել է վանական համալիրի մերօրյա տեսքը։

Դադիվանքը բաղկացած է երկու մեծ՝ պաշտամունքային և աշխարհիկ հուշարձանախմբերից, որոնք տեղադրված են համապատասխանաբար վերին՝ հյուսիսային և ստորին՝ հարավային դարավանդների վրա և ներառված են միասնական պարիսպների մեջ։ Առանձին շինություններ տեղադրված են նաև պարիսպներից դուրս։ Վանքի գլխավոր մուտքը գտնվում է արևմտյան կողմում: Այն որձաքարից շարված միակամար բացվածք ունի: Համալիրի երկրորդ մուտքն ավելի համեստ չափեր ունի և գտնվում է հարավարևմտյան կողմում: Կառույցները կանգուն, կիսավեր, վթարային կամ ավերակ վիճակում են։ Հյուսիսային դարավանդում գտնվում են եկեղեցիները, գավիթները, զանգակատունը, իսկ հարավայինում՝ աշխարհիկ շենքերը»:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ, Քարվաճառ, Դադիվանք
Բաքուն օկուպացված հայկական Դադիվանքը հանձնել է Ուդի համայնքի տնօրինությանը
LI
Լիբանանում չեն բացառում՝ կեսգիշերին Իսրայելի հետ հնարավոր է՝ հրադադար հաստատվի
Ուշակով
Կասկածի տակ չենք դնում Հայաստանի իրավունքը՝ ինքնուրույն որոշելու ՀԱՊԿ-ի աշխատանքներին մասնակցելու հարցը. Ուշակով
T
Թուրքիայում 54 ենթադրյալ ահաբեկիչների են ձերբակալել
ՀԼ
Ցանկանում ենք՝ հայերը խաղաղ ապրեն իրենց հողի վրա. Լեհաստանի նախագահ
րտւս
Հունաստանը պատրաստվում է Հայաստանին ռուսական ՀՕՊ համակարգեր փոխանցել․ Enikos
Յաշար Գյուլեր
Խաղաղության համաձայնագիրը տարածաշրջանում կապահովի հանգստություն և կայունություն. Յաշար Գյուլեր
Վերդիև
Ադրբեջանում ռազմական փորձագետ է ձերբակալվել՝ պետական ​​գաղտնիքներ հրապարակելու մեղադրանքով
ամն ազ
Ի՞նչ են խոսել Միացյալ Նահանգների և Ադրբեջանի նախագահները. Ալիևը զանգահարել է Թրամփին
ՀԱՊԿ
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին
Թ Ն
Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Ուկրաինայի և Գազայի խնդիրները
ՊՆ
Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի
Արծվիկ Մինասյան
Ուղղակի զավեշտ է, որ մենք հիմա քննարկում ենք նման հարց. Մինասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Շարմազանով
Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Օլիվիե Դըկոտինյի
Միակ Արևմտյան Ադրբեջանը գտնվում է Իրանի տարածքում. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Տիգրան Աբրահամյան
Կարճաժամկետ և միջնաժամկետ կտրվածքով պարտադիր ժամկետային ծառայությունը կրճատելու հնարավորություն չունենք. Աբրահամյան
Նիլ Հաուեր
Արգելել են Արցախում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը լուսաբանած լրագրողի մուտքը Թուրքիա
զոր
Իրանն ու Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են սկսել
ազ
Մեր տեղեկություններով՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հրահանգել է մարտական բարձր պատրաստության բերել զորքերը. Վլադիմիր Պողոսյան
Գալստյան
Սարգիս Գալստյանը դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Զ
Հայաստանը ցանկանում է, որ «Զանգեզուրի միջանցքն» անցնի իր տարածքով. Ուրալօղլու
4
Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի
հաջիև
Նրանց վերադարձը կքննարկվի Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխան. Հաջիևի սադրալից հայտարարությունները
29
COP29-ի կանաչ գոտում կանցկացվի «Ադրբեջանական Երևան» կոչվող միջոցառումը
Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնություն
Արդեն 12 մեդալ՝ Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունում
kim_chen_yn
Պետք է շարունակաբար թարմացնել սպառազինության տարբեր տեսակները. Հյուսիսային Կորեայի նախագահ
Փայլան
Իմ երազանքն է` կարողանամ այցելել Շուշի, ադրբեջանցիներն էլ ամառային հանգիստը վայելեն Սևանում. Փայլանի թուրքամետ տեսակետը
պահեստազոր
Հայտնի է` երբ կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքները
jpg
ՄԱԿ-ի կոչը՝ ՌԴ նախագահի հայտարարությունների ֆոնին
ՊՈՒՏԻՆ
Պատասխան միշտ կլինի. Պուտին