Արցախ

Բաքվում կկառուցվի կաթոլիկ եկեղեցի, իսկ Արցախի հայկական եկեղեցիները կշարունակեն ավերվել. «Գեղարդ» հիմնադրամ

Վատիկանի՝ պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերն այցելել է Բաքու՝ մասնակցելու Հովհաննես Պողոս Երկրորդ պապի պատվին կառուցվելիք եկեղեցու հիմնարկեքի արարողությանը: Այս մասին գրում է «Գեղարդ»  գիտահետազոտական հիմնադրամը։

«Բաքվում Վատիկանի պաշտոնյան հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Կովկասյան մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեին։

Արքեպիսկոպոսի հետ հանդիպմանը Փաշազադեն պատմել է «Ադրբեջանի հանդուրժողականության» մասին, թե ինչպես է կառավարությունը «վերականգնել ու պահպանել Բաքվի կենտրոնում գտնվող հայկական եկեղեցին, ինչպես նաև՝ Ղարաբաղում և Շուշիում հին աղվանական առաքելական եկեղեցիները»։ Փաշազադեն Գալագերին կոչ է արել այցելել Արցախ՝ «ծանոթանալ մշակութային ցեղասպանության ենթարկված տարածքներում կրոնական-հոգևոր ժառանգությունը վերականգնելու աշխատանքներին»։ Ըստ ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունների՝ Գալագերը ևս ընդգծել է «Ադրբեջանի բազմամշակութայնությունն ու հանդուրժողականությունը»։

Հոգևոր, կրթական և մասնագիտական գործունեության բերումով, հավանաբար, Վատիկանի բարձրաստիճան պաշտոնյան ծանոթ է Արցախի կրոնական և մշակութային ժառանգության պատմությանն ու պատկանելությանը և միգուցե տեղյակ է, թե 2020 թվականից հետո ադրբեջանցիներն ինչպիսի «վերաբերմունք» ունեն հայկական մշակութային ժառանգության նկատմամբ։

Արդյո՞ք Վատիկանի ներկայացուցիչները վերջին շրջանում ադրբեջանցի պաշտոնյաների հետ հաճախակիացրած շփումներում արծարծում են այս հարցը, արդյո՞ք կոչ են անում չքանդել, չավերել, չյուրացնել քրիստոնյա հնագույն ազգերից մեկի՝ հայերի թողած հարուստ ժառանգությունը։ Համենայն դեպս, պաշտոնական հաղորդագրություններում նման տեղեկություններ չկան։

«Գեղարդ» հիմնադրամը բազմիցս անդրադարձել է այս խնդրին։ Ադրբեջանի ֆինանսական նվիրատվությունները Վատիկանին չպե՛տք է պատճառ դառնան, որ Կաթոլիկ եկեղեցու կենտրոնն աչք փակի ադրբեջանական հանցագործությունների վրա։ Վատիկանը չպե՛տք է նպաստի հայկական ժառանգության ինքնության փոփոխության ադրբեջանական հետևողական քաղաքականությանը։

Կարծում ենք, որ Վատիկանը պետք է դատապարտի Ադրբեջանի՝ հայկական կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման ու աղավաղման քաղաքականությունը և մաս չդառնա ադրբեջանական քարոզչական արշավին ու Բաքվի իշխանությունների հանցանքներին»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

