Submitted by D.Guyumjyan on
դետք

ԵՄ-ն մտադիր է ընդլայնել ռուսական և իրանական կազմակերպությունների դեմ պատժամիջոցները․ ԶԼՄ

Եվրոպական միության անդամ երկրների ԱԳ նախարարներն իրենց առաջիկա հանդիպման ժամանակ նախատեսում են որոշում կայացնել, որով ռուսական և իրանական կազմակերպությունների դեմ նոր պատժամիջոցներ կսահմանվեն։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իտալական «Politico»-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։ 

Հաղորդվում է, որ նոր պատժամիջոցները կուղղվեն իրանական ընկերությունների դեմ, որոնք իբրև կապ ունեն տարածաշրջանի այլ երկրներ, ինչպես նաև Ռուսաստան զենք ուղարկելու հետ։ Սպասվում է, որ սահմանափակիչ միջոցները կվերաբերեն այդ թվում իրանական ավիաընկերությանը։ 

Բացի դրանից՝ ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարները նախատեսում են քննարկել պատժամիջոցների շրջանցմանը դիմակայելու հարցը ու կարող են որոշում ընդունել անունը չնշված ռուսական կազմակերպությունների դեմ, որոնք մասնակցում են Մոսկվայի «ապակայունացնող գործողություններին»։

Նշենք, որ հոկտեմբերի 8-ին ԵՄ խորհուրդն ընդունել է արգելիչ միջոցների նոր մեխանիզմ, որը ուղղված կլինի արտասահմանում ՌԴ-ի ինչ-ինչ «ապակայունացնող գործողությունների» դեմ։ Որոշումները հիբրիդային գործողությունների և միջամտության մասին կընդունի բացառապես ԵՄ խորհուրդը՝ կառույցի անդամների կամ նրա արտաքին քաղաքական ծառայության ներկայացմամբ։ 

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն  ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը առանձին հայտարարությամբ ներկայացրել է «հիբրիդային գործողությունների» ցուցակը, որոնցում Բրյուսելը մեղադրում է Մոսկվային։ Նա հավաստիացրել է, որ Ռուսաստանը խախտում է ՆԱՏՕ-ի երկրների արբանյակային հաղորդակցությունները, նրանց օդային տարածքը և հարձակումներ է կատարում ֆիզիկական անձանց դեմ ԵՄ տարածքում։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն