Submitted by Անի Երյան on
ԱՄՆ-ը և Իրանը պետք է կատարեն արդեն ստորագրված փոխըմբռնման հուշագիրը և կարգավորեն վեճը երկխոսության ու բանակցությունների միջոցով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը՝ մեկնաբանելով Վաշինգտոնի և Թեհրանի միջև հարվածների նոր փոխանակումը։   «Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ին և Իրանին պատշաճ կերպով կատարել արդեն ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, երկխոսության և բանակցությունների միջոցով կարգավորել տարաձայնությունները»,- ասել է նա։  Մաո Նինը նշել է, որ Պեկինը հետևում է

Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել պատշաճ կերպով կատարել ստորագրված փոխըմբռնման հուշագիրը

ԱՄՆ-ը և Իրանը պետք է կատարեն արդեն ստորագրված փոխըմբռնման հուշագիրը և կարգավորեն վեճը երկխոսության ու բանակցությունների միջոցով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը՝ մեկնաբանելով Վաշինգտոնի և Թեհրանի միջև հարվածների նոր փոխանակումը։


«Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ին և Իրանին պատշաճ կերպով կատարել արդեն ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, երկխոսության և բանակցությունների միջոցով կարգավորել տարաձայնությունները»,- ասել է նա։

Մաո Նինը նշել է, որ Պեկինը հետևում է Մերձավոր Արևելքում իրավիճակի վերջին փոփոխություններին։ Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների վերսկսումը չի բխում կողմերից ոչ մեկի շահերից, իսկ ռազմական միջոցները «ոչ մի խնդիր չեն կարող լուծել»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի