Բոլոր ճակատներով տեղի է ունենում Բաքվի Հանրապետության բնակչության հոգեբանական նախապատրաստումը Հայաստանի Հանրապետության վրա հարձակման․ ներքոնշյալը սրա ապացույցն է
«Հայկական զինված ուժերը հարձակում են նախապատրաստում Ադրբեջանի վրա. Փաշինյանը ծրագրում է «փոքր հաղթական պատերազմ»» վերտառությամբ հոդվածը Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից ուղղորդվող «Caliber.az» կայքում է։
«Հայկական բանակի վերազինումը բուռն ընթացքի մեջ է, այդ թվում՝ Հնդկաստանում և Ֆրանսիայում արտադրված հարձակողական զինատեսակներով։ Ֆրանսիացի հրահանգիչների ղեկավարությամբ պայմանական սահմանի հայկական կողմում կառուցվում են բաստիոնային ամրոցներ (крепости-бастионы), որոնք միմյանց հետ կապված են թունելների համակարգով։ Խոսքը միայն պաշտպանության մասին չէ. թունելների ցանցը հայ դիվերսանտները կարող են օգտագործել Ադրբեջանի դեմ սադրանքներ իրականացնելու համար։ Այս համատեքստում ամենևին էլ պատահական չի թվում Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի «հեռադիտակի» սադրանքը պայմանական սահմանին»,- նշված է ադրբեջանական կայքում։
Ավելացնել նոր մեկնաբանություն