տրսը
ՌԴ-ն հավանություն է տվել Ադրբեջանի հետ «Հյուսիս-Հարավ» միջանցքով փոխադրումների զարգացման մասին համաձայնագրի նախագծին
ֆբդս
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Վարդանյաններ
Ռուբեն Վարդանյանի որդին հայտարարել է ադրբեջանական բանտում հոր «լիակատար մեկուսացման» մասին
 Տիգրան Աբրահամյան
Հավաստիացումները, թե Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ընդհանուր առումով ըմբռնում կա, որևէ երաշխիք չեն ստեղծում խաղաղության հաստատման առումով. Տիգրան Աբրահամյան
ՀՀ ՊՆ
Քննարկվել է հայրենական ռազմարդյունաբերության զարգացման հարցը. ՀՀ ՊՆ
Ավետիսյան
«Խաղաղության խաչմերուկ», «տարեկան առնվազն 7 տոկոս տնտեսական աճ» և այլն․ սրանք իրականում իշխանության կողմից սուտ խոստումների նոր փաթեթավորումներն են. Թադևոս Ավետիսյան
Արցախ
Բաքուն ապօրինաբար կալանքի տակ պահվող 15 արցախցու մեղադրում է քրեական գործի 2,548 դրվագով
Germany
Գերմանիան Ուկրաինային է փոխանցել IRIS-T հակաօդային պաշտպանության վեցերորդ համակարգը
Էրդողան
Իսրայելական ագրեսիան պետք է դադարեցվի, քանի դեռ շատ ուշ չէ. Էրդողան
Օսկանյան
300,000 ադրբեջանցիների դիմումն արդեն ՀՀ իշխանություններից ինչ որ մեկի սեղանի վրա է․ Վարդան Օսկանյան 
Արցախ
Բաքվում կկառուցվի կաթոլիկ եկեղեցի, իսկ Արցախի հայկական եկեղեցիները կշարունակեն ավերվել. «Գեղարդ» հիմնադրամ
քհե
Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակշռությունը փոխվում է. բարձրանում է Թուրքիայի «լիալուսինը». The Guardian
8шще0
Ադրբեջանում «խորքային պետություն ստեղծելու փորձ է կանխվել»
Փաշինյան ալիև
Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկшլացիшյի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
ՀՀ
Ակնհայտ է, որ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթով պաշտոնական Բաքուն ցանկանում է առարկայացնել ՀՀ նկատմամբ ունեցած տարածքային պահանջները. Փաշինյան
ՀՀ Սահմանադրություն
ՀՀ Սահմանադրության որևէ հոդվածում ԼՂ-ի մասին հիշատակում չկա, հետևաբար Ադրբեջանի մտահոգությունը փարատված համարելու բոլոր հիմքերը կան. Փաշինյան
8
Ադրբեջանը «Իսլամական ութնյակի» անդամ է դարձել
Արման Թաթոյան
Ինչպե՞ս կարելի է պարծենալ տանիքներ նորոգելով, երբ ներքին Հանդը 3 կողմից շրջապատված է ադրբեջանական դիրքերով․ Արման Թաթոյան
ԵԽ
Եվրախորհրդարանն ընդունել է Ադրբեջանին դատապարտող հերթական բանաձևը՝ պահանջելով պատժամիջոցների կիրառում
Փաշինյան
Սայլակին նստած մարդն էլ բանակում կարող է ծառայության տեսակ իրականացնել․ Փաշինյան
ghnjc
ՀՀ ՊՆ-ն՝ մի քանի հազար հայ զինծառայողի Ուկրաինա ուղարկելու լուրերի մասին
Պուտին
Աշխարհում ոչ մի բանակ չունի նման բան. Պուտին
ՀՀ փոխվարչապետ
ՀՀ փոխվարչապետը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին
Կոստանյան
Կոստանյանը` Ալիևի աղմկահարույց հայտարարության մասին
համապարփակ
Քաղաքացիական պաշտպանությունը Շվեյցարիայում. պաշտպանական ամրություններ և ապաստարաններ
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար
Սիրիայի դեպքերից հետո Ադրբեջանը պատճառներ է հավաքում ՀՀ-ի հարավի դեմ նոր ռազմական ագրեսիայի համար. Զաքարյան
Վրաստանի նախագահ
Եթե ​​Վրաստանն ընկնի ռուսական վերահսկողության տակ, դա կազդի ամեն ինչի՝ նաև Հայաստանի եվրոպական ապագայի վրա. Զուրաբիշվիլի
Ռուբեն Վարդանյան
Ալիևի ռեժիմի կողմից Ռուբեն Վարդանյանին առաջադրված մեղադրանքը հստակ քաղաքական ֆարս է. «Մենք ենք մեր սարերը»
Միրզոյան
Մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացման կամ յուրացման կտրուկ աճը պայմանավորված է պատմությունը որպես գործիք օգտագործելու հանգամանքով և կեղծ խոսույթներով. Արարատ Միրզոյան
Գերասիմով
Ադրբեջանի Ղազախի շրջանի և Հայաստանի Տավուշի մարզի միջև սահմանազատումն ավարտվել է. ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